o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը 489 մլն 35 հազար 500 դրամով ավելացրեց եկամուտները և ծախսերը

31.10.2019 13:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը 489 մլն 35 հազար 500 դրամով ավելացրեց եկամուտները և ծախսերը

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց 2019 թվականի պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 489 մլն 35 հազար 500 դրամով:

Արարատի մարզպետարանին շուրջ 483 ծրագրի իրականացման համար մարզպետարաններին 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացվեց 5 մլն 882 հազար 500 դրամ, Արմավիրի մարզպետարանին՝ 100 մլն 98 հազար 100 դրամ, Լոռու մարզպետարանին՝ 200 մլն 265 հազար 800 դրամ, Արագածոտնի մարզպետարանին՝ 124 մլն 507 հազար 300 դրամ, Վայոց ձորի մարզպետարանին՝ 58 մլն 281 հազար 800 դրամ:

Կառավարությունը գումար հատկացրեց աղետի գոտու 227 ընտանիքի տուն տրամադրելու համար

Ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА