o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արսեն Բաբայանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ». Անի Սամսոնյան

29.10.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Արսեն Բաբայանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ». Անի Սամսոնյան

«Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ երկուժամանոց հարցազրույց է ունեցել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Մինչդեռ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանին եւ Գեւորգ Գորգիսյանին օրերս թույլ չէին տվել անգամ տեսակցել կալանավորման մեջ գտնվող ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ:

Նախագահականի ֆինանսավորումը կարելի է 30%-ով կրճատել, դրա հաշվին ֆինանսավորել լրիվ այլ ուղղություններ, պատգամավոր

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԻՄԱ ՈՐԵՎԷ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ»

Տիկին Սամսոնյան, Դուք որեւէ բավարար պարզաբանում ստացա՞ք, թե որքանո՞վ է իրավաչափ մեկ այլ պատգամավորի երկարատեւ հանդիպումը Ն. Հունանյանի հետ, իսկ Ձեր եւ պարոն Գորգիսյանի այցն Արսեն Բաբայանին` մերժելի:

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում էր տարածել, որ գործի նախաքննության շահերից ելնելով` արգելանք է դրվել Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա, եւ սա, փաստորեն, տարածվում է բոլորի վրա: Բայց կա ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենք, որտեղ հստակ նշում է 48-րդ հոդվածը, թե ովքեր կարող են անարգել մուտք ու ելք գործել քրեակատարողական հիմնարկներ: Ի թիվս վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի, պատգամավորները, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւս անարգել կարող են մուտք ու ելք գործել քրեակատարողական հիմնարկ: Եվ ես շատ հստակ քրեակատարողական հիմնարկի պետին հարց տվեցի, թե` հիմա եթե մարդու իրավունքների պաշտպանը գա, Դուք նրան արգելելո՞ւ եք տեսակցել, թե` ոչ, նա պատասխանեց այսպես` դե ոչ: Կարծում եմ` այս օրենքը պետք է մի փոքր ձեւափոխումների ենթարկել եւ հստակ սահմանել, որ անկախ նրանից, թե քննիչը կալանք կդնի որեւէ կալանավորի տեսակցությունների վրա, պատգամավորներն իրավունք պետք է ունենան տեսակցելու:

Գիտության հետ աշխատանքին կառավարությունը չի տիրապետում, իսկ գնահատականը խիստ վիճելի է. պատգամավոր

Այն, որ Ձեզ թույլ չտվեցին տեսակցել Արսեն Բաբայանին, արձանագրում եք որպես փաստ եւ վե՞րջ, թե՞ որոշակի քայլեր նախաձեռնելու եք այս ուղղությամբ:

Այս պահին մտածում ենք օրենսդրական մակարդակով այդ խնդիրը կարգավորել:

«ՍԱ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է»

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը յուրացնելուն օժանդակելու համար: Ըստ էության, ժամանակին Նաիրի Հունանյանի դեմ առաջադրված մեղադրանքներից մեկն էլ հենց իշխանության յուրացման փորձն էր: Այսքանով հանդերձ` Ձեզ համար տրամաբանության սահմաններո՞ւմ է Ա. Բաբայանի դեմ առաջադրված մեղադրանքը:

ԱԺ պատգամավորները «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» կխաղան

Չեմ կարող հիմա որեւէ գնահատական տալ, որովհետեւ նախաքննություն է ընթանում: Ես ասել եմ, որ Արսեն Բաբայանի ձերբակալությունը եղել ոչ իրավաչափ` համաձայն քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի, որովհետեւ նրան հենց այդ հոդվածով են ձերբակալել, հետո առաջադրել են մեկ այլ հոդված ու կցել գործին: Սա շատ կարեւոր է եւ, ի դեպ, այն հաստատել է նաեւ դատարանը` ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ:

«Ուսանողների պահանջն արդարացի է եւ տեղին». Ռեֆորմիստների կուսակցություն

Ի դեպ, Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով: Ի՞նչ կասեք այս մասին:

Այս դիմումը դիտարկում եմ երկու տեսանկյունից. առաջինը` իրավականն է, այն, որ Նաիրի  Հունանյանն իրավունք ունի, որպես դատապարտյալ, դիմելու վաղաժամկետ ազատման համար: Սա նրա օրենքով սահմանված իրավունքն է, բայց կա երկրորդ կողմը` բարոյական եւ անվտանգության հարց է: Հասարակությունը պատրա՞ստ է Նաիրի Հունանյանին ընդունելու, եւ նա անվտա՞նգ է հասարակության համար: Այս հարցերը, կարծում եմ, դեռ բաց են մնացել օդում, եւ մարդիկ պատրաստ չեն դրան:

​​​​​​​«Կովկասցի վարչապետն ու արիացի ուսանողները...» (Տեսանյութ)

«ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՔԱՆԴԵԼ Է ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԻՄՔԵՐԸ»

Բայց այնպիսի տպավորություն է, որ բացի Կարեն Դեմիրճյանի եւ Յուրի Բախշյանի այրիներից, որեւէ մեկը կտրուկ չարձագանքեց Ն. Հունանյանի դիմումին: Մինչդեռ ամիսներ առաջ անգամ բժիշկները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, ստորագրահավաք իրականացրին, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ազատ չարձակվի, որը եւս դիմել է վաղաժամ ազատման համար...

​​​​​​​«Նիկոլը գիտի հին թվերն ա, դեռ չի պատկերացնում երկրում տիրող իրավիճակը». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Նաիրի Հունանյանը քանդել է մեր պետականության չկառուցված հիմքերը: Նա դահիճ է, որը մտել է Ազգային ժողով, ոտնձգություն է կատարել պաշտոնյաների նկատմամբ, ինչը համարում եմ դավաճանություն հայրենիքի նկատմամբ: Հոկտեմբերի 27-ից հետո հետեւանքները դեռ մնացել են ինչպես արդարության հաստատման, մարդկանց անվտանգության զգացողության առումով, այնպես էլ մեր երկրի` Հայաստանի` որպես պետության, նրա դեմքի եւ արժանապատվության վրա:

«Մեր ներքին կազմակերպվածությունը բոլոր ապազգային ուժերին ոչ է ասելու». Ռուդիկ Հյուսնունց

Այս դեպքում` երկակի ստանդարտներ չե՞ն, երբ, օրինակ, այսպես կոչված, «Սասնա ծռերն» ազատ են արձակվում, իսկ Նաիրի Հունանյանը պետք է նստի:

Չեմ կարող դրան գնահատական տալ, որովհետեւ դրանով զբաղվելու են իրավապահները, եւ դատարանն է գնահատական տալիս: Այս մասով համեմատություններ անել չեմ կարող: Նաիրի Հունանյանը նստած է կոնկրետ գործի շրջանակում, եւ այդ գործը մեր արժանապատվության ոտնահարումն էր:

Սոֆյա Հովսեփյանին չի՞ վախեցնում Փաշինյանի «պինցետը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА