o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստված չանի` մի տեղ ֆիքսեցինք, որ անորակ աշխատանք է կատարվել. Նիկոլ Փաշինյան

24.10.2019 13:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աստված չանի` մի տեղ ֆիքսեցինք, որ անորակ աշխատանք է կատարվել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ համայնքներին 2019-ի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին 2019 թվականին հատկացնել 363,351.6  հազար դրամ:

Նիկոլի պուճուրիկ կլոնների այս ճնշող մեծամասնությունը արդյունավետության տեսակետից Տորիչելյան դատարկություն են. Արմեն Աշոտյան

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մրցույթների արդյունքում գումարի չափը կազմել է 764 մլն 385 հազար դրամ, որից պետության համաֆինանսավորման մասնաբաժինմը կազմում է 363 մլն 351 հազար դրամ: 

«Այս պահին շինարարական աշխատանքներն ընթանում են, համայնքն իր համաֆինանսավորման բաժինը հատկացրել է, հիմա կառավարության բաժինը հատկացնելու ժամանակն է»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը:

«Կարծում եմ՝ ինչ-որ հատված, որ եղանակային պատճառներով, տարբեր խնդիրներով պայմանավորված կմնա, կտեղափոխենք հաջորդ տարի, բայց պետության համաֆինանսավորումը կկազմի 8,5-9,5 մլրդ դրամ: Ըստ էության դա մեր կողմից ապահովվել է: Կարողացել ենք այնքան գումար տրամադրել, որ բոլոր համայնքներից եկած հայտերն ընդունվեն: Շուրջ 483 հայտնի մասին է խոսքը: Կարծում եմ՝ ամեն տարի աճը լինելու է մի քանի մլրդ դրամով ավելի»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Վարչապետը նկատեց, որ 10 մլրդ դրամը սուբվենցիոն ծրագրերի համար պետք է լինի նվազագույնը. «Փաստորեն այս տարի էլ 100 տոկոսանոց կատարողական չենք կարողանում ունենալ: Երբ ունենանք հարյուր տոկոսով ապահովում, պետական մասնակցությունը կավելացնենք 2 մլրդ դրամի չափով: Աստված չանի, որ մի տեղ ֆիքսեցինք, որ անորակ աշխատանք է կատարվել սուբվենցիոն ծրագրերով եւ այդ աշխատանքն ընդունվել է: Ոչ մի տիպի կոմպրոմիս չի լինելու: Ոչ մի անորակ աշխատանք չպետք է արվի»,- եզրափակեց վարչապետը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА