o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդու․ Ես օրինակ եմ վերցրել Գիգզից, Սքոուլզից, Վան Նիստելռոյից, Ֆերդինանդից

30.10.2019 00:16 ՍՊՈՐՏ
Ռոնալդու․ Ես օրինակ եմ վերցրել Գիգզից, Սքոուլզից, Վան Նիստելռոյից, Ֆերդինանդից

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» ձեռք բերած փորձի մասին։

«Եթե մի քիչ խելք ունենաս, կհետեւես քեզնից ուժեղ խաղացողներին եւ նրանցից օրինակ կվերցնես։ Ես հենց այդպես եմ արել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ օրինակ վերցնելով Ռայան Գիգզից, Փոլ Սքոուլզից, Ռուդ վան Նիստելռոյից եւ Ռիո Ֆերդինանդից։ Հիմար պետք է լինել այսպիսի խաղացողներից որեւէ բան չսովորելու համար։

Ֆերնանդեշ․ «Ուզում եմ հետևել Ռոնալդուի և Նանիի օրինակին ու տիտղոսներ նվաճել «Յունայթեդի» հետ»

Շատ բան է ինձ սովորեցրել Ալեքս Ֆերգյուսոնը։ Խնդիրը նմանակելը չէ, բայց պետք է հարմարվել՝ օգտագործելով օրինակները։ Ես ունեի տաղանդ եւ հետեւում էի լավագույններին։ Ես գիտակցեցի, որ կարող եմ շատ գոլեր խփել՝ աջ եւ ձախ ոտքերով, գլխով»,- պատմել է Ռոնալդուն France Football-ին։

34-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА