o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ստամբուլյան կոնվենցիայի Սահմանադրությանը հակասող դրույթները փորձ է արվում կյանքի կոչել ընթացիկ օրենքներով»

25.10.2019 02:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ստամբուլյան կոնվենցիայի Սահմանադրությանը հակասող դրույթները փորձ է արվում կյանքի կոչել ընթացիկ օրենքներով»

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առկախումը դրա ջատագովների, այդ թվում շահագրգիռ միջազգային որոշ կառույցների միջավայրում առանձնակի դժգոհության առիթ չտվեց, ինչը տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ դրա ամենախոցելի եւ Սահմանադրությանը հակասող դրույթները փորձ է արվում կյանքի կոչել ընթացիկ օրենքներով», - այս մասին նշում է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ մանրամասնում. «Մինչ այդ, պաշտոնական հաղորդագրությամբ հավաստվեց, որ իբր Վենետիկի հանձնաժողովը կոնվենցիան չի համարում հակասահմանադրական, սակայն խնամքով անտեսվեց մի շատ կարեւոր վերապահում՝ ընտանիքի սահմանադրական բնորոշմանը հակասող նորմերը պարտադիր չեն, այլ պետություններին միայն խորհուրդ է տրվում դրանք ամրագրել։ Արդեն անդրադարձել եմ այն հարցին, որ այդ խորհուրդներին հետեւելը եւս հակասահմանադրական է, քանի որ Վենետիկի հանձնաժողովը համալիր չի անդրադարձել Սահմանադրության մյուս դրույթներին, այդ հարցն իրենց չի էլ առաջադրվել։ Ինչեւէ, փաստն այն է, որ անգամ ոչ պարտադիր ճանաչված կոնվենցիոն դրույթներն առաջնահերթ ամրագրվում են հայրենական օրինագծերում, ինչը չափազանց անհանգստացնող է»։

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

Եզրափակելով խոսքը՝ Գ. Դանիելյանը շեշտում է. «Մեկ անգամ եւս հորդորում եմ անհարկի չաճապարել, տարաբնույթ հնարքների չդիմել, առնվազն սպասել մինչեւ միջազգային Արդարադատության դատարանը քննի այդ կոնվենցիայի իրավաչափության հարցը։ Կենտրոնացեք ընտանիքում բռնության կանխարգելման խնդրի վրա, բայց հընթացս այն արհեստականորեն մի նույնացրեք, այսպես կոչված, զուգընկերներին ապօրինի արտոնություններ վերապահելու հետ։ Մի խնդիր եւս՝ ապաստարանների դռները մասնավորի առջեւ բացելը հղի է անկանխատեսելի վտանգներով, սա բիզնես ոլորտ չէ ...»

Ովքեր են տարվա ամենաճանաչված բլոգերները

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА