o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.10.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Իմ լեզուն իմ թշնամին է»,- այդ հնագույն ճշմարտությունը զարմանալիորեն հաստատեց ՀՀ թիվ մեկ աներձագ ՀՐԱՉ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Երկու շաբաթով ԱՄՆ մեկնելիս, նա ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց հետեւյալը. «Այդ վոյաժներ կոչվածը փորձի փոխանակում է, ուսումնական ծրագիր է: Այս գուծուղումն ամբողջությամբ ԱՄՆ բյուջեի հաշվին է: Այո, մեր «վոյաժները» բյուջեի հաշվին են, բայց ոչ Հայաստանի բյուջեի հաշվին»: Զարմանալի է, մի՞թե նա մոռացել է, որ բոլորը գիտեն` ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Այսինքն` լեզվից թույլ լինելով, նա զարմանալիորեն խոստովանեց, որ իրենք պարում են ամերիկյան դուդուկի տակ:

ԶԱՐՄԱՆՔ

Քաջնազարական «գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ» բանաձեւը զարմանալիորեն արտաբերեց ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` հայտարարելով հետեւյալը. «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ. ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար` համաձայնությամբ: Կարծում եմ` այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար` տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար»: Այսինքն` «վոժդը» իրեն լրիվ դրել է թագավորի տեղ, եւ ամիսներ առաջ իր իսկ գործած ապօրինությունը այժմ «շտկում» է մեկ այլ ապօրինությամբ: Հետաքրքիր է, այսքան ժամանակ անց Նիկոլը գոնե հասկացե՞լ է, որ Կանադայի վարչապետին եռագույն գուլպա նվիրելով անարգել է ՀՀ դրոշը, թե՞ այդ հասարակ բաները նրա ուղեղին հասու չեն:

ԶԱՐՄԱՆՔ

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ պարագայում էլ ամբողջ իրավապահ համակարգին լծել են որեւէ «կրիմինալ» նրա եւ նրա շրջապատի անցյալում գտնելու գործին: Բայց զարմանալիորեն այնքան չնչին բան են գտել, որ մնում է այդքանից հետո ՍԴ նախագահին ուղեգիր տան Էջմիածին: Եվ այդ զարմանալի իրողությունն արձանագարում է քաղաքագետ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը. «Կարդացի այդ ապուշությունը: Կներեք, կատարյալ ապուշությունը: ԱԱԾ տարածածը մի բանի մասին է. Հրայր Թովմասյանը սուրբ է: Հրայրին սրբադասել է պետք, որովհետեւ միլիոնավոր դոլարների հասնող շարժը պրպտելով ու քրքրելով` փաստացի փորձում են նրա վրա կարել հազար դոլարի հասնող տախտակի գործ: Այ թե ի՞նչ կլինի, երբ այս պրպտումն իրականացնող կապիկներին մենք ստուգենք, իսկ մենք անպայման ստուգելու ենք, կպարզվի, թե իրականում ով են, ումից ու ինչ միլիոններ են տարել: Ստուգելու եւ հրապարակելու ենք հատ-հատ, անուն առ անուն: Տղերք, դուք մեղք եք, իսկապես մեղք եք: Այս մայմունությունն իր տրամաբանական ավարտն է ունենալու, եւ չկասկածեք` չեք պլստալու եւ ոչ մեկդ: Հայ ժողովուրդն իմանալու է եւ իր արդարացի գնահատականը հնչեցնելու է թե՛ ձեր անձի նկարագրի, թե՛ ձեր իրականացրած կապիկության մասով»: Պարոն Հակոբյանի խոսքում, թերեւս, միայն մեկ վրիպում կա` որ ասում է «տղերք»: Ախր, սրանց մեջ այնքան ԼԳԲՏ կա, եթե ոչ մարմնով, ապա հոգով, որ դու սուս...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА