o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք անտարբեր չենք Հայաստանում կատարվող որեւէ իրադարձության նկատմամբ»

30.10.2019 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
«Մենք անտարբեր չենք Հայաստանում կատարվող որեւէ իրադարձության նկատմամբ»

 Վերջերս Ղրիմում տեղի ունեցավ «Հայաստանի մշակույթի օրերը», որը հատկանշվեց պատմական իրադարձությամբ: Եվպատորիայի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1817 թվականին եւ այժմ Ղրիմի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության հուշարձանների շարքում է, 1929 թվականին ընդունված որոշմամբ` փակվել էր: Այսքան տարի Եվպատորիայի հայ համայնքը պայքարում էր, որպեսզի վերադարձնի հարազատ եկեղեցին: Հավատավոր հայ համայնքի եւ տեղի հայկական ազգային մշակութային կազմակերպության, տեղական իշխանությունների աջակցությամբ, Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի եւ Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին կից Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովի շնորհիվ` այն մեծ հանդիսավորությամբ վերադարձվեց հայ համայնքին:

ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը

«Իրավունքի» հետ զրույցում Եվպատորիայի հայկական համայնքի ղեկավարի տեղակալ, Ղրիմի մշակույթի վաստակավոր գործիչ, Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, գրող, լրագրող ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՄՅՈՆՈՎԻՉ ՍԿԼՅԱՐՈՒԿԸ ընդգծեց, որ համայնքի համար եկեղեցու վերադարձը կարեւոր իրադարձություն է, քանի որ այդ օրվան երկար են սպասել:

«ԵՎՊԱՏՈՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ՈՒՆԻ ՀԻՆ ԵՎ ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Մեր համայնքի համար այս օրը շատ կարեւոր ու պատմական է: Եվպատորիայի հայ համայնքն ունի հին եւ ոչ սովորական պատմություն: Հայերը Ղրիմում ապրում են ավելի քան հազար տարի: Եվպատորիական հայ համայնքի պատմությունը փաստացի ունի ավելի քան 700 տարվա պատմություն: Սովետական Միության ժամանակաշրջանում` 30-ականներին, հայ եկեղեցին փակ էր: Այս պահին մենք գտնվում ենք հայ վանքի տարածքում, որն իր մեջ ամփոփում է Սուրբ Նիկողայոս եկեղեցին, նախկին հոգեւոր ճեմարանը, երեցտունը եւ դրան կից կացարանները: 1930 -ական թվականներին եկեղեցին ամբողջությամբ գլխատված էր, ապամոնտաժել էին գմբեթը, զանգակատունը, հենց այդ եկեղեցում պահպանվում էր քաղաքային արխիվը, այսինքն` շատ տարիներ եկեղեցին չէր գործում: 1983 թվականին, երբ եկա հայկական վանքի մոտ, տեսա, որ հենց եկեղեցու կողքին շինարարական աշխատանքներ էին կատարում: Ստիպված եղա քայլեր ձեռնարկել, որպեսզի դադարեցվեն, եւ սկսվեց պայքար` հայկական եկեղեցին հայ համայնքին վերադարձնելու ուղղությամբ: Նախ պետք էր ապացուցել, որ հայ եկեղեցին տեղական նշանակություն ունեցող պատմական հուշակոթող է: Այս ամենն արվեց 8 ամիսների ընթացքում, հավատացեք, մեծ աշխատանք կատարվեց, շատ դժվար էր, սովետական ժամանակաշրջանն էր, եւ ստիպված եղանք մեծ անախորժությունների ու դժվարությունների միջով անցնել: 1991 թվականին սկզբում մեզ վերադարձրին մի սենյակ եկեղեցում, հետո հետզհետե մտանք եկեղեցի եւ 1994 թվականին վերադարձրեցինք նախկին հոգեւոր ճեմարանի շենքը: Համայնքի բոլոր ղեկավարները անում էին ամեն ինչ որպեսզի վերադարձնեն` ապրեցնեն հայ հոգեւոր կյանքը մեր քաղաքում: Շատ փորձեր են արվել եկեղեցու վերականգնման ուղղությամբ, բայց, քանի որ նյութապես դա դժվար էր իրականացնելը, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր փորձ ապարդյուն էր անցնում: 2004 թվականին, երբ համայնքի ղեկավար ընտրվեց Համլետ Բազեյանը, ամեն ինչ արեց, որպեսզի սկսվեն հայ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք տեւեցին մի քանի տարի ոչ միայն ղեկավարների մասնակցությամբ, այլ` ողջ հայ համայնքի: 1991 թվականին ես ստեղծեցի հայ կիրակնօրյա դպրոցը, սկզբում այն գործում էր քաղաքային դպրոցին կից, իսկ եկեղեցու վերադարձից հետո սկսեց գործել եկեղեցուն կից:

«Հայաստանում ամերիկյան բիոլաբարատորիաները պետք է փակել» (Տեսանյութ)

Պարոն Սկլյարուկ, բավականին լավ հայերեն եք խոսում...

Այո, հայերենը ես մանկուց գիտեմ: 1968 թվականին սովորում էի Դնեպրոպետրովսկի տեխնիկումում ու թեեւ արմատներով եվպատորիացի եմ, նամակ եմ գրել գրող Գեւորգ Էմինին,նա «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Նա իմ նամակին պատասխանելու փոխարեն ինձ ծանրոց ուղարկեց, որտեղ իր հեղինակած «7 երգ Հայաստանի մասին» գիրքն էր, որից հետո արդեն մեծ ընկերություն հաստատվեց մեր միջեւ: Տեխնիկումն ավարտելուց հետո` երկու տարի աշխատել եմ Երեւանում, ապա երկու տարի ծառայության անցա հյուսիսում, զորացրվելուց հետո վերադարձա Երեւան եւ ընդունվեցի Վ© Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Այն ժամանակ ես սովորում էի ռուս-գերմանական ֆակուլտետում եւ լսում էի դասախոսություններ` հայ-գերմանական ֆակուլտետում, եւ դա ինձ հետաքրքիր էր, քանի որ մինչեւ ինստիտուտն ընդունվելը նաեւ պետհամալսարան էի գործերս տվել: Ես ոսկե ժամանակներում եմ ապրել Հայաստանում, ոսկե դարն էր Հայաստանի պատմության ու մշակույթի մեջ: Ես ծանոթ էի բոլոր հայ գրողների եւ պոետների հետ: Հաճախ լինում էի Գրողների միությունում` Գեւորգ Էմինի մոտ, նրա հետ համատեղ մեծ աշխատանք էինք կատարում, նրան օգնում էի ժամանակագրության հարցում, խմբագրում էի նրա թարգմանությունները, ընթացքում ծանոթանում էի երիտասարդ հեղինակների հետ: Ի դեպ, Երեւանում ինձ հետ նույն կուրսում սովորել է  Ալեքսանդր Բաշկոն, որը դրանից հետո 2 անգամ նշանակվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանը: 40 տարուց ավելի է դասավանդում եմ, գրում եմ, տպագրվում եմ բազմաթիվ հրատարակչություններում, հիմա էլ շարունակում եմ հասարակական գործունեություն ծավալել: Հիմնադրման օրվանից հայ համայնքի ղեկավարի տեղակալն եմ ու փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի հայկականությունը շարունակվի համայնքում, որ միշտ զգանք` մենք կանք, դա ամենակարեւորն է, որտեղ էլ մենք գտնվենք:

Նվիրում Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-ամյակին

«ԱՊՐԵԼՈՎ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ` ԱՄԵՆ ՀԱՅ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ, ՈՐ ԻՆՔԸ ՀԱՅ Է»

– Աշխարհի բոլոր ծայրերում հայապահպանության խնդիրը առաջնային տեղում է, իսկ Եվպատորիայում ունե՞ք նման խնդիր:

Իհարկե, ամենակարեւորը հայապահպանությունն է, լեզվի ուսուցումը, հայ գրականության, պատմության, ավանդույթների ու արվեստի ուսուցումը: Նպատակը մեկն է, որ ապրելով օտարության մեջ, ամեն հայ պետք է իմանա, որ ինքը հայ է: Ղրիմը հայերի համար փոքր հայրենիք է:

«Տաղանդ, ում մասին դեռ կլսի աշխարհը». կայացավ Ալեքսանդր Խաչատրյանի ջութակի երեկոն (Տեսանյութ)

Իսկ հայերի սոցիալական վիճակն ինչպես է, ինչո՞վ են զբաղվում հիմնականում:

Հայերը Եվպատորիայում հիմնականում աշխատում են արդյունաբերության, բժշկության, կրթության ոլորտում« որոշները զբաղվում են բիզնեսով: Մարդիկ ձգտում են դաստիարակել իրենց երեխաներին, փորձում են օգնել Հայաստանում բնակվող հայրենակիցներին, ինչն, իհարկե, հեշտ չէ: Դրա հետ մեկտեղ համայնքը պետք է միջոցներ գտնի, որպեսզի եկեղեցին վերակառուցի, ինչը կախված էր մեծ գումարներից, քանի որ եկեղեցին երկրաշարժ է տեսել, եւ 1927 թվականին այն սարսափելի վիճակում էր:

«Էլի մարդիկ են դուրս գալու իշխանությունից». Ալ. Իսկանդարյան

Պարոն Սկլյարուկ, ասացիք, որ 20 տարի չեք եղել Հայաստանում, բայց այս օրերին, ինչպես ասում եք, Հայաստանն է եկել Ղրիմ...

Այո, 24 տարի չեմ եղել Հայաստանում, այնպես եմ կարոտում Հայաստանը: Այս տարիների ընթացքում ինձ թվում է, թե ես գործուղման եմ, քանի որ ամբողջ հոգով-սրտով ես կապված եմ Հայաստանի հետ: Այս տարի պլանավորել էի գալ Հայաստան, բայց, կարծես թե, հաջորդ տարի է ստացվում: Ամեն ինչ կախված է նաեւ առողջությունից, բայց հնարավորության դեպքում անպայման կգամ, քանի որ բոլոր հայերն ինձ համար հարազատ են: Երբեմն հիշում եմ այն ժամանակները, երբ Երեւանը տոնում էր 2750-ամյակը, մասնակցել եմ այդ մեծ տոնակատարությանը, դա 50 տարի առաջ էր: Եվ ահա, անցյալ տարի Երեւանը նշեց 2800-ամյակը, մենք Եվպատորիայում նույնպես նշեցինք այդ տոնը, մեծ սեղան գցեցինք եւ միասին երգում էինք Էրեբունի-Երեւան երգը, մեզ համար դա մեծ տոն էր: Առհասարակ, մենք անտարբեր չենք Հայաստանում կատարվող որեւէ իրադարձության նկատմամբ, ուստի` մենք մաղթում ենք Հայաստանին բարգավաճում եւ բարի ապագա: Պետք է ասեմ, որ հնագույն ժամանակներից Ղրիմը շատ կապված է Հայաստանի հետ, եւ մինչեւ այսօր էլ ամուր շարունակվում է այդ կապը:

«Թեկուզ 70 հոգու էլ ձերբակալեն, մի օր մարդկանց դա էլ է ձանձրացնելու». Ալ. Իսկանդարյան (Տեսանյութ)

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Եվպատորիա-Երեւան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА