o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում է, քիչ անց հարցաքննության կժամանի նաև Գագիկ Հարությունյանը

24.10.2019 19:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում է, քիչ անց հարցաքննության կժամանի նաև Գագիկ Հարությունյանը

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը հարցաքննվում է Հատուկ քննչական ծառայությունում: Մինչև 18:00-ն հարցաքննության է հրավիրված նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, գրում է Factor.am-ը: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ՀՔԾ-ի մեր աղբյուրները: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն իր հերթին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ այս տեղեկությունները չեն մեկնաբանում:

Թրաշամանուկներն անգամ իրենց կատվին չէին կարողանում կերակրել, էսօր Գագիկ Ծառուկյանի մասին են խոսում

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունն իշխանության յուրացման փաստի առթիվ քրեական գործ է հարուցել, որի շրջանակում իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնական կեղծիք կատարելու համար կալանավորվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: ԱԺ նախկին նախագահն այս գործով ունի կասկածյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Հարությունյանի կարգավիճակը հայտնի չէ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА