o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջիկա ժամակահատվածում միջին գնաճը կգտնվի 2 տոկոսի սահմանում. նախարար

28.10.2019 12:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա ժամակահատվածում միջին գնաճը կգտնվի 2 տոկոսի սահմանում. նախարար

Ենթադրվում է, որ առաջիկա ժամակահատվածում միջին գնաճը կգտնվի 2 տոկոսի սահմանում, Բյուջե 2020-ի քննարկման ժամանակ այսօր խորհրդարանում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Ապրանքների և ծառայությունների, արտաքին առևտրի մասով նույնպես ակնկալվում են որոշակի զարգացումներ, ակնկալվում է 10.9 տոկոս արտահանման աճի ցուցանիշ, 6.8 տոկոս՝ ներմուծման աճի ցուցանիշ», - ասաց նա։

Ինչ վերաբերում է 2020 թվականի ցուցանիշներին, ապա հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1 տրիլիոն 602 միլիարդ դրամի մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է։

«Ենթադրվում է, որ ըստ եկամուտների և ծախսերի, մենք կունենանք պակասուրդի մոտ 0.6 տոկոս մեծություն։ 2020 թվականը որոշակի առանձնահատկություն ունի և անկախության տարիներից ի վեր՝ առաջին անգամ է, որ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում նախատեսված չէ բյուջետային աջակցության վարկ։ Այսինքն՝ չունենք որևէ վարկ, որը կապակցված չէ որևէ կոնկրետ նպատակային ծրագրի հետ», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА