o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՆՎԻՐՎԻ ԿՈՄԻՏԱՍԻ 150-ԱՄՅԱԿԻՆ

30.10.2019 22:35 ՄՇԱԿՈՒՅԹ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՆՎԻՐՎԻ ԿՈՄԻՏԱՍԻ 150-ԱՄՅԱԿԻՆ

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` օրերս կմեկնարկի Կոմիտասի 150-ամյակին նվիրված Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը: Հոկտեմբերի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նախագիծը կսկսվի խոնարհում-հուշ ենթաբաժնով. կհնչեն Կոմիտասի, ինչպես նաեւ այս տարի մահացած կոմպոզիտորներ Գագիկ Հովունցի, Ստեփան Շաքարյանի, Յուրի Հարությունյանի ստեղծագործությունները: Սա յուրատեսակ խոնարհում է ու ավանդույթ ՀԿՄ փառատոններում եւս մեկ անգամ հիշելու դեռ վերջերս մեր կողքին ապրող ու ստեղծագործող հայ հեղինակներին: Այդ օրը կհնչեն նաեւ ՀԿՄ անդամ կոմպոզիտորներ Դավիթ Սաքոյանի, Երվանդ Երկանյանի, Արսեն Հարությունյանի, Արթուր Միտինյանի եւ Աննա Զաքարյանի ստեղծագործությունները: Համերգային երեկոյի ժամանակ բեմում կլինեն Հնագույն երաժշտության «ՏԱՂԱՐԱՆ» համույթի երաժիշտները` գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ:

«Տաղանդ, ում մասին դեռ կլսի աշխարհը». կայացավ Ալեքսանդր Խաչատրյանի ջութակի երեկոն (Տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА