o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

29.10.2019 22:30 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեց ծանրամարտի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացել էր 21 ծանրորդով: Մեր հավաքականը նվաճած 11 մեդալով առաջին տեղն է զբաղեցրել թիմային հաշվարկում՝ առաջ անցնելով Թուրքիայից (12 մեդալ՝ 6 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե) եւ Ռուսաստանից (21 մեդալ՝ 5 ոսկե, 8 արծաթե եւ 8 բրոնզե):

IWF․ Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն ծանրորդի կոչման հավակնորդ(քվեարկություն)

 

Մինչեւ 20 տարեկանների 109+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերեւում է պահել 194 կգ ծանրաձողը՝ սահմանելով ռեկորդ: Հայ ծանրորդը ռեկորդ է սահմանել նաեւ երկամարտի արդյունքով՝ 424 կգ ցուցանիշով եւ հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Մինչեւ 20 տարեկանների առաջնությունում 81 կգ քաշային կարգում 17-ամյա Լիանա Գյուրջյանը եւս չեմպիոն է հռչակվել: Պոկում վարժությունում Գյուրջյանը բարձրացրել է 95 կգ, իսկ հրում վարժությունում՝ գրանցել 120 կգ արդյունք: Գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը եւս ունեցավ ոսկե մեդալակիր՝ Արփինե Դալալյանը՝ երկամարտի 234 կգ արդյունքով: Մինչեւ 20 տարեկանների առաջնությունում ունեցանք նաեւ բրոնզե մեդալ. Ռաֆիկ Հարությունյանը գրանցեց 340 կգ (150+190) արդյունք` նաեւ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը երկամարտի 335 կգ (151+184) արդյունքով գրավել է 4-րդ տեղը՝ պոկում վարժությունում նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Մինչեւ 23 տարեկանների պայքարում ոսկե մեդալ նվաճեց Սամվել Գասպարյանը. 109 կգ քաշային կարգում նա երկամարտում հավաքեց 390 կգ: Պոկում վարժությունում Սամվելը 176 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը, իսկ հրում վարժությունում առաջինն էր՝ 214 կգ-վ: 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 364 կգ արդյունքում չեմպիոն հռչակվեց Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը: Հայ մարզիկը պոկում վարժությունում երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 170 կգ՝ Եվրոպայի ռեկորդ սահմանելով: Հրում վարժությունում երկրորդ փորձով նա գլխավերեւում պահեց 194 կգ ծանրաձողը: Հակոբ Մկրտչյանը եւս հռչակվեց չեմպիոն՝ երկամարտի 375 կգ արդյունքով: Նա միաժամանակ սահմանեց Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում՝ 210 կգ-ով եւ ընդհանուր երկամարտի արդյունքով: Ինչպես սպասվում էր, Եվրոպայի չեմպիոն հռչակվեց նաեւ Սիմոն Մարտիրոսյանը: 109+ կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերեւում է պահեց 198 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկի, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 236 կգ: Երկամարտի 358 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոնն է Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արա Աղանյանը: Եվս մեկ արծաթե մեդալ թիմի համար նվաճեց 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը՝ երկամարտի 231 կգ արդյունքով: Տաթեւն ընդամենը 1 կգ զիջեց Մոլդովան ներկայացնող Ելենա Ցիլցիցին: Բրոնզե մեդալակիր դարձավ Դավիթ Հովհաննիսյանը, ով երկամարտում գրանցել է 357 կգ (161+196):

ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԱՆՑՅԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА