o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արսենալը 21-րդ դարի միակ թիմն է, որը 5 և ավելի գոլ է խփել Էնֆիլդում

31.10.2019 18:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Արսենալը 21-րդ դարի միակ թիմն է, որը 5 և ավելի գոլ է խփել Էնֆիլդում

Անգլիական լիգայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Լիվերպուլն» ընդունել է «Արսենալին»: Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի` հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթանակով (5:5, 5:4 `11մ.):

Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ

Այսպիսով, «Արսենալը» դարձել է 21-րդ դարի միակ ակումբը, որը 5 և ավելի գոլ է խփել մրցակցի դարպասը «Էնֆիլդում»: Լոնդոնյան ակումբին սա երկու անգամ է հաջողվել:

2007 թվականի հունվարի 10-ին Անգլիայի Գավաթի 1/4 եզրափակչի խաղում «զինագործները» 6:3 հաշվով ջախջախել են «Լիվերպուլին»: Այդ խաղում պոկեր է ձևակերպել Ժուլիո Բապտիստան:

«Լիվերպուլը» դուրս է եկել անգլիական լիգայի Գավաթի 1/4 եզրափակիչ, իսկ «Արսենալն» ավարտել է ելույթներն այս մրցաշարում: Լիգայի Գավաթի 1/16 եզրափակչում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթել էր «Միլտոն Քինսին», իսկ «Արսենալը» 5:0 հաշվով ջախջախել էր «Նոթինգեմ Ֆորեսթին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА