o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.10.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Գամառջոբա, մեր հարեւան Վրաստանում զարմանալիորեն դրսեւորվել է նախկին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ անսահման պարծենկոտությունը: Վրաստանում մոտ 2000 կայք են կոտրել միաժամանակ: Ներառյալ նախագահինը, Աջարիայի կառավարությանը, լրատվականներ եւ այլն: Ու հենց վերը պատկերված նկարն է դրվել այդ բոլոր կայքերում: Պատկերացնո՞ւմ եք, ներգրավվում են այդքան փորձառու համակարգչահեններ, կարելի է պատկերացնել, թե զարմանալիորեն ինչքան փող են նրանք ստացել եւ այդ ամենը, որպեսզի 2000 կայքերից վրացիներին ողջունի Միշիկոյի «սֆաթը»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ, որը «ստուկաչության» ասպարեզում կարող է մրցել ամենայն հայոց «ստուկաչ» Արման Բաբաջանյանի հետ, ինչպես նաեւ աչքի է ընկնում համացանցում առավել քան ղզիկ պահվածքով, այսպիսի զարմանալի «ազդագիր» է հրապարակել. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների եւ այլ քարոզչամիջոցների առջեւ փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»: Այսինքն` ժամանակին Ստյոպիկն ինչեր ասել էր խոսքի ազատության, ժողովրդավարության եւ այլնի մասին, այդ ամենը փուչ է: Իսկ միջոցառումը, որի մասին Ստյոպիկը խոսում է, արմանբաբաջանյանական սիրելի թեմայով է` այսօր «տեղի կունենա «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր եւ մտորումներ» խորագրով քննարկումը: Քննարկման հիմնական բանախոսներն են ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ եւ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը (ենթակա է հաստատման)»: Ճիշտն ասած, վերը հիշատակված «արգելված» ԶԼՄ-ները ճիշտ կանեն, որ հատուկ ներկայանան, քանզի հետաքրքիր կլինի` ինչպես է այդ բանսարկուն պատրաստվում դահլիճից լրագրող եւ տեսախցիկ հանել:

ԶԱՐՄԱՆՔ

Կեցցե ՆԻԿՈԼԻ տնտեսական հեղափոխությունը, «արտաքին պարտքի կրճատումը», եւ այլ փչոցները: Իզուր չէր, որ Գյումրիում նրա բուտաֆորական «շիրմաքարի» վրա գրել էին. «Մեռավ սուտ խոսալով»: Եվ իրոք, պաշտոնական տվյալներով` պետական պարտքը հատել է 7 մլրդ դոլարի սահմանագիծը: Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 7 մլրդ 51 մլն դոլար: Տարվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 129 մլն դոլարով: Եթե մինչեւ վերջերս դա արտահայտվում էր միայն ներքին պարտքի աճի տեսքով, ապա հիմա սկսել է ավելանալ նաեւ արտաքին պարտքը: Ընդ որում, գերազանցապես կառավարության պարտավորությունների գծով: Ապրես, Նիկոլ ջան:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА