o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԳՄՍՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄՏՆԵԼ ԳՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ

25.10.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ԿԳՄՍՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄՏՆԵԼ ԳՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ կարծիքով` հայ ժամանակակից արվեստը երիտասարդներինն է, ինչի համար, ըստ Խզմալյանի, պետք է ազատություն տրվի նրանց:

Ֆարոյի պալատը միավորեց հայ մշակույթն ու ֆրանսիական ճարտարապետությունը

 

- Պարոն Խզմալյան, Ձեր հարցազրույցներում նշում եք,որ ժամանակակից դրամատուրգները, այսպես ասած, չեն տիրապետում թատրոնի ներքին խոհանոցին, այսինքն` Դուք կարծում եք, որ ռեժիսորներն ավելի հմուտ են, քան` դրամատուրգնե՞րը:

- Կմեկնաբանեմ այսպես` պրոֆեսիոնալ դրամատուրգները սերտ կապ են ունեցել թատրոնի հետ, թե՛ ռեժիսորների, թե՛ դերասանների, այսինքն` հնարավոր չէ գրասենյակում նստած` ճանաչել թատրոնը: Գրասենյակային դրամատուրգիա գոյություն չունի:

Ո՞Վ ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

- Այսինքն` ուզում եք ասել, որ ժամանակակից դրամատուրգը չի՞ ճանաչում թատրոնը:

- Ես դա չեմ ասում բոլորի մասին, բոլորը չէ, որ այդպիսին են, բայց այն, որ իսկապես խնդիր ունենք պրակտիկ իմացություն ունեցող դրամատուրգների` փաստ է: Դուք կարող եք ուղղակի նայել թատրոնների խաղացանկը, եւ այն կհաստատի ասածներս:

- Այսօր կարծես թե ռեժիսորները մեղադրում են ժամանակակից դրամատուրգներին, իսկ դրամատուրգները ճիշտ հակառակը` ռեժիսորներին, ի՞նչ եք կարծում, ի վերջո, ո՞ր կողմն է ավելի շատ թերանում: Չէ՞ որ այսօր ակնհայտ նզավել է թատրոնի հանդեպ հետաքրքրությունը:

ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ

- Դատավորի դեր ստանձնել չեմ ուզում, եւ ասել, թե մեղքը, որ կողմինն է ավելի շատ: Մեղքը` հնացած փոխհարաբերությունների մոդելների մեջ է, մենք պետք է փոխենք ստեղծագործող-թատրոն, հանդիսատես-թատրոն մոդելը:

- Պարոն Խզմալյան, ի՞նչ կասեք ստեղծագործական միությունների մասին, արդյոք 21-րդ դարում արդիական է նրանց ծավալած գործունեությունը:

- Արդիական է, եթե ստեղծագործական միությունները կազմված լինեն, ասենք` 3 հոգուց: Միշտ բոլոր միավորումներում աշխատում են` երեք-չորս հոգի: Ստեղծագործական միությունները կարող են դառնալ գործադիրի հետ համագործակցող լավ լծակներ, եթե ճիշտ մոդելի մեջ դնենք: Ես լավ չեմ հասկանում անդամակցության խնդիրը, այսինքն ի՞նչ, միությունը համագործակցում է անդամավճար տվողների, չհամագործակցելով` անդամավճար չտվողների հետ: Տասնյակ տաղանդավոր մարդիկ կան, ովքեր ներառված չեն միություններում: Ինչպե՞ս պետք է վարվել այս մարդկանց հետ:

«Արդարացի է երիտասարդների ընդվզումը». Մշակույթի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել

- Ի՞նչ կասեք խոտանի պես աճող գրամոլների մասին, նախարարության կողմից ի՞նչ քայլեր են արվում կանխելու այն:

- Ոչ միայն գրական, այլեւ տեղեկատվական, մենք խնդիր ունենք գեներացնելու դրական գաղափարներ եւ ներարկել հասարակության մեջ, խնդիր ունենք վերականգնելու հանրության արժանապատվությունը, հարգանքը` սեփական երկրի հանդեպ: Իսկ ինչ վերաբերում է գրամոլությանը` դրանք այնպիսի խնդիրներ են, որ նախարարությունը պետք է զգույշ մտնի այդտեղ, մենք պետք է ազատ պայմաններ ստեղծենք ստեղծագործող մարդկանց համար, իսկ գնահատականը թող տան գրականագետները:

Վահրամ Սահակյանը մշակույթում կատարվող տարօրինակ երեւույթների եւ իր նոր ներկայացման մասին

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ.Գ. Այնուամենայնիվ, փաստենք, բոլորովին էլ պատահական չէ, որ այսօր, այսպես ասած, մշակութային պոստում հերթապահի պաշտոնում հայտնվել է հենց Ա. Խզմալյանը, քանի որ նախկին տիկնանց իշխանությունից հետո պառակտված մշակույթի քայքայումը  Խզմալյանի կիրթ ու բարի կերպարի տակ թաքնված առավել ցցուն չի լինի: Ակնհայտ է, որ Խզմալյանը, կոչ անելով ազատ պայմաններ ստեղծել ստեղծագործողների համար, նկատի ունի այն այլասերվածության քարոզը, որն այսօր ողողել է ժամանակակից գրականությունը ու քայլ առ քայլ մտնում է կինոյի, թատրոնի ու կերպարվեստի դաշտ:

 «Ձեզ թվում է աբորիգեննե՞ր ենք ծառերի վրա ու չգիտե՞նք, թե աշխարհում մշակույթի տենդենցները ինչ կերպ են զարգանում». Հռիփսիմե Առաքելյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА