o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի վերադարձը բանակցային սեղան կբարձրացնի գործընթացի արդյունավետությունը. Լորան Վոքիե

24.10.2019 17:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի վերադարձը բանակցային սեղան կբարձրացնի գործընթացի արդյունավետությունը. Լորան Վոքիե

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Ֆրանսիական Հանրապետության Օվերն-Ռոն-Ալպ շրջանային Խորհրդի նախագահ Լորան Վոքիեի հետ։

Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ կատարելով օտարերկրյա պետությունների վարչատարածքային միավորների հետ համագործակցության հաստատման գործընթացին՝ կարևորելով այն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների անխոչընդոտ իրացման, Արցախի համայնքների արդյունավետ կենսագործունեության և միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության տեսանկյունից։

Արցախի հետ կապված լրջագույն զարգացումներ կլինեն

Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրա կողմից իր հիմնարար իրավունքների և ազատությունների իրացումն ու հակասում ազատության, հավասարության և համագործակցության ոգուն, առանց որոնց տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատումն անհնար է:

Կողմերն ընդգծում են միջազգային համագործակցության կարևորությունը՝ ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունների և բարեկամության զարգացման, լայնախոհության և հանդուրժողականության, ինչպես նաև տնտեսական բարգավաճման խթանման տեսանկյունից։

Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես, համոզմունք է հայտնվում, որ Արցախի իշխանությունների վերստին ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։ 

Հռչակագրին միացել են նաև Օվերն-Ռոն-Ալպ շրջանի մի շարք քաղաքների քաղաքապետեր։

Օվերն-Ռոն-Ալպը Ֆրանսիայի 18 շրջաններից մեկն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելյան մասում։ Շրջանի մակերեսը 69.711 քառ. կմ է, այն ունի 7.8 միլիոն բնակիչ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА