o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում գործարկվել է «Մեկ պատուհան» համակարգը

24.10.2019 16:29 ԹԵՄԱ
Երևանում գործարկվել է «Մեկ պատուհան» համակարգը

«Եվրամիությունը Հայաստանի համար. էլեկտրոնային կառավարում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Երևանում մեկնարկվել է «Մեկ պատուհան» համակարգը, որը տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի բեռների՝ բույսերի, կենդանիների, բուսական և կենդանական ծագման ապրանքների, սննդային ապրանքների, անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման հաշվառման էլեկտրոնային համակարգ է, հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Երևանում ԱՄՆ դեսպանատունը կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ

Թվայնացված համակարգը հնարավորություն կտա իրականացնել ՀՀ տարածք ներմուծվող, արտահանվող և երկրի տարածքով տարանցիկ փոխադրվող բեռների ամբողջական հաշվառում, թույլտվությունների տրամադրում և դրանց մասնակի վերահսկում, հաշվետվությունների ավտոմատացում, ինչպես նաև աշխատակիցներին կապահովի վերլուծություններ կատարելու գործիքներով: Ռիսկերի չափորոշիչների սահմանումը համակարգում հնարավորություն կտա ավտոմատացված եղանակով հեշտությամբ բացահայտել ռիսկային գործոնները:

Տեսչական մարմինն այս համակարգի առաջին շահառուն է, քանի որ արդեն ունի թվայնացման ուղղությամբ մի շարք ծրագրերի փորձ, նաև՝ ծավալուն ու բազմատեսակ փաստաթղթաշրջանառություն. սերտիֆիկացման հայտեր, ներմուծման և արտահանման փաստաթղթեր և այլն: «Մեկ պատուհան» համակարգը ապահովում է այդ փաստաթղթերի թողարկման գործողությունների բարձր որակ։
ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը նկատել է, որ Երևանյան փուլում դեռևս կկիրառվեն թե հին, թե նոր համակարգերը, և դրական արդյունքներն ամփոփելուց հետո միայն համակարգը ամբողջությամբ կներդրվի հանրապետությունում: «Եվ, որ ամենակարևորն է, այդ արդյունքները կլինեն չափելի», - ասել է Է. Միրզոյանը:

Սա կարևոր քայլ է տեղեկատվության ավելորդ հոսքը բացառելու, սահմանային կետերում արտաքին առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների շփումը սահմանահատումը կարգավորող մարմինների հետ նվազեցնելու առումով։ Նաև՝ պարզեցվում են մաքսային ընթացակարգերը, խնայվում է ժամանակն ու կրճատվում են թե պետական մարմինների, թե տնտեսավարող սուբյեկտների և թե քաղաքացիների կողմից արվող ծախսերը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА