o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.10.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով զինվորական այս փոշոտ կոշիկների նկարը, դա այսպես է մակագրել. «Լիքը մարդ սրանք համբուրելուն էլ արժանի չէ»: Այդ հարցում ամբողջովին կիսում ենք պարոն Թորոսյանի կարծիքը, քանզի մեկ այլ Թորոսյան` վայ-նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ զարմանալիորեն իրեն թույլ է տվել հանդես գալու ինքնակոչ հոգեբույժի դերում եւ գեներալ Վիտալի Բալասանյանի հոգեկան առողջության մասին բարբաջանքներ դուրս տալու: Անշուշտ, Արսեն Թորոսյանի նմանների արժեքը հաստատ ավելի քիչ է, քան գեներալի կոշիկների փոշունը: Եվ ընդհանրապես, թավշոների` առավելապես բանակից փախածներից բաղկացած թիմի  մեծամասնությունը արժանի չէ հայ ռազմիկի կոշիկը պաչելու, լինի այդ ռազմիկը լեգենդար գեներալ, թե հենց այսօր դիրք պահող շարքային զինվոր:

ԶԱՐՄԱՆՔ

Արժեքի մասին բավականին հետաքրքիր դիտարկում է արել նախկին պատգամավոր, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ. «Իշխանությունը զավթելուց առաջ այսօրվա նախարարներից ու փոխնախարարներից քանի՞սն են այսօրվա իրենց ստացած աշխատավարձի կեսը վաստակել մասնավոր հատվածում: Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու: Օրինակ` սուպեռնախարար Արայիկ Հարությունյանը մինչեւ նախարար դառնալն ինչքա՞ն աշխատավարձ է ստացել, այսօրվա 1.500.000 դրամի կեսը կարողացե՞լ է վաստակել, իր գինն աշխատաշուկայում ինչքա՞ն է եղել: Ու գիտեք ինչո՞ւ են սերմացու գողացող մկան նման գաղտագողի պետական բյուջեն թալանում, որովհետեւ իրենք բոլորից լավ գիտեն իրենց իրական գինն աշխատաշուկայում»: Տվյալ պարագայում մեզ զարմացնում է պարոն Հակոբյանի փոքր-ինչ լավատեսական մոտեցումը թավշյա նախարարների գնի վերաբերյալ, քանզի ինչ-որ գումարային արտահայտություն քաղաքագետը ենթադրում է: Կարծում ենք, որ այդտեղ աշխատաշուկայի գինը ավելի լավ կբնութագրի հայտնի ժողովրդական խոսքը, որ այդպիսիններին հասնում է «երկու քացի, մի սիլլա»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ հանգիստ կարող է հավակնել սուտլիկության համաշխարհային ռեկորդի: Թումանյանական սուտլիկ որսկանին նա զարմանալիորեն վաղուց է գերազանցել, ու դրա հերթական զարմանալի դրսեւորումը կառավարության վերջին նիստին էր: Երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, լինելով տնտեսությունից քչից-շատից գլուխ հանողներ, որոշակի դիտարկումներ արեցին հարկային քաղաքականության վերաբերյալ, մեկ էլ Փաշինյանը հանկարծ զայրացավ` չհանդուրժելով, մեղմ ասած, թերի հարկային քաղաքականության քննադատությունը. «… Որովհետեւ մենք չենք ուզում մնանք էնպիսի երկիր, որտեղ 60 հազար դրամ աշխատավարձը համարվում է նորմալ երեւույթ: Մենք ուզում ենք դառնալ երկիր, որտեղ 1-1.5-2 միլիոն դրամ աշխատավարձն է դառնում նորմալ երեւույթ»: Տո, այ Նիկոլ, նույն հաջողությամբ կարող ես խոսել, ասենք, 2 ոչ թե միլիոն, այլ միլիարդ դրամանոց աշխատավարձի մասին:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА