o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բեյլը մարզման գնալու փոխարեն մեկնել է Անգլիա

29.10.2019 18:39 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Բեյլը մարզման գնալու փոխարեն մեկնել է Անգլիա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը մեկնել է Լոնդոն՝ Իսպանիայի առաջնության «Լեգանեսի» հետ խաղին նախապատրաստվելու փոխարեն, հաղորդում է El Chiringuito-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլը վերականգնվում է մկանային վնասվածքից հետո, որը ստացել է Ուելսի հավաքականի կազմում Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի հետ խաղում:

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել կառավարության 1-ին մասնաշենքում․ դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Ընդ որում, 30-ամյա ֆուտբոլիստը «արքայական ակումբին» թույլ չի տվել մանրամասներ հրապարակել իր վնասվածքի վերաբերյալ՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը, որի պատճառով բժիշկն իրավունք չունի հրապարակել իր հիվանդի մասին տեղեկությունները։

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Ռեալ» – «Լեգանես» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 30-ին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА