o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍՏՈՒԿԱՉՆԵՐԻ» ԵՎ ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌՎՈՒՄ Է

29.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՍՏՈՒԿԱՉՆԵՐԻ» ԵՎ ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌՎՈՒՄ Է

Նիկոլի հլու-հնազանդ կամակատար գլխավոր դատախազը ներկայացրեց հերթական միջնորդությունը` բեկանելու 2008-ի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների երկու մասնակցի դատավճիռները եւ արդարացնելու նրանց: Դա ամենեւին էլ առաջին դեպքը չէ, որ մարտիմեկյան ջարդարարները ներկայացվում են արդարացման, լինեն ողջ, թե մահացած, եւ հարց է ծագում` իսկ ո՞վ է դրա շահառունԻ դեպ, արդարացման է ներկայացված եւ ընտրակեղծարարության հայր, հոկտեմբերի 27-ի քննությունը 20 տարի առաջ քաղաքական գործիքի վերածած Գագիկ Ջհանգիրյանը:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

 

ԼԵՎՈՆԱՆԻԿՈԼԱԿԱՆ ԽՈՒՆՏԱՆ ԿԵՂՏՈՏ ՍՑԵՆԱՐ Է ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

Եվ այսպես, հետեւողականորեն արդարացվում են այն կադրերը, որոնք 2008-ի մարտի 1-ին հրահրել կամ ակտիվորեն մասնակցել են  արյունով վերջացած բախումներին: Այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանի կադրերը: Լեւոնական են եւ թավշիստների ռեժիմի այնպիսի առանցքային ֆիգուրները, ինչպիսիք են վարչապետի խոսնակը եւ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահը, ուր այժմ «հետաքննում» են ապրիլյան պատերազմը: Եվ դա ու բազում այլ հանգամանքներ հաշվի առնելով` թերեւս սխալ չի լինի ասել, որ իշխանության գլուխ իրականում գտնվում է հենց Տեր-Պետրոսյանը, որը Նիկոլի հոգեւոր հայրն է: Դրա օգտին է խոսում եւ այն, թե ինչ բացահայտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի` BBC-ին տված խայտառակ հարցազրույցի ընթացքում: Ահա նրա կարեւորագույն ֆրազը, որն արդեն «շտկել» են ԱԳՆ կայքում. «Լեռնային Ղարաբաղը անվտանգային վիթխարի մարտահրավեր է Հայաստանի, մեր ժողովրդի համար»: Անգլերեն դա հնչում է այսպես. «Naghorno-Karabakh is a huge security challenge to Armenia, to our people»: Եվ աներեւակայելի է պատկերացնել, որ հայերենի հետ խնդիր ունեցող, սակայն անգլերեն շատ վարժ խոսող եւ անգլերեն մտածող նախարարը կարող էր լեզվի սայթաքում թույլ տալ: Իսկ այդ ֆրազից բխում է, որ թավշյա իշխանության գլխավոր խնդիրներից մեկը Արցախից ձերբազատվելն է: Նաեւ նախարարի մյուս «վրիպումները»` նրա համար Արցախն ընդամենը հայերով բնակեցված, բայց ոչ հայապատկան տարածք է, նա բառ անգամ չասաց ինքնորոշման իրավունքի մասին, եւ չառարկեց բրիտանացի լրագրողի այն որակմանը, որ տրվել է Արցախն ազատագրողներին` պատերազմի հանցագործներ: Եվ մեծագույն սխալ կլինի համարել Մնացականյանին թույլիկ նախարար` նա բարձրագույն դասի պրոֆեսիոնալ դիվանագետ է, ով Արմեն Աշոտյանի վկայությամբ, ժամանակին փայլուն ձեւով միջազգային ասպարեզում փաստացի վնասազերծել էր մարտի 1-ի վերաբերյալ մեղադրանքները: Հետեւաբար, նա իրականացնում է հենց իշխանության կուրսը, այսինքն` այլեւս կարելի է գաղտնիք չհամարել, որ իշխանության կուրսը դա հողատուների կուսակցության կուրս է: Եվ ահա այդ պայմաններում «վերակենդանացվում» է Նաիրի Հունանյանի գործոնը: Հունանյանը, առաջ ընկնելով իրավական ժամկետից, որը սկսվում է հոկտեմբերի 29-ին, վաղաժամկետ ազատվելու դիմում է գրում: Այսինքն` դիմումը գրվում է այնպես, որ հոկտեմբերի 27-ի տարելիցից առաջ հնարավոր լինի դա դնել քարոզչական շրջանառության մեջ: Եվ ակնթարթորեն երկուժամանոց տեսակցության իրավունք է ստանում ամենայն հայոց «ստուկաչ» Արման Բաբաջանյանը, ով այդ տեսակցությունից հետո չի իջնում հեռուստաեթերից եւ կայքերի էջերից` հնչեցնելով հոկտեմբերի 27-ի իբր «պատվիրատուների» անունները` առաջին հերթին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի: Իսկ իշխանական ֆեյքերի բրիգադը սոցիալական ցանցերում ակտիվորեն եւ ագրեսիվորեն շոշափում է Նաիրի Հունանյանի հնարավոր ազատ արձակման խնդիրը: Հիշեցնենք նաեւ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի խոսքը, որ Նաիրին կարող է ներման հույս ունենալ, եթե ցուցմունք տա: Այսինքն` հրապարակավ գործարք է առաջարկվում` ազատություն երկրորդ եւ երրորդ նախագահների դեմ կեղծ ցուցմունքների դիմաց: Տիպիկ ջհանգիրյանական սխեմա է` Նաիրի Հունանյանին թելադրված ցուցմունքներով վերածել քաղաքական գործիքի: Իսկ թե ում կվերցնեն կալանքի` աչքի առաջ ունենալով Արսեն Բաբայանի բացարձակ հակատրամաբանական եւ հակաիրավական կալանավորումը, կարելի է վստահ ասել, որ ընդամենը անուն հնչեցնելն է հերիք: Ինչով են իրար հետ կապակցված այդ երկու գործընթացները` նրանով, որ Նաիրի Հունանյան գործիքի օգնությամբ հնարավոր է չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր կդիմադրեն Արցախը հանձնելու լեւոնական թրքահպատակ ծրագրին: Դե, նաեւ խախուտ հիմքեր ունեցող «մարտի 1-ին» Ռոբերտ Քոչարյանի պարագայում կփորձեն ավելացնել հոկտեմբերի 27-ը, որպեսզի էլ ավելի դժվարացնեն ազատ արձակումը ու նաեւ փորձեն ջարդել բավականին բարձր վարկանիշը:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

 

ԻՆՉՈՒ ԵՆ ԲԱՆՏՈՒՄ ՄԵՌՑՆՈՒՄ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Քաղաքական մեկնաբան Վահե Սարգսյանը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող գեներալին պահում են բանտում ոչ այնքան ծանր մեղադրանքի պարագայում: Նրա համոզմամբ. «Գեներալը սպանվում է երկու հիմնական պատճառներով`

1. Նա մահանում է` իր հետ անհետացնելով կամ «փրկելով» նաեւ այն մարդուն կամ մարդկանց, որոնք բանակցել են իր հետ` պետության դեմ զինված հեղաշրջում իրականացնելու համար: Բնականաբար, այդ անունները հայտնի են բոլորին, հատկապես` ուժային մարմիններին, բայց այստեղ ամենակարեւորն այն է, որ այդ անունները չպետք է հնչեն անձամբ իր` Մանվել Գրիգորյանի շուրթերից: Հենց այս պատճառով էլ կարեւոր վկան պետք է մահանա: Սա է հարցերի հարցը:

Մեր պոպուլիստ վարչապետին կուղարկենք էլիտար հոգեբուժական կլինիկա հետազոտության. Մարինա Խաչատրյան

2. Տեր-Պետրոսյանը ասպարեզ եկավ 2008 թվականին` մաքրելու իր վրայից «Արցախի եւ ՀՀ-ի հանդեպ դավադիր քայլեր իրականացրածի» խարանը: Նա եկավ` ամեն գնով, այդ թվում` արյան, պատմության միջից մաքրելու սեւ հետքերը եւ սերունդներին փոխանցելու իր կենսագրականը` ժողովրդի արյամբ լվացված, հղկված ու սպիտակեցված տեսքով:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Նշյալ բաղձալի ճանապարհին Տեր-Պետրոսյանին մեծապես խանգարեց նույն ինքը` Մանվել Գրիգորյանը»:

Ասված է բավականին սպառիչ, դրան մնում է ավելացնել նաեւ, որ Մանվել Գրիգորյանը առանցքային վկա է եւ հոկտեմբերի 27-ի պարագայում` որպես քննությունը մանիպուլյացնելու եւ քաղաքական նպատակներով օգտագործելու ջհանգիրյանական կեղտոտ խոհանոցին քաջածանոթ մարդ:

«27-Ը» ԿԱՐՈՂ Է ՇԱՐՔԻՑ ՀԱՆԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ն

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Մինչդեռ ինչքան էլ մանիպուլացվի 1999-ի այդ ոճրագործությունը, կարող են լույս աշխարհ դուրս գալ հանգամանքներ, որոնք «կսկացնեն» հենց տերպետրոսյանական թիմին, այդ թվում` Անդրանիկ Քոչարյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Վահան Շիրխանյանին: Հիշենք թեկուզ Վազգեն Սարգսյանի դիակը դեռ չսառած նրա իբր ընկերների կողմից Քոչարյանին ներկայացվող նշանակումների ցուցակը. պաշտպանության նախարարի պաշտոնը պահպանում էր Վաղարշակ Հարությունյանը, վարչապետինը հասնում էր Վահան Շիրխանյանին, փոխվարչապետինը` Անդրանիկ Քոչարյանին, գլխավոր դատախազինը` Գագիկ Ջհանգիրյանին, ազգային անվտանգության նախարարինը` Վաղարշակ Հարությունյանի եղբորը` Վյաչեսլավ Հարությունյանին, ներքին գործերի նախարարի պաշտոնը` Մուրադ Կիրակոսյանին: Ռոբերտ Քոչարյանը նրանց բավականին կոպիտ կերպով դուրս է վռնդում սենյակից: Այդ մասին նշել է իր գրքում. «Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում: Անասուննե՜ր: Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի: Հրամայեցի. «Մա՛րշ էստեղից պաշտպանության նախարարություն: Էստեղ հարցը լուծեմ` կգամ ձեզանով զբաղվելու»: Գլուխները կախ դուրս եկան... Կատաղել էի. նույնիսկ նրանցից այդպիսի բան չէի սպասում: Այդ թուղթը մինչեւ հիմա էլ իմ սեյֆում է»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

Ուշագրավ է եւ, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը կտրականապես պնդում, որ ահաբեկիչները պետք է ողջ վերցվեն, եւ հետ է ուղարկվում ռուսական «Ալֆա» ջոկատը, որի գործը պետք է լիներ դահլիճի գրոհը եւ ահաբեկիչների ոչնչացումը: Այն ժամանակվա դավադիրներից գեներալ Գագիկ Մելքոնյանը պատմում է. «Ալֆան» եկավ այդ ժամանակ, իրենցից մի քանի սպա գնացին ԱԺ ու էդտեղից էլ «Ալֆա»-ին ճանապարհ ենք դրել: «Ալֆա»-ն մենք ենք տարել, եղել են բանակի տրամադրության տակ: Էդ սպաները տեղում գնացին, հանդիպեցին տարբեր մարդկանց հետ, ուսումնասիրեցին ամեն ինչը, ու մեկ էլ մենք իրենց ճանապարհեցինք»: Իսկ ի՞նչ է ասում Մելքոնյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գործողությունների մասին, ում հետ ՀՀ նախագահը ոչ մի կերպ չէր կարողանում կապ հաստատել, բայց ով ինքնագլուխ զորք էր մտցրել մայրաքաղաք, այդ թվում` տանկեր: Այդ առիթով Գագիկ Մելքոնյանը հիշում է, որ իրեն հանձնարարված էր փակել օդանավակայանն ու Արգավանդը, վերցնել իր հսկողության տակ: Հարցին, թե ո՞ւմ հրամանով, պատասխանում է` «Մենք պաշտպանության նախարարի հետ միասին որոշումը կայացրել ենք»: Այսինքն` խոսքը ռազմական հեղաշրջման փորձի մասին էր: Թավշյա իշխանության կողմից «27-ը» «բզբզելու» դեպքում բազում այդպիսի իրողություններ կարող են լույս աշխարհ դուրս գալ, որոնք կբացահայտեն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ վերջինիս թիմի դերակատարությունը: Այսինքն` այդպիսի քայլը կարող է եւ «ռուսական ռուլետկայի» պես լինել ու ոչնչացնել նախաձեռնողին: Եվ այդտեղ նաեւ առկա է Նիկոլի` մշտապես «շուստրիություն» անելու գործոնը: Իսկ արդյո՞ք չի կարելի ենթադրել, որ միգուցե Նիկոլը մտադիր է դրա միջոցով շատ խոցելի դարձնել Լեւոնին ու դրանով իսկ ազատվել ինչպես իր «հոգեւոր հոր», այնպես էլ վերջինիս անդրազգային թելադրողների թակարդից:

ԿԵՂԾԻՔԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ԵՎ ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ԽԱՂԵՐԸ

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА