o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուվրի թանգարանի կայքը «պայթել» է Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի առաջին օրը

25.10.2019 09:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լուվրի թանգարանի կայքը «պայթել» է Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի առաջին օրը

Վերածննդի դարաշրջանի մեծագույն արվեստագետ Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի առաջին օրը ցուցահանդեսի տոմս գնելու ցանկություն ունեցող անձինք «պայթեցրել» են Լուվրի թանգարանի կայքը, գրում է Le Figaro-ն:

«Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ՉԼ-ի խմբային փուլի բոլոր խաղերում

Ցուցահանդես այցելելու համար Լուվրի տոմսարկղից տոմսեր գնելն անհնար է. անհրաժեշտ է դա անել նախօրոք՝ առցանց հարթակում: Ցուցահանդեսի տոմս է հասցրել գնել ավելի քան 260 հազար մարդ: Բացման օրը կայքում այցի ժամանակն ընտրելիս կարելի էր տեսնել հետևյալ գրությունը՝ «Սպասողների թիվը սովորականից ավելին է: Ձեր հարցումը կկատարենք առաջին իսկ հնարավորության դեպքում»:

Նույն իրավիճակը ստեղծվել էր հունիսի 18-ին՝ տոմսերի նախնական վաճառքի ժամանակ:

Հիշեցնենք, որ Լուվրի թանգարանը, որտեղ պահվում է Դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, հինգշաբթի բացել է դռներն այցելուների առաջ՝ հնարավորություն տալով դիտել Վերածննդի դարաշրջանի ավելի քան 160 ստեղծագործություն, որոնցից ոմանք ժամանակավորապես Փարիզ են տեղափոխվել բրիտանական թանգարանից:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА