o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արսեն Բաբայանին կալանավորելու հարցում հետապնդման երանգ կա. Պատգամավոր

24.10.2019 16:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արսեն Բաբայանին կալանավորելու հարցում հետապնդման երանգ կա. Պատգամավոր

Արսեն Բաբայանին կալանավորելու հարցում հետապնդման երանգ կա։ Այն, որ մարդը ձերբակալվում է նախկինում համաներում կիրառված հոդվածով, արդեն իսկ հետապնդման երանգն առկա է։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործին և կալանավորմանը:

«Չեմ կարծում, թե հեռու է այն պահը, երբ հանրությունը, ելնելով դատավարության  ընթացքից և արդյունքներից, ավելի ստույգ պատկերացում կկազմի առ այն, թե Արսեն Բաբայանի նկատմամբ հետապնդման մեջ որ բաղադրիչն է գերակայում՝ քաղաքական, թե իրավական։ Համենայնդեպս, իմ անձնական կարծիքն է, որ հետապնդման տպավորություն կա», - ասաց պատգամավորը։

Անդրադառնալով հանգամանքին, որ մինչ այս պահը Արսեն Բաբայանի դեմ ցուցմունքներ չկան, Գևորգ Պետրոսյանն ընդգծեց՝ եթե դեմ ցուցմունքներ չկան, անձի մեղավորության հավանականությունը քիչ է, սակայն նաև չի կարելի մյուս ծայրահեղությունը պնդել, որ եթե դեմ ցուցմունք չկա, ուրեմն անձը մեղավոր չէ։

«Ես հարգում եմ Արսեն Բաբայանին։ Մենք նաև համատեղ աշխատել ենք։ Ես գիտեմ, որ նա պարկեշտ մարդ է, լավ իրավաբան և վայելել է աշխատանքային կոլեկտիվի հարգանքը։ Եթե հետագայում պարզվի, որ Բաբայանի անձի շուրջ զարգացումները կապված են բացառապես ՍԴ-ի և ՍԴ նախագահի հետ, ուրեմն՝ շատ ամոթ մեր երկրի համար։ Դա նշանակում է, որ մեր երկիրը նախկին բարի ավանդույթներն ավելի կոպիտ, ավելի փնթի և անկազմակերպ ձևով է իրացնում։ Սա բացարձակապես չի բխում ՀՀ անվտագության շահերից։

Տա Աստված, որ այս գործընթացն ունենա բացառապես իրավական սկզբնաղբյուր և իրավական լուծում, բայց դրա նկատմամբ էլ եմ թերահավատ, որովհետև արդեն իսկ ամենաբարձր ատյաններից կարծիք հնչեց, որ ՍԴ-ում խնդիրը քաղաքական բնույթ ունի։ Իսկ ՍԴ-ն, ըստ էության, պետք է լինի ամենաապաքաղաքական մարմինը։ Եթե մենք դրա ձևավորման և գործունեության մեջ քաղաքական բաղադրիչ տեսնենք, ուրեմն իսկապես անկախ դատարան ունենալու ցանկությունը Հայաստանում լուրջ վտանգի տակ է», - ամփոփեց խորհրդարանականը։

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА