o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը շարունակում է ապաքինվել, սակայն պետք է սպասել. Ֆոնսեկա

29.10.2019 23:49 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը շարունակում է ապաքինվել, սակայն պետք է սպասել. Ֆոնսեկա

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Իտալիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Ուդինեզեի» հետ հանդիպումից առաջ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման մասին:

Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում

«Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից, սակայն դա բավականին դանդաղ գործընթաց է, և մենք ստիպված ենք սպասել:

Չեմ պատրաստվում փոփոխություններ կատարել թիմի մեկնարկային կազմում: Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և «Միլանի» հետ հանդիպումները ցույց տվեցին, որ այս կազմը կարողանում է կատարել իր առաջ դրված խնդիրը»,- Ֆոնսեկայի խոսքը փոխանցում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Պաուլո Ֆոնսեկան «Ուդինեզեի» հետ խաղին հայտավորել է 20 ֆուտբոլիստի: Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի ընդգրկվել հայտացուցակում:

«Ուդինեզե» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ Երևանի ժամանակով 00:00-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА