o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մերսման սրահ, թե՞ օրգազմի հասնելու ալտերնատիվ օրինականացված հիմնարկ»

25.10.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Մերսման սրահ, թե՞ օրգազմի հասնելու ալտերնատիվ օրինականացված հիմնարկ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը որոշել են օրենքով սահմանել, թե ինչ է մերսումը եւ մերսման սրահը: Նրանք առաջարկում են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում ավելացնել հետեւյալ բացատրությունը. «Մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական եւ չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա»: Պարզ է ենթատեքստը, որ օրենսդիրները մտահոգված են մերսման սրահների փակ դռների հետեւում տեղի ունեցող այլասերվածություններով: Թեման բուռն քննարկման առարկա դարձավ նաեւ այս շաբաթ կայացած ԱԺ հերթական նիստերի ժամանակ: Թե ինչպես է այս նախագծին վերաբերում բժիշկ-սեքսոպաթոլոգ ՆԱՐԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

Արդյո՞ք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայությամբ. Արփինե Հովհաննիսյան

- Մերսման սրահներում, իրոք, ռիսկային սեռային ազդակներ կան, եւ շատերը կարող են զոհ դառնալ այդ ազդակներին: Ենթադրենք մարդը գնացել է բուժական մերսման, բայց մերսողի կողմից սեռազգայական գրգիռների հաղորդման պատճառով, ոչ թե բուժական թուլացման է գալիս, այլ սեռական լարվածության մեջ է հայտնվում ու ակամայից օրգազմ ապրում (սերմնաժայթքում): Ինչպե՞ս գնահատենք նման մերսումը` բուժո՞ւմ, թե՞... նոր խնդրի/հիվանդության սկիզբ: Իսկ եթե մերսվողը, քաջատեղյակ լինելով մերսման այդօրինակ ազդեցությունից` միտումնավոր է հաճախում մերսման սրահ` սովորություն դարձնելով սեռական լիցքաթափման հասնելու այդ տարբերակը: Սրան ի՞նչ կասեք` մերսման սրահ, թե՞ սերմնաժայթքման հասնելու ալտերնատիվ օրինականացված հիմնարկ: Եվ ի՞նչ է նշանակում չափավոր ազդեցություն, ո՞վ է որոշում չափը: Մի անձնավորության դեպքում միայն թեթեւակի մերսումից հնարավոր է ծայրաստիճան սեռական գրգռում լինի, մյուսի դեպքում` անգամ հատուկ սարքերն ի վիճակի չեն թուլացնելու նյարդամկանային լարվածությունը: Ո՞վ է որոշելու այդ չափը:

Հային սեփական երկրից վտարելը խայտառակություն եմ համարում. Անդրանիկ Հովհաննիսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ն. Ներսիսյանի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА