o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դիմացիր, մենք դեռ կապրենք մեր երազած երկրում». Անահիտ Մութաֆյանի հուզիչ նամակը եղբորը 

29.10.2019 02:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Դիմացիր, մենք դեռ կապրենք մեր երազած երկրում». Անահիտ Մութաֆյանի հուզիչ նամակը եղբորը 

«Այսօր ուղիղ մեկ ամիս է, ինչ դու գտնվում ես ապօրինի կալանքի տակ, այսօր ուղիղ մեկ ամիս է, ինչ դու Նիկոլի ու իր զավթած դատական համակարգի պատանդն ես, իմ Նարեկ, իմ պայքարի ընկեր, իմ մեծ ու փոքր եղբայր։ Նար դու չես էլ կարող պատկերացնել, թե այստեղ դրսում որքան մարդ է սատարում քեզ, դու չես էլ կարող պատկերացնել, որ դու քո կալանքով քանի քանիսի փակ աչքերը բացեցիր։ Նարեկ, իմս, հիշիր դու այդտեղ երկար չես մնալու, քանզի դու քո անազատության մեջ ավելի օրինապաշտ ու ազատ ես, քան քեզ անազատության մեջ պահողները, դու ավելի ուժեղ ես, քան քեզանից վախեցողները», - այս մասին գրում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ՝ դիմելով շուրջ մեկ ամիս կալանքի տակ գտնվող եղբորը՝ «Խեղափոխություն» հաղորդաշարի համահեղինակ եւ վարող Նարեկ Մութաֆյանին։

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

Անահիտ Մութաֆյանը նաեւ հավելել է. «Մենք՝ ես, Նարեկը ու մեր ընկերները, ինչպես կասեիր դու, Նար, զինակից ընկերներդ զինվորագրվել ենք որպես ազատության ու արդարության մարտիկներ, դու այդտեղ, մենք այստեղ պայքարելու ենք հանուն օրինական երկիր ունենալու։ Նարեկ, ես համոզված եմ, որ քո կամքը անկոտրուն է, քանզի ամեն զինվոր իր հրամանատարի շարունակությունն է, իսկ քո հրամանատարը՝ Արցախի հերոսն է ոչ դասալիք ստախոսը, քանզի քո հրամանատարի դուխը ներսում է, ոչ թե գլխարկին գրված, քանզի դու էլ քո հրամանատարի պես տղամարդու պես գնացիր ոստիկանություն, ոչ թե փորձեցիր ընդհատակում թաքնվել։ Դու այսօր դարձար մեր երկրի դիկտատուրայի վառ օրինակը։ Նար, եղբայրս, դիմացիր մենք դեռ կապրենք մեր երազած երկրում։ Հաղթանակը հեռու չէ...»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանը, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան մոտեցել են Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով՝ դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում», ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, Ն. Փաշինյանի խոսքերը մեջբերելու համար էլ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА