o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

30.10.2019 22:45 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

Չինաստանի Հուան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանի ներկայացուցիչները սպասվածից ավելի պակաս հաջողություններով են հանդես գալիս: Այս խաղերին Հայաստանն ունի ներկայացուցչություն երեք մարզաձեւերում` ըմբշամարտ, սպորտային մարմնամարզություն եւ ձյուդո:

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ

Հունահռոմեկան ոճի ըմբիշներից Տիգրան Մինասյանը (60 կգ) եւ Շանթ Խաչատրյանը (67 կգ) պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում: Շանթը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0:8 հաշվով զիջել էր Արտյոմ Սուրկովին, որից հետո սփոփիչ գոտեմարտում 4:0 հաղթելիս տուշեով պարտության էր մատնել լեհ մրցակցին: Սակայն բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 0:5 հաշվով պարտվել է ադրբեջանցի Ռահիմովին: Տիգրան Մինասյանը 1/8 եզրափակչում 9:1 հաշվով հաղթել էր եգիպտոսցի մրցակին, այնուհետեւ 3:7 հաշվով զիջել էր Հյուսիսային Կորեայի ներկայացուցչին: Սփոփիչ գոտեմարտում Մինասյանը 10: 2 հաշվով ուժեղ էր գտնվել էստոնացի մրցակցից, բայց մեդալային գոտեմարտում Մինասյանը 0:8 հաշվով պարտություն է կրել ԱՄՆ-ն ներկայացնող Իլդար ՀաֆիզովիցՄինչեւ 86 կգ քաշայինների պայքարում ազատ ոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության է հասել Մոնղոլիան ներկայացնող մարզիկի նկատմամբ ու նվաճել մեր ընտրանու առաջին մեդալն այս մրցաշարում: Նվաճված մեկ մեդալն ըմբշամարտից, արդեն իսկ ցույց է տալիս թիմերի գրանցած  անհաջողությունն այս խաղերինԵվս մեկ բրոնզե մեդալ թիմին բերել է մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: Հայ մարմնամարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,633 միավոր: Հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը 14,533 միավորով չորրորդն է: Վարժությունում ոսկե մեդալ է նվաճել չինացի Յան Լյունը (15,133), արծաթե մեդալակիր է դարձել բրազիլացի Արթուր Զանետին՝ 14,700 մավորով: Նժույգի թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հավաքելով 13,833 միավոր: Հայ մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձած բրազիլացի Ֆրանցիսկո Բառետոյին զիջել է ընդամենը 0,033 միավորովՁյուդոյի 2018թ. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) 5-րդ տեղն է գրավել: 3 հաղթանակ տանելուց հետո Կարապետյանը կիսաեզրափակիչում պարտվել է չինացի մրցակցին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա մրցել է Ռուսաստանը ներկայացնող Արմեն Աղայանի հետ եւ պարտություն կրել: Համաշխարհային բանակային խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արտյոմ Սարգսյանը (100 կգ) պարտվել է մեկնարկային գոտեմարտում եւ լքել պայքարը:

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА