o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«BBC-ի եթերում պետք է ասվեր, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է». Արման Աբովյան

29.10.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«BBC-ի եթերում պետք է ասվեր, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է». Արման Աբովյան

BBC-ի հանրահայտ «Դժվար խոսակցություն» ծրագրի շրջանակում հաղորդման վարող Սթիվն Սակուրը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ըստ էության, հաղորդավարի հարցերն ավելի շատ, որպես մեղադրանք էին հնչում ընդդեմ, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» (ձեւակերպումը Ս. Սակուրինն է) հետո ձեւավորված իշխանության: Իսկ Զ. Մնացականյանի պատասխաններն արժանացան ոչ միայն հանրային լայն, այլեւ քաղաքագիտական շրջանակների ու քաղաքական գործիչների բուռն քննադատությանը` այն համարելով հայաստանյան արտաքին քաղաքականության խեղճության դրսեւորում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Կովկասցի վարչապետն ու արիացի ուսանողները...» (Տեսանյութ)

«ՄԵԶ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ, ԱՅ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԽՈՍԵԼ»

Պարոն Աբովյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ արտգործնախարարի հարցազրույցը` հատկապես հաշվի առնելով այն, որ նա չանդրադարձավ Արցախյան հակամարտության բուն պատճառներին, ոչ մի խոսք չասաց Ադրբեջանի կողմից առկա շրջափակման եւ ագրեսիայի մասին: Իսկ հաղորդավարի հնչեցրած մեղադրանքներն ավելի շատ ոչ թե հերքում, այլ շրջանցում էր

Քաղաքապետի եղբայրն ու հեռուստատեսությունից մերժվածները կապահովեն իշխանության նոր PR-ը

Առհասարակ, զերծ կմնամ արտգործնախարարի հարցազրույցը վերլուծելուց կամ մեկնաբանելուց, շատ խոսվեց այդ մասին: Պարզապես, կվերահաստատեմ իմ դիրքորոշումը, որ դիվանագիտությունը լուռ արվեստ է: Ինչ վերաբերում է Արցախին, հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերություններին, այն պետք է լինի բաց, բարձր, ինչու ոչ, բավականին հստակ: Կրկին շեշտում եմ, որ չեմ վերլուծում Զ. Մնացականյանի հարցազրույցը, սակայն համոզված եմ, որ մեր իշխանությունը, դիվանագիտական կորպուսը, պատգամավորները, բոլորս պետք է հիմնվենք ոչ թե դիվանագիտական, այսպես կոչված, ելեւէջների կամ փոխարինող բառերի վրա, այլ հստակ արձանագրենք երեք հիմնական դրույթ: Առաջին` Արցախը երբեք չի կարող լինել այս կամ այն ձեւաչափով Ադրբեջանի կազմում, նույնիսկ ենթադրել դրա մասին չի կարելի: Դրանով պետք է սկսվեն բանակցությունները եւ դրանով ավարտվեն: Յուրաքանչյուր որոշում պետք է ենթադրի միայն մեխանիզմները, դե յուրե այսօրվա կարգավիճակի ամրապնդումը: Երկրորդ` անպայման պետք է ընդգծել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան այսօր տարածաշրջանում պանթուրական նախագիծ են իրականացնում: Թուրքիան այս մեկ ամսվա ընթացքում փաստացի ցույց տվեց, որ շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը, քրդերին ու եզդիներին է ոչնչացնում, եւ այս պարագայում լկտի պահվածքը թե՛ Էրդողանի, թե՛ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի ցույց են տալիս, որ Թուրքիան մեզ էլ է դիտարկում որպես ուղղակի թշնամի: Այս մարդիկ մեզ սպառնում են պատերազմով, այ դրա մասին պետք է խոսենք եւ բարձրաձայնենք: Եվ երրորդ` ինչ վերաբերում է կոնկրետ Ադրբեջանին, այն, տարածաշրջանում լինելով պանթուրանական քաղաքականության սուբյեկտ, շարունակում է իր մեծ «պապայի» քաղաքականությունը, որը միտված է բնիկ հայերի իսպառ ոչնչացմանը:

«Մեր ներքին կազմակերպվածությունը բոլոր ապազգային ուժերին ոչ է ասելու». Ռուդիկ Հյուսնունց

«ՉԳԻՏԵՄ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԷՐ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵՂՄ ԵՎ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ԱՅԴ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ»

Պարոն Աբովյան, ինչո՞ւ արտգործնախարարը չխոսեց այդ մասին: Պատրաստ չէ՞ր, թերացա՞վ, թե՞ նա կրկնեց այն, ինչն այսօրվա իշխանության վարած արտաքին քաղաքականությունն էր:

Կարծում եմ` պետք է արտգործնախարարին հարցնել` ինչու չխոսեց: Նա դիվանագետ է, եւ դրա հետ մեկտեղ` պետք է դիտարկենք խնդիրը եւ չսրենք իրավիճակը, որովհետեւ չգիտեմ` ինչի համար էր բավականին մեղմ եւ վիճահարույց այդ հարցազրույցը:

Ազգայինը պետք է հզորացնել` ոչ թե թուլացնել. ԱՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Այսպես կոչված «Սասնա ծռերը» հանդես են եկել հայտարարությամբ, որ Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա, հատկապես, որ չկարողացավ պաշտպանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզը: Համակարծի՞ք եք:

Եկեք սպասենք եւ ստանանք բացատրությունները, կարծում եմ` անպայման արտաքին գործերի գերատեսչությունը բացատրություններ կտա: Սակայն խնդիրը սա չէ, այլ այն, որ պնդում եմ` մեր բոլոր դիվանագետները, բոլոր նրանք, ովքեր առնչվում են այս թեմայի հետ, առհասարակ իրենց շփումներում` մամուլի հետ կլինի, բանակցություններ կլինեն, թե` սեմինարներ, պետք է սկսեն մի պարզ շեշտադրմամբ` վե՛րջ, Արցախի Հանրապետությունը երբեք եւ երբեք անգամ կասկածի տակ չի դնի իր անկախությունը, դա նույնիսկ մենք չենք քննարկում: Սա չպետք է լինի քննարկման, բանակցությունների, ելեւէջների թեմա:

​​​​​​​«Զգո՛ն եղեք՝ «թաքնված ականները» մնացին չհակադարձված». Նաիրա Կարապետյան (Տեսանյութ)

Ամեն դեպքում, պատրաստվո՞ւմ եք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում բարձրացնել Զ. Մնացականյանի եւ նրա հնչեցրած մտքերի վերաբերյալ որոշակի հարցադրումներ:

Նախ կլսենք բացատրությունները, թե ո՞րն է խնդիրը, եւ, ըստ այդմ, կհասկանանք: Առայժմ եկեք հիմա էլ հակառակ ծայրահեղության մեջ չընկնենք եւ փորձենք հասկանալ` առհասարակ ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտությանը, իմ դիրքորոշումը ոչ թե ռադիկալ է, այլ` տրամաբանական: Կներեք, ցեղասպան Ադրբեջանը, ստեղծվել է լեզգիների, հայերի, վրացիների, իրանցիների պատմական հողերի վրա եւ այսօր շարունակում է իր բնաջնջման լկտի քաղաքականությունը, դրա մասին պետք խոսվեր BBC-ի եթերում, պետք է ասվեր, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է: Իսկ թե ինչու չասվեց, կհասկանանք հետագայում:

Ձեզ սրբի տեղ մի՛ դրեք. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА