o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒԼԱՑԵԼ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ «ՉԱՓԱԼԱԽՆԵՐԻՑ» ՀԱՃՈՒՅՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

30.10.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԹՈՒԼԱՑԵԼ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ «ՉԱՓԱԼԱԽՆԵՐԻՑ» ՀԱՃՈՒՅՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Ճիշտ է, ՀՀ ԱԳՆ-ն փորձել էր առավելագույնս սրբագրել BBC-ին տված ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի խայտառակ դրվագները՝ նախարարության կայքում ներկայացնելով մեղմացված տարբերակը: Բայց անգամ դա մինչեւ վերջ չէր հարթել Մնացականյանի խոսքի այն դրվագները, որոնք հանրային շրջանակներում ընդհուպ մինչեւ դավաճանության մեջ մեղադրանքների ալիք էր առաջացրել: Իշխող ուժն էլ իր հերթին, բացի որոշ փոքրիկ ծամածռություններից, սեփական ԱԳ նախարարին աջակցելու որեւէ էական քայլ չարեց, եւ Մնացականյանը ստիպված եղավ նախօրեին զբաղվել ինքնաարդարացմամբ:

«ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ»

 

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՄՈՏ ԱՆԳԱՄ ՆԱՀԱՆՋԸ ՉՍՏԱՑՎԵՑ

Բայց, ինչպես հաճախ է ստացվում, այս անգամ էլ Մնացականյանը «հոնքը շտկելու փոխարեն աչքը հանեց»: Այսպես, փորձելով արդարանալ, թե ինչու էր Արցախը համարում ընդամենը հայերով բնակեցված տարածք, որ Արցախի ինքնորոշման մասին բառ անգամ չասաց, վերջապես, Արցախը համարեց Հայաստանի ամենամեծ գլխացավանքը, Մնացականյանը նախ մի ժամ երջանկացած վեր-վեր էր թռնում, թե ինչ լավ է, ինչքան դեմոկրատական, որ իրեն այդքան հայհոյողներ եղան, ապա վերջապես խոսեց ինքնորոշման մասին. «Արցախի հիմնահարցի հիմքում ընկած են մեզ համար ամենակարեւորագույնը՝ Արցախի ժողովրդի անհատական եւ ընդհանրական իրավունքները, այդ թվում` ինքնորոշման իրավունքի իրականացումը»: Նաեւ, որ. «Արցախը, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, տարածք է, որտեղ ապրում են հայեր: Որպեսզի այն մնա պատմական հայկական տարածք...»: Բայց այդպես էլ Մնացականյանը մեկ պարզ բացատրություն չտվեց. ինչո՞ւ այս նույն բանը չէր ասում անհամեմատ ավելի մեծ BBC-ի լսարանին, առավել եւս, երբ լրագրողը Արցախը համարում էր ոչ հայկական տարածք: Այն դեպքում, երբ ոչ հայկական համարելը մեկ բան էր նշանակում, թե Հայաստանը եւ հայ ժողովուրդը որեւէ հավակնություն չեն կարող ունենալ այդ տարածքների նկատմամբ: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան բոլթոնյան «Հողեր՝ խաղաղության դիմաց» տեսլականը: Ուստիեւ, առաջ է գալիս մեկ այլ տրամաբանություն. իսկ արդյոք նման չէ՞ այն բանին, որ BBC-ում հայտնած իր այդ դավաճանության շատ նմանվող մտքերով եւ լռությամբ Մնացականյանը նաեւ ներհայաստանյան ռեակցիան էր ստուգում, թե այս պահին ինչպես կընկալվի դեպի բոլթոնյան սկզբունքներ տանող ակնարկները: Չնայած, անկախ նրանից, Մնացականյանն ուներ նման ցանկություն, թե՝ ոչ, այս իրավիճակը փաստացի դարձավ եւս մեկ փորձաքար՝ բոլթոնալեւոնական հողատվության գաղափարների համար: Ֆիքսենք այդ փորձի հիմնական արդյունքը. չնայած նրան, որ միեւնույն պահին, ըստ ամենայնի՝ հանրային ուշադրությունը շեղելու համար շրջանառության մեջ մտավ Հոկտեմբերի 27-ի թեման ու մի շարք այլ աղմկոտ պատմություններ, այնուամենայնիվ, ինչպես Մնացականյանի հասցեին ուղղված քննադատական հեղեղը ցույց տվեց, այդպես էլ որեւէ արհեստական աղմուկ հանրային ուշադրությունն Արցախից չի հեռացնում: Ու այդ փաստը ոչ թե Մնացականյանի, այլ՝ Փաշինյանի համար կարող է լուրջ մեսիջ դառնալ: Այն առումով, որ բացի բոլթոնալեւոնական հողատվությունից, օրակարգում է նաեւ Մինսկի խմբի կարգավորման ծրագիրը, որը եւս ունի հողատվության մասնաբաժին: Ճիշտ է, ոչ ամբողջը, եղած տեղեկություններով՝ հինգ շրջան, բայց էլի առանց Արցախի կարգավիճակի հստակեցման: Այսինքն, այն հակազդեցությունը, որ կա ներհայաստանյան հարթակում, կա BBC-ում Մնացականյանի ասածի ու չասածի շուրջ, կպահպանվի Արցախին վերաբերող ցանկացած այլ կարգավորման մեխանիզմի շուրջ, եթե այն կոնկրետ չսահմանի՝ Հայաստանը փոխզիջում է սա՝ Ադրբեջանի այս մի հստակ փոխզիջման դիմաց:

Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը. Վահան Բաբայան

 

ՁԱԽՈՂՎԱԾ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

Նկատենք նաեւ, որ Մնացականյանը նախօրեի իր արդարացումներում նաեւ գնաց-հասավ արցախյան բանակցություններին: Ճիշտ է, էլի իրեն յուրահատուկ ոճով՝ ասել ամեն ինչ՝ ոչինչ չասելով, բայց էլի սայթաքումներ եղան, որոնք ակնարկում են, որ ՄԽ-ի առաջարկի հարցով եւս Փաշինյանին տրված ժամկետներն ու հետաձգումները եւս արագորեն սպառվում են: Այսպես, նախ Մնացականյանը փաստեց, որ Ալիեւ-Փաշինյան հանդիպում դեռ չի նախատեսված, եւ դրանում տրամաբանություն կա: ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում սպասվում է դեկտեմբերի սկզբներին, այսինքն` այս տարի իրոք Ալիեւ-Փաշինյան հանդիպում չի լինի: Բայց ահա անցնելով բանակցային օրակարգին, Մնացականյանը բացահայտ ֆիքսեց. «Մեր օրակարգը վերաբերում է թե՛ բուն խաղաղ կարգավորմանն առնչվող անմիջական, ուղղակի հարցերին, թե՛ նաեւ այն միջավայրին, որի շրջանակներում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը»: Սա արդեն խոստովանություն է, որ բուն կարգավորման հարցում կա հստակ օրակարգ, ավելին, որ այն այնքան է առաջ գնացել, որ արդեն մտածում են, թե ինչպես են այն կյանքի կոչելու: Վերջապես, Մնացականյանը նաեւ նշեց. «Ասել եմ արդեն, որ կոնկրետ թղթի վրա ամրագրված ձեւակերպումների շուրջ մենք դեռեւս չենք աշխատում»: Հասկանալի է, երկիմաստ պատասխան է. կարելի է ընկալել, որ չկա կոնկրետ փաստաթուղթ, ուստիեւ՝ դրա «վրա ամրագրված ձեւակերպումների շուրջ» չեն աշխատում: Բայց կարելի է նաեւ հակառակը հասկանալ՝ կա կոնկրետ փաստաթուղթ, պարզապես դեռ կոնկրետ դրա վրա չեն աշխատում, այլ՝ հարակից հարցերի: Եվ այս տարբերակն ավելի հավանական է, հաշվի առնելով, որ կոնկրետ փաստաթղթի առկայության մասին հայտարարել է նաեւ Ադրբեջանը, ակնարկներ եղել են ՄԽ-ի որոշ համանախագահներից եւ այլն: Ավելին, հենց Մնացականյանն էլ, պատասխանելով միանգամայն կոնկրետ հարցին, թե՝ «Սեղանին դրված փաստաթուղթ չկա՞», այդպես էլ «ոչ» բառը չհնչեցրեց: Ավելին, նրա խոսքով. «27 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ փաստաթղթեր, վերջինը, գիտեք, Կազանյան փաստաթղթերն են եղել...»: Մինչդեռ դժվար չէ նկատել, որ այն հիմնական դրույթները, որոնք ՄԽ-ն ներկայացրեց իր հայտնի վեցկետանոց ծրագրով, ըստ էության՝ «Կազանյան փաստաթղթերի» մի փոքր մոդիֆիկացված տարբերակն էԿարճ ասած այն, որ բանակցային սեղանին կա հստակ կարգավորման մեխանիզմ, եւ այդ ուղղությամբ հետեւողական շարժ կա, գործնականում կասկածի տեղիք չի տալիս: Ինչպես նաեւ այն, որ Փաշինյանն արդեն իսկ պետք է մտածի, թե ինչպես է այդ ծրագիրը հրամցնելու ներհայաստանյան հարթակում: Նաեւ աչքի առաջ ունենալով այն լուրջ դիմադրությունը, որը, ինչպես ցույց տվեց BBC-ի հետ կապված այս վերջին պատմությունը, կլինի, այն էլ՝ բուռն տեսքով: Ընդ որում, գրեթե չեն մնացել այնպիսի աղմկահարույց թեմաներ, որոնք հնարավոր կլինի մեյդան բերել՝ հանրային ուշադրությունն այդ կերպ Արցախից շեղելու համար:

Արցախի խնդրի կարգավորման ռիսկերի ու տիրող վակուումի մասին «սելֆիի ռակուրսից». Արթուր Թովմասյան

 

ՊԱՌԿԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԷԼ Է «ՄԵՋՔԸ ՇՏԿԱԾ»

Մյուս կողմից էլ բոլթոնալեւոնական ծրագրերի արգելակումն էլ իր հերթին է ենթադրում այդ ուղղություններից հետագա ճնշումների խորացում: Հաշվի առնելով նաեւ, որ Փաշինյանը նաեւ գործնականում է շարունակում կամա թե ակամա, ուլտրալիբերալ ծագմամբ հին ծրագրերին հարվածել: Այդ թվում՝ ամերիկյան լաբորատորիաներին, որոնց արեւմտյան համապատասխան շրջանակներն այդքան կարեւորություն էին տալիս: Այսպես, օրերս «Կոմերսանտը» տեղեկացրել էր, որ առաջիկայում սպասվող Լավրովի հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված է հուշագրի ստորագրում, որով կերաշխավորվի Հայաստանում գործող կենսալաբորատորիաների հասանելիությունը ռուսաստանցի մասնագետներին: Եվ ահա նույն լրատվամիջոցին տված հարցազրույցով Փաշինյանը հաստատեց, որ այդ հույժ «մեջքը շտկած» արտաքին քաղաքական քայլը պատրաստվում է կատարել. «Այո, մենք աշխատում ենք հուշագրի վրա»: Եվ դրան էլ հաջորդում է այն հին ձայնապնակը, թե հայաստանյան «հեղափոխության» օրերին ինչքան է չարչարվել, որ հանկարծ Մոսկվայում այլ բան չմտածեն. «Չկար որեւէ արտասահմանյան ուժ, որը ներգրավված լիներ այդ գործընթացում: Չկար որեւէ գեոքաղաքական նախադրյալ: Անձամբ ես եւ մեր թիմը թույլ չտվեցինք որեւէ օտարերկրյա գործոնի միջամտություն մեր ներքին գործընթացին... Դա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, եւ ոչ ոք չի կարող հակառակը ապացուցել, որովհետեւ հակառակը պարզապես գոյություն չունիե: Եվ դա չնայած այն բանին, որ այդ նույն նիկոլական թիմի ոչ անհայտ ներկայացուցիչ եւ վարչապետի խորհրդական աշխատած Արսեն Խառատյանը, այն էլ՝ ամերիկյան Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ միանգամայն հակառակն էր պնդում, թե այդ «հեղափոխությունըե «հնարավոր չէր լինի առանց հսկայական աջակցության, որը Հայաստանի քաղհասարակությանը տրամադրում էր բոլոր տարիների ընթացքում նաեւ Միացյալ Նահանգներըե:

ՄԱՄԵԴՅԱՐՈՎ-ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱՈՒՆԴԻՑ ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ

Թե ինչ էր իրենից ներկայացնում փաշինյանական «հեղափոխությունըե, իհարկե, Մոսկվայում շատ լավ գիտեն, եւ հազիվ թե ուշադրություն դարձնեն ճգնաժամային իրավիճակներում արդեն ավանդական դարձած Նիկոլի նման «սիրո խոստովանություններինե: Բայց ահա, լաբորատորիաների հարցը գործնական քայլ է, ազդակ, որ Փաշինյանը ճառերից զատ, նաեւ «զանգ է կախումե ռուսական վեկտորի ուղղությամբ, այն էլ՝ սորոսաբնույթ ուժերի մի քանի միանգամայն տեսանելի նախազգուշացումներից հետո: Այսինքն, որ այս կերպ միայն ավելանալու են Փաշինյանին ուղղված արեւմտյան սլաքները, դա էլ է ենթադրելի: Ընդ որում, արդեն իսկ նաեւ կոնկրետ հարվածներ են նկատվում: Այդ թվում՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի բավականին կոշտ անդրադարձի տեսքով՝ կապված ՍԴ նախագահ «Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործի եւ իր հանդեպ սպառնալիքներիե տեսքով: Դրան գումարվեցին նաւե Քոչարյանի հետ կապված ՄԻԵԴ-ին դիմած բողոքները քննության առնելու մասին տեղեկությունը եւ այլն: Մեր իշխանական համակարգը փորձում է դա կոմպենսացնել՝ Ստամբուլյան կոնվենցիան առաջ մղելու խոստումներով, որի համար Եվրոպայից նույնիսկ հատուկ «դեսանտե է եկել Հայաստան: Բայց բոլորն են հասկանում, որ այդ փաստաթուղթն առաջ տանելը հերթական ծանր հարվածն է հասցնելու Փաշինյանի վարկանիշի վերջին մնացորդներին, էլ չասած, որ Ստամբուլյան կոնվենցիայի կարգի ուլտրալիբերալ բեռը «շալակիդե, Մոսկվայի հետ խոսելը շատ ավելի ծանր է դառնալուՄի խոսքով, ունենք առանց որեւէ հետեւողականության, այստեղից-այնտեղ ցատկող արտաքին քաղաքականություն, որը միայն այս, ապա այն կողմից նորանոր հարվածներ է բերում: Միայն այն փաստ, որ Չմիավորված երկրների խոշորագույն միջազգային կառույցը հերթական հակահայկական կոշտ բանաձեւն ընդունեց, եւ այդ 120 երկրներում մեր որեւէ դեսպանի անգամ մի ստից նկատողություն չտվեցին, արդեն իսկ ցույց է տալիս, որ Նիկոլը մի փոքր սխալ էր բացատրել, թե ինչ նկատի ուներ ասելով՝ մեջքը շտկած արտաքին քաղաքականություն. պառկած վիճակում էլ է մեջքը շտկված լինում: Եվ այսքանից հետո, թե ինչպես են դուրս գալու արցախյան միայն սրվող իրավիճակից... Չնայած` ինչ դուրս գալ, միայն մի կերպ յոլա են գնում, որի վառ արտահայտությունն էլ Մնացականյանի խղճուկ տեսքն էր BBC-ում:

ԲԻՇՔԵԿԸ ԿՏԵՂԱՇԱՐԺԻ՞ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА