o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ` ԿԱՇԱՌԵԼ, ՕՏԱՐՆԵՐԻՆ` ԲԱՆՏԱՐԿԵԼ

25.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ` ԿԱՇԱՌԵԼ, ՕՏԱՐՆԵՐԻՆ` ԲԱՆՏԱՐԿԵԼ

Այն, որ թաքուն որոշմամբ կրկնապատկվեց նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձը, արդեն հարուցել է հանրային վրդովմունքի մեծ ալիք: Ինչ վերաբերում է դրա պաշտոնական բացատրություն-մեկնաբանություններին, ապա դա ընկալվում է որպես ծաղր:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

 

ԹԱՎՇՅԱ ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԵՆԱՐԱՆ

Ի դեպ, յուրայիններին շռայլորեն պարգեւատրելու շարքին պետք է դասել եւ այն, որ կառավարությունը մտադիր է Խաչատուր Սուքիասյանի հիմնարկին օժտել արտոնություններով: Հասկանալի է, որ օլիգարխների միջից Գռզոն ամենայուրայինն է փաշիստների ռեժիմի համար: Դե, իսկ մյուսները թեեւ սիրելի օլիգարխ չեն, բայց համարվում են քաղաքակիրթ խոշոր գործարար, քանզի խելոք-խելոք մուծվում են Աննա Հակոբյանի հիմնադրամներին: Սակայն վերադառնանք բյուջեի հաշվին աշխատավարձերի կրկնապատկմանը եւ աստղաբաշխական պարգեւատրումներին: ՀՀԿ-ի եւ Քոչարյանի «հանցավոր ռեժիմների» օրոք նախարարություններում աշխատում էին շատ լարված, բայց պարգեւատրումներ հույժ հազվադեպ էին ու առավել քան համեստ: Իսկ հիմա այդ նույն նախարարությունները հիշեցնում են որոշ սովետական հիմնարկներ, ուր աշխատակիցների հիմնական գործը պարապ զավզակությունն է ու սուրճ խմելը: Բայց ստացածները ոչ թե սովետական 120 ռուբլուն համարժեք փող է, այլ արդեն հաշվվում է միլիոնավոր դրամներով: Ըստ էության, Նիկոլը դրանով բուծում է մակաբույծների շերտ` ի կատարումն հերթական դիկտատորական հանձնարարության, մեկ էլ ժամանակ առ ժամանակ կեղտոտ գործ անել: Ասենք, դուրս գալ դատարան շրջափակելու, աշխատել որպես Նիկոլին պաշտպանող ագրեսիվ ցուցարար: Դե մեկ էլ այդ կոնտինգենտի մշտական պարտականություններից մեկն է ֆեյքերով համացանցում «ռեյտինգ» բարձրացնել սիրելի «վոժդին» եւ հայհոյել ու վախացնել բոլոր տեսակի ընդդիմադիրներին: Դե, իսկ ովքեր են դեմ Նիկոլի ռեժիմին` դրա վերաբերյալ շատ կեղտոտ քարոզչական «վերլուծությամբ» հանդես եկավ հայտնի գրանտակեր-լրագրող Թաթուլ Հակոբյանը: Նա առանձնացրեց ռեժիմի հակառակորդների տասը խումբ, սակայն, եթե այդ «վերլուծությունից» հանես եւ դեն նետես քարոզչական փրփուրը, ապա ստացվում է խոստովանություն, որ Նիկոլին դեմ է գրեթե ամբողջ ազգը` ի Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս աշխարհի, բացառությամբ մակաբույծների եւ գրանտատուների հանձնարարությունը կատարող ագենտուրայի: Այդ հենարաններին կերակրում են, ըստ էության, կաշառելով պետական միջոցներով, եւ, ի դեպ, յուրահատուկ պարգեւատրում ստացավ եւ այնպիսի գարշելի շերտը, ինչպիսին է ԼԳԲՏ-ն: Նախարար Արայիկ Հարությունյանի միջնորդությամբ բյուջեից հատկացվում է 20 մլն դրամ տրանսվիստիտ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար...

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ «ՈՂՈՐՄԱԹԱՍԸ» ԽՄԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Հրայր Թովմասյանի վրա ճնշում բանեցնելու հարցում արդեն անցել են նաեւ ընկերներին եւ սանիկների ազգականներին: Ինքը` Թովմասյանը, հրապարակավ փաստել է, որ իրեն կարող են կալանավորել միայն ՍԴ համաձայնությամբ: Իսկ ՍԴ-ն, ինչպես արդեն համոզվելու առիթ ունեցել ենք, թավշիստական ԱԺ-ի ընդունած որոշումը` ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու միջնորդությամբ, ուղարկեց այնտեղ, ուր այդ թղթի արժանի տեղն է: Բայց իհարկե, «գժապետության» դիկտատորիկ Նիկոլը մտադիր չէ հանգստանալ, մինչեւ չզավթի ՍԴ-ն: ՍԴ-ն ոչ միայն խոչընդոտ է Ռոբերտ Քոչարյանի հարցում, եւ ոչ միայն աղբարկղ կարող է ուղարկել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, այլեւ հանգիստ կարող է խանգարել Նիկոլին անդրազգային կառույցների պայմանավորվածությունները վերածել կոնկրետ փաստաթղթավորված միջազգային պայմանագրերի` պարզապես դրանք չճանաչելով Սահմանադրությանը համապատասխան: Իսկ թե ինչ տրամադրություններ ունի դիկտատորիկը, արտահայտել է ծաղրածու դերասան Սերգեյ Դանիելյանը` Յոժը. «Ես լինեի` ջեբը պլան էի գցել, վաղուց ձերբակալել էի Հրայր Թովմասյանին»:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Բայց վարչախումբը Յոժի առաջարկածից վատթար բան է անում: ՀՔԾ-ն ոչ միայն կալանավորում է Արսեն Բաբայանին` զրո իրավական հիմնավորումով, այլեւ արդեն ծակում-անցնում է անբարոյականության փոսի հատակը` Արա Բաբլոյանին վիրահատական սեղանի մոտից հանելով եւ տանելով հարցաքննության, ընդ որում` այն պահին, երբ իրականացվում էր ունիկալ վիրահատություն` երեխային լյարդ փոխպատվաստելը: Դա արդեն ՆԿՎԴ-ի ու Գեստապոյի մեթոդներն են, ընդ որում` առավել կատարելագործված եւ բարոյազուրկ: Սակայն Արա Բաբլոյանը շատ ուշագրավ բացահայտում արեց. «Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ  դիմում գրել, ես կարող եմ մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտումԵս օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն` որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»: Այսինքն` այն ժամանակ լինելով ԱԺ նախագահ, Արա Բաբլոյանը օգնել է Նիկոլին կատարելու իշխանազավթման ոճրագործությունը: Բնականաբար, հարց է ծագում` ինչո՞ւ է օգնել: Նրան վախացրե՞լ էին, ստիպե՞լ էին, թե՞ նա ինչ-ինչ հակապետական դավադրության մաս էր կազմում: Բայց, իհարկե, ՀՔԾ-ն Նիկոլի օգտին արած  որեւէ իրավախախտում բացահայտելով չի զբաղվի: Փոխարենը ընդունում են առավել քան աբսուրդային դատական որոշում Արսեն Բաբայանի վերաբերյալ: Չնայած Գագիկ Հարությունյանը հրապարակավ փաստել է, որ իրեն ոչ ոք չի ստիպել վայր դնել ՍԴ նախագահի լիազորությունները, իսկ այլ վկաները հաստատել են, որ ճիշտ ժամանակին Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, եւ դրա ժամկետները ոչ ոք չի կեղծել, դատարանը որոշեց կալանավորել Արսեն Բաբայանին: Բայց կալանքի հետ մեկտեղ նույն դատարանը որոշեց, որ Արսեն Բաբայանին ձերբակալելու քննիչի որոշումը իրավաչափ չէր: Դա արդեն ոչ թե սոսկ դատական «վնգստոց» էր, այլ «գժական վնգստոց», քանզի առավել աբսուրդային եւ հակաիրավական որոշում պատկերացնել հնարավոր չէ անգամ դիտավորյալ մոգոնելով: Երեւում է` մեր «գժապետությունում» շիզոֆրենիան գրիպի պես օդակաթիլային ճանապարհով է տարածվում կառավարության շենքից: Այսինքն` արդեն նույնիսկ ռեպրեսիաների որոշումները չեն բարեհաճում անգամ փաթեթավորել իրավական ձեւակերպումներով: Ինչպես մատնանշում է Արմեն Աշոտյանը, դա պարզապես վակխանալիա է, եւ վստահություն է հայտնում. «Իսկ Արսեն Բաբայանը հերթական քաղբանտարկյալն է: Վստահ եմ, ոչ վերջինը: Պինդ մնացեք»:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Իրավագետ Ռոբերտ Հայրապետյանն էլ հնչեցնում է մի ուշագրավ միտք, որը շատ նման է չարագուշակ մարգարեության. «Եթե առաջնորդվենք ՀՔԾ տրամաբանությամբ, ապա բոլոր այն ԶԼՄ-ները, որոնք մինչեւ պաշտոնական կայքերում հրաժարականի տեքստի հրապարակումը, հրապարակում են հրաժարականի մասին լուրը, պետք է մեղադրվեն իշխանության յուրացման մեջ»: 

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻ ՊԼԱՆ Բ

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

Շատերի վրա տհաճագույն տպավորություն թողեց, որ Նաիրի Հունանյանը դիմում ներկայացրեց` կալանավայրից վաղաժամկետ ազատվելու: Եվ միանգամից ծագեց այն միտքը, որ դա գործարք է` ազատություն Ռոբերտ Քոչարյանի դեմ տրվելիք ցուցմունքների դիմաց: Հիշեցնենք, որ 1999-2000թթ. տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանը լայնորեն կիրառում էր Նաիրի Հունանյանից վերցված պատվերով ցուցմունքները, որպես քաղաքական գործիք օգտագործելու տեխնոլոգիան: Եվ հիմա թերեւս հենց նա է այդ նոր գաղափարի «քավորը»: Նիկոլի համար դա թերեւս պլան Բ է, քանզի Ռոբերտ Քոչարյանին ներկայացված այժմյան մեղադրանքը փլվելու է, ու դա են փաստում նաեւ Եվրադատարանում եղած զարգացումները: Նիկոլին օդուջրի պես պետք է նոր մեղադրանք: Ջհանգիրյանն էլ ունի այնպիսի հմուտ վատահամբավ օգնականներ, ինչպիսիք են Անդրանիկ Քոչարյանը եւ ամենայն հայոց ստուկաչ Արման Բաբաջանյանը: Բաբաջանյանը երկու ժամ կալանավայրում զրուցել է Նաիրի Հունանյանի հետ, եւ այդ զրույցից հետո արդեն «նշանակել» է հոկտեմբերի 27-ի պատվիրատուներին, ի դեմս «հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռեւանշիստական ուժերի պարագլուխների»: Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարել է, որ եթե 20 տարի առաջ Նաիրին տար անհրաժեշտ ցուցմունքները, ապա նրա հետ ավելի մեղմ կվարվեին: Եվ վերջապես, այդ օպեացիային միացավ փաստաբար Ալեքսանդր Սիրունյանը` հայտարարելով, որ Նաիրի Հունանյանին ցմահ ազատազրկման դատապարտելը ապօրինի էր, եւ նրան պետք է դատապարտեին 15 տարվա. «Հանցանքի կատարման պահին գործել է 1961 թ.-ի քրեական օրենսգիրքը, որի պատիժների ցանկում ցմահ ազատազրկում չի եղել: Ամենախիստ պատիժը եղել է գնդակահարությունը: 1999-ին մշակվել է քրեական նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ մտավ 2003 թ.-ին: 2004 թ.-ին, եթե ճիշտ եմ հիշում, Նաիրի Հունանյանին դատապարտեցին ցմահ ազատազրկման»:

ԿԵՂԾԻՔԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ԵՎ ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ԽԱՂԵՐԸ

Դե ինչ, կարծես թե անկասկած այդ պլան Բ-ն գործարկում են: Անտեսելով այն, որ դա ռուսական ռուլետկայի պես վտանգավոր է, քանզի ջրի երես կարող է դուրս գալ եւ Տեր-Պետրոսյանին վերաբերող շատ ու շատ ուշագրավ հանգամանքներ: Բայց Նիկոլենք ցույց են տալիս, որ ձեռքը նույնիսկ ցանկացած փրփուրի կգցեն

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА