o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակ». Շահառուն. Ինչու է Արթուր Բաղդասարյանը ինտենսիվ կերպով վաճառել սեփական օբյեկտները

24.10.2019 09:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժամանակ». Շահառուն. Ինչու է Արթուր Բաղդասարյանը ինտենսիվ կերպով վաճառել սեփական օբյեկտները

«Մեր նախկին հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, որ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը վաճառում է իր ակտիվները։ Մեր աղբյուրը չբացառեց, որ վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանի կողմից սեփական օբյեկտների ինտենսիվ վաճառքը կապված է նախօրեին կալանավորված տրանսպորտի նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Գուրգեն Սարգսյանի ապօրինի հարստացման կամ կոռուպցիոն գործերի հետ։

Հիմա հասկացա՞ք, թե ինչու տեղի ունեցավ 2018-ի իշխանափոխությունը Հայաստանում

Ըստ մեր աղբյուրի՝ Գուրգեն Սարգսյանը կաշառքի օրինական լինելու քոչարյանական դարաշրջանում պետռեգիստրի պետ աշխատած ժամանակահատվածում վիթխարի գումարներ է վաստակել ձեռնարկությունների գրանցման, պարտադիր վերագրանցման եւ նման այլ գործարքներից։

Մեզ պատմեցին, որ Սարգսյանը ՍՊԸ կանոնադրությունը ուղղակի վաճառում էր պետռեգիստրի սենյակներում 100-ից 500 դոլարով՝ կախված, թե որքան արագ էր այն պետք դիմողին։ Ստացված «շահույթից» ու տարբեր գործարքներից անմասն չի մնացել նաեւ նրա քաղաքական ղեկավարը»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА