o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինչև 4 տարեկան երեխաների շրջանում շնչառական վարակների բարձր ցուցանիշներ են գրանցվում

30.10.2019 11:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մինչև 4 տարեկան երեխաների շրջանում շնչառական վարակների բարձր ցուցանիշներ են գրանցվում

Գրիպի և սուր շնչառական վարակների 2019-2020 թվականների սեզոնը սկսվել է: Հետևողական լինելու նպատակով` Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնագետներն իրականացնում են մշտադիտարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Առողջապահության նախաարությունը տեղեկացնում է, որ 2019 թվականին հոկտեմբերին արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշը 2018 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա։

Նոր Հաճնում մահացած 4 երեխաների հայրը վաղը առավոտյան կլինի Հայաստանում. ՀՀ ԱԳՆ

«Հարկ է նշել, որ չնայած հիվանդացության ցածր ինտենսիվության, այսօր համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվում են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում։ Ինչ վերաբերում է ներկայումս շրջանառող գրիպի և սուր շնչառական վարակների հարուցիչներին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն, հանրապետությունում այսօր գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վիրուսների հարուցիչներ՝ պարագրիպ, ռինովիրուս, բոկավիրուս և այլն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, մնալ տանը հիվանդ լինելու դեպքում, հիվանդ լինելու դեպքում հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ: Խորհուրդ է տրվում չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ վերջիններս ցուցված չեն գրիպի բուժման համար, հագնվել եղանակին համանունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА