o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԻՆ-ում թեժ է.«Ժողովուրդ»

25.10.2019 09:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԻՆ-ում թեժ է.«Ժողովուրդ»

Oրաթերթի տեղեկություններով`ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ ըմբոստացել են` ընդդեմ նախարար Ֆելիքս Ցոլակյանի: Իրավիճակն այնքան է թեժացել, որ այս աշխատակիցները բողոք-նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, թե նախարար Ցոլակյանը խախտումներ է իրականացնում նախարարությունում: Քանի որ Ցոլակյանն ինքն էլ իրավապահ համակարգի հնաբնակներից է, չիլ ռել, կողմնորշվել ու ինքն էլ իր հերթին է նամակ ուղարկել վարչապետին:

Ադրբեջանցի լրագրողների «էքսկուրսիան» ԱԻՆ-ում. ուշագրավ մանրամասներ են հայտնի. «Փաստ»

«Ժողովուրդ» օրաթերթին Ֆելիքս Ցոլակյանը պատմել է, որ խնդրել է վարչապետին նամակի տեղ հասնելուն պես մարդ ուղարկել նախարարություն`ստուգելու բողոքավորների դժգոհության արժանահավատությունը:

«Իմ դեմ չեն աշխատում, ինչ-որ մեկի օգտին են աշխատում: Այսօր մարդիկ դեմոկրատիան սխալ են հասկացել. ում աշխատանքից ազատում ես, գիտեն, թե պետք է գնան բողոքեն, որ իրեն գործից հանել ես. ամբողջ միտքը սրա մեջ է, չպետք է մարդու աշխատանքից ազատես, պետք է, նստես նայես, թե ով ինչ ուզի, դա անի»:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների`տեւական ժամանակ է` ԱԻՆ վերնախավում հաշտ չեն, եւ դա է եղել հիմնական պատճառներից մեկը, որ հոկտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանի հրամանով Արտակ Նահապետյանն ազատվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:

Եւ հիմա, ըստ ամենայնի, հենց նրա կողմնակիցներն են իշխանության որոշ երիտասարդների հետ աշխատում նախարարի դեմ ու ամեն գնով վարչապետի մոտ փորձում են վատաբանել նրան: Նկատենք, որ իշխանության երիտասարդ թիմում փորձառու մասնագետ, ծանր հրետանի Ցոլակյանին չեն հանդուրժում: Պատճառներից թերեւս կարող է լինել այն փաստը, որ հենց նա է ժամանակին երաշխավորել Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի թեկնածու»։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА