o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հերոսություն է բարձրաձայնել ճշմարտությունը». կայացավ Կ. Հարությունյանի նոր գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)

23.10.2019 22:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հերոսություն է բարձրաձայնել ճշմարտությունը». կայացավ Կ. Հարությունյանի նոր գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության Վետերանների միությունում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «1941-1944 թթ. Հայ ռազմիկների մասնակցությունը Ղրիմի եւ Կերչի համար մղված մարտերին» վերնագրով գրքի շնորհանդեսը` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին: Գիրքը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորման եւ «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի ջանքներով: Շնորհանդեսին ներկա էին դեսպաններ, քաղաքական գործիչներ, վետերաններ:

​​​​​​​«Հարուցված գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը». Աշոտյան

Բացման խոսքը վերապահված էր ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ, այնուհետեւ ելույթներով հանդես եկան ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ եւ Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան ԻԳՈՐ ՆԱԶԱՐՈՒԿԸ: Կ. Հարությունյանի գրքի եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին անդրադարձավ ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ ՍԻՄՈՆ ԵՍԱՅԱՆԸ, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի բովով անցած վետերաններ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА