o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՆՔ ՀԱՍԵԼ ԵՆՔ ԱԲՍՈՒՐԴԻ ՇԵՄԻՆ»

29.10.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՄԵՆՔ ՀԱՍԵԼ ԵՆՔ ԱԲՍՈՒՐԴԻ ՇԵՄԻՆ»

Ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն` Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարվում, որը հավանության է արժանացել Ազգային կինոկենտրոնի ժյուրիի կողմից: «Մել» կոչվող ֆիլմը կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից մեկն էր, որ երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում էր: Պետությունը ֆիլմի նկարահանման համար հատկացրել է ո՛չ ավել, ո՛չ պակաս 20 միլիոն դրամ, որը ֆիլմի բյուջեի 14%-ն է կազմում: «Մել» ֆիլմը պատմում է սեռափոխած մարզիկի կյանքի մասին:

«Ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել». պրոդյուսերը հանդես է եկել առաջարկով

Անդրադառնալով վերոնշյալին` հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ նշում է. «Մարդ ինչքան պետք է ոչինչ չներկայացնի իրենից, որ հասարակության մեջ ներկայանա իր սեռական կողմնորոշումով: Եվ նախարարությունը պետք է նրա մասին ֆիլմ նկարի: Մենք հասել ենք աբսուրդի շեմին»:

Ըստ հոգեբանի` ֆիլմը տրամաբանական շարունակությունն էր Կուբայից եկած տրանսվիսիտների, մինչդեռ կառավարությունն այդ առիթով հանրության բողոքներին արձագանք չտվեց:

Օրբելյանն ընդդեմ Ղարիբյանի դատական հայցի վճիռը կհրապարակվի վաղը

«Մեր սուպերնախարարի այսօրվա խնդիրն է ազգը հասցնել անգրագիտության ամենաբարձր ցենզին: Անգրագետ ամբոխին ավելի հեշտ է կառավարել»,- շեշտեց Մադաթյանը:

Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ` տրանսգենդերիզմն ուղղակի բիզնես է. «Եթե մարդն իրեն ներշնչի, որ ինքը հակառակ սեռի ներկայացուցիչ է եւ ամեն օր հորմոններ ընդունի, որից հետո վիրահատվի, ապա կծախսի հազարավոր դոլարներ: Պատկերացրեք` այդ քարոզի ընթացում, եթե 10©000 հոգի որոշի սեռափոխվել, ապա միլիարդի հասնող եկամուտ կլինի համապատասխան կլինիկաներին եւ հորմոններ վաճառող ընկերություններին»:

«Հպարտ եմ, որ ունեմ Նարեկի պես եղբայր». Անահիտ Մութաֆյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА