o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ԲԱՐՁՐԱՆՈ՞ ՒՄ Է ԱՅԴ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. Ո՝Չ»

25.10.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ԲԱՐՁՐԱՆՈ՞ ՒՄ Է ԱՅԴ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. Ո՝Չ»

Որքանո՞վ է արդարացված նախարարների աշխատավարձերի ծածուկ բարձրացումը, փորձեցինք հետաքրքրվել Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻՑ, ով ասաց.

Վիտալի Բալասանյանը դիպուկ է ասել՝ ահաբեկիչների հետ կոմպրոմիս լինել չի կարող. Գագիկ Մինասյան

- Այն, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան, ոչ ոք չի քննարկում: Բայց հարց է առաջանում, արդյոք աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ բարձրանո՞ւմ է այդ նախարարների, փոխնախարարների աշխատանքի արդյունավետությունը: Ես կարծում եմ, որ՝ ո՛չ: Այնպես չի, որ միայն բարձր աշխատավարձ ստանալով, կարելի է երաշխավորել, որ նրանք ավելի էֆեկտիվ կաշխատեն: Կարեւորն այն է, որ գործադիրի ղեկավարը հասկանա՝ արդյոք իր նախարարները կարո՞ղ են բարձր աշխատավարձի դեպքում առավել էֆեկտիվ աշխատել: Որովհետեւ, պետական ապարատում մտածելակերպի դիֆիցիտ կա, որը բարձր աշխատավարձով չի լուծվելու: Վերցնենք, որպես օրինակ, կրթության ոլորտը համակարգող նախարարին: Ակնհայտ է, որ նա չի տիրապետում աշխատաշուկայի կարիքներին, գլոբալ առումով մենք չենք զգում, որ ինքը տիրապետում է իր առջեւ դրված խնդիրներին: Չի հասկանում, որ բարձրագույն կրթությունը ամենակարեւորն է, դա են փաստում իր նշանակած ռեկտորներն ու, առհասարակ, բուհերում տեղի ունեցող «բարեփոխումները»: Դպրոցներում եւ քոլեջներում նույնպես կրթական վիճակը առանձնապես չի փայլում, ընդ որում, կան նաեւ բավականին գումարներ դոնորների կողմից, որոնք եւս էֆեկտիվ չեն օգտագործվում: Նույնը Տարածքային զարգացման նախարարության մասով է. կա ենթակառուցվածքների զարգացման խնդիր, համայնքներում մտածելակերպի փոփոխության խնդիր կա, եւ այսպես շարունակ: Նախարարությունների մեծ մասը հանգած կրի նման են: Էլ չեմ խոսում նախարարների գոռոզամտության մասին, քննադատություններին` թշնամաբար մոտենալու: Մոռանալով, որ դու էլ ես իրենց քաղաքացին, որ դու էլ ես հարկատու: Այս տրամաբանության մեջ գտնում եմ, որ աշխատավարձերի բարձրացումը բացարձակ անարդյունավետ է, եւ կարող է առհասարակ էական վիճակ չփոխել:

«ԹԵ՛ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԹԵ՛ ՏԵՂԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԵԾ ՌԻՍԿԵՐ ԵՆ ԱՌԿԱ»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА