o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ը կօգնի հետեւել առողջությանը

29.10.2019 18:04 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Facebook-ը կօգնի հետեւել առողջությանը

Facebook-ը նոր գործառնություն է գործարկել, որը կօգնի հետեւել, թե տարիքից ու սեռից կախված ձեզ ինչպիսի բուժզննումներ են անհրաժեշտ, հայտնում է CNN-ն:

Կառավարությունը կօգնի հրաժարվել ծխախոտից

«Կանխարգելիչ առողջություն» (Preventive Health) կոչվող գործիքը գործարկվել է ԱՄՆ-ում եւ նախատեսված է սիրտ-անոթային հիվանդությունների հետազոտման, քաղցկեղի եւ սեզոնային գրիպի սքրինինգի համար, ինչպես նաեւ հանձնարարում է, թե երբ է պետք հանձնել խոլեստերինի ստուգման անալիզը կամ որտեղ կատարել գրիպի դեմ պատվաստումը:

Գործիքը մշակվել է American Cancer Society-ի, American College of Cardiology-ի, American Heart Association-ի եւ US Centers for Disease Control and Prevention-ի հետ գործընկերությամբ, այս պատճառով դրա մեջ օգտագործվում են առավել թարմ եւ ստույգ տեղեկություններ:

«Մենք որոնում ենք Ամերիկայում 2 կարեւորագույն մարդասպաններին՝ սրտի հիվանդություններ եւ քաղցկեղ: Մենք նաեւ զբաղվում ենք սեզոնային հիվանդություններով, օրինակ՝ գրիպով»,- ասել է սրտաբան եւ Facebook-ում առողջության ոլորտում հետազոտությունների ղեկավար, բժիշկ Ֆրեդի Աբնոսին:

«Կանխարգելիչ առողջություն» գործիքն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում: Դրան կարելի է հասանելիություն ստանալ Facebook ցանցի որոնման միջոցով: Այն ձեզ անհատականացված խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչ արժե անել սրտի հիվանդությունների, քաղցկեղի եւ սեզոնային գրիպի կանխարգելման համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА