o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք ուզում ենք լինել երկիր, որտեղ 1-2 մլն դրամ աշխատավարձն է նորմալ երևույթ․ Փաշինյան

24.10.2019 16:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մենք ուզում ենք լինել երկիր, որտեղ 1-2 մլն դրամ աշխատավարձն է նորմալ երևույթ․ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց ֆինանսական բլոկի՝ ֆիննախի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկումներից հետո։

Առաջինը խոսում էր հարկային արտոնությունների արդյունավետությունը ստուգելու մասին, ինչը վարչապետն ընդունեց։ Իսկ երբ Գրիգորյանը խոսեց այն մասին, որ հատվածային և ժամանակային արտոնությունները խնդիրներ չեն լուծում, Փաշինյանը հիշեց կառավարության մղումների մասին։

Նիկոլ Փաշինյանը զինծառայությունից խուսափածներին կոչ է անում ինքնաթիռի տոմս գնել և վերադառնալ Հայաստան

Նա հիշեցրեց, որ հատկապես եկամտահարկը բարձր աշխատավարձ ստացողների համար իջեցվել է ավելի քան 10 տոկոսով։ Դա, ըստ Փաշինյանի, արվել է, որպեսզի բարձր աշխատավարձ տվող ընկերությունները գան Հայաստան։

«… Որովհետև մենք չենք ուզում մնանք էնպիսի երկիր, որտեղ 60 հազար դրամ աշխատավարձը համարվում է նորմալ երևույթ։ Մենք ուզում ենք դառնալ երկիր, որտեղ 1-1․5-2 միլիոն դրամ աշխատավարձն է դառնում նորմալ երևույթ»,- ասաց Փաշինյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА