o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսպես նորից «թղթե շերեփին» կհասնենք

23.10.2019 20:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այսպես նորից «թղթե շերեփին» կհասնենք

Մինչ Հայաստանում վարչապետն իր համար հանգիստ ննջում է, ազգային անվտանգությունն ապահովելուն միտված մարմիններն էլ գլուխ են ջարդում, թե Հրայր Թովմասյանի էլ որ բարեկամին կամ ծանոթին կարող են բռնել, մեզ շրջապատող աշխարհում շարունակվում են դարակազմիկ զարգացումները: Չնայած, այդ զարգացումներն արդեն հասել են հանգուցալուծման, արդեն գործնականում ավարտվում է գլոբալ եւ տեղական մասշտաբով շահերի եւ ազդեցությունների գոտիների ձեւավորումը, եւ մնացել են միայն վերջին տեխնիկական շտրիխները:

Ուսուցիչների աշխատավարձերը նորից կբարձրանան. ԿԳՍՄ նախարար

Դժվար չէ կռահել, որ մեծ տարածաշրջանային մասշտաբով այդ վերաձեւավորումներն անմիջականորեն վերաբերում են նաեւ Հայաստանին: Ու ի՞նչ ունենք այս իրավիճակում մեր շահերը հնարավորության սահմաններում գոնե տանելի չափով պաշտպանելու համար. քնած վարչապետ, պետական եւ սորոսական փողերին սեփականատիրոջ քաղցր աչքով նայող մի շարք նախարարներ եւ այլ չինովնիկներ, անհաճո անձանց երեխաների ետեւից ընկած Ազգային անվտանգություն, գրեթե բոլոր փորձառու դեմքերին կորցրած եւ առնվազն տարակուսելի վիճակում գտնվող պաշտպանության համակարգ, սեւ ու սպիտակի վերածված հասարակություն, որտեղ ամենաբարձր ձայնի իրավունքը խլել են երկնավարդագույնները... Ո՞ր մեկն ասես, ու ամենատխուրն այն է, որ մեծ խաղը կավարտվի, ու միայն դրանից հետո «հայի ետին խելքի» սկզբունքով կսկսենք լաց լինել, թե «մեզ էլի թղթե շերեփ» բաժին հասավ:

Իսկ որ խաղն ավարտվում է, պարզ ցույց տվեց նաեւ այս վերջին` Պուտին-Էրդողան հանդիպումը: Չնայած, այդ պայմանավորվածությունների տակ զգացվում էր նաեւ Սիրիայից զորքերն արագորեն հանած Թրամփի շունչը: Զգացվում էր, որ դրանցում կար նաեւ Թեհրանի անվերապահ համաձայնությունը: Շահեց, իհարկե, Թուրքիան, որը ընդամենը մի քանի օրում արմատական լուծում տվեց իր համար այդքան վտաանգավոր դարձած քրդական խնդրին,ուոչ միայնՍիրիայում, այլ՝ սեփական տարածքներում: Վեջապես, հիմնական շահողներից մեկը դարձավ Ասադը, որ առանց մեկ փափմփուշտ կրակելու, պետության ձեռքը կարողացավ վերցնել երկրի մոտ 30 տոկոսանոց հսկայական հատվածը:

Այսպիսով, ի՞նչ կատարվեց: Սիրիայի մոտ 90 տոկոսը կվերադառնա պետական վերահսկողության տակ: Կմնան մանր դետալային հարցեր, որոնք եւս ժամանակի ընթացքում կլուծվեն: Սակայն գլխավոր արդյունքը, ինչպես եւ ենթադրել էին թուրքական հարձակման առաջին իսկ փուլում (https://iravunk.com/news/95705), այն է՝ Սիրիայի վերամիավորումը Ասադի ներքին եւ Մոսկվայի՝ աշխարհաքաղաքական վերահսկողության տակ, գործնականում կա: Սա սիրիական հակամարտության ավարտն է:

Բայց ոչ միայն սիրիական խաղն է ավարտվում: Նկատենք, Սիրիայի հյուսիսից Իրաք տեղափոխված ամերիկյան զինվորականներին Բաղդադը պաշտոնապես արգելել է իր տարածքում տեղակայվել: Այսինքն, թեեւ ամերիկյան զորքերը դեռ Իրաքում են, սակայն ակնհայտ է, որ դրա վերջը եւս տեսանելի է դառնում: Միաժամանակ ակնհայտ է, որ Իրանի շուրջ ճգնաժամը եւս կարելի է գործնականում ավարտված համարել: Մինչեւ անգամ այս օրերին տեղեկատվություն հայտնվեց, որ նկատելիորեն «մաշվել» է նաեւ Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորախումբը: Եվ նախօրեին էլ Պենտագոնը հայտարարեց, որ մշակում է Աֆղանստանից ողջ զորախումբը հանելու պլան: Այս իրավիճակը նշանակում է մեկ բան՝ Վաշինգտոնը պարզապես աստիճանաբար ետ է քաշվում Սիրիա-Իրաք-Իրան-Աֆղանստան գծից, այսինքն՝ այն ուղղությունից, որը ներառված է չինական «Մետաքսի ճանապարհի» հարավային թեւի մեջ:

Գլոբալ առումով այս իրավիճակն աշխատում է Մոսկվա-Պեկին համագործակցության օգտին: Իսկ ահա տարածաշրջանային առումով, չմոռանանք, որ այդ գործընթացներից սեփական շահն ստանալու ակնկալիք ունի նաեւ Թուրքիան, եւ դա էլ նշանակում է, որ Մոսկվա-Անկարա ներկայիս հարաբերությունների դինամիկան, չնայած մի շարք հակասություններին, այնուամենայնիվ՝ առնվազն միջնաժամկետ հեռանկարում կպահպանվի:

Այսպիսով, արդեն իսկ պարզ տեսանելի են այն նոր ազդեցության ոլորտները, որոնք գծագրվում են մեր մեծ տարածաշրջանում եւ որոնք ամենաուղղակի ազդեցությունն են ամենամոտ ապագայում ունենալու նաեւ հարավկովկասյան իրողությունների վրա: Եվ հենց այս իրավիճակում է, որ պարզապես անհասկանալի է, թե դեպի ուր է գնում Հայաստանը, ավելի ճիշտ, թե ապագայի հետ կապված ինչ տեսլականներ ունենք: Իհարկե, վարչապետ Փաշինյանը կարող է, ասենք, ԵՏՄ-ի ամեն մի նիստին բաժակաճառային խոսքեր շռայլել ինչպես այդ միության, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների մասին: Բայց գործնականում ո՞ր վեկտորի վրա է շեշտադրում անում, բացարձակապես անհասկանալի է: Մինչդեռ չմոռանանք, որ նույն այդ ճոխ խոստումները հնչեցնում է նաեւ Ալիեւը, դեռ մի բան էլ՝ դրանք համեմելով ՌԴ-ի հետ կնքվող տարբեր մեծարժեք տնտեսական ծրագրերով:

«Ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք». «Փաստ»

Իհարկե, կա այն տրամաբանությունը, որ Մոսկվան ամեն կերպ Հայաստանիանվտանգություը կապահովի՝ որպես թյուրքական աշխարհի միավորման դեմ պատնեշ: Բայց փաստն այն է, որ Հայաստանում դեռ կան լեւոնական այն հայտնի ծրագրերը, որոնք նախատեսում են մեր երկիրը կամավոր կերպով վերածել թյուրքական աշխարհի համար կամրջի: Ընդ որում, մեծ հարց է, թե այս պահին այդ ծրագրերն ինչ ընթացքի մեջ են: Էլ չասած, թե ի՞նչ փաստացի արտաքին քաղաքական եւ անվտանգության դոկտրինով է մեր երկիրն առաջ գնում, որո՞նք են կառավարության ծրագրերը տարածաշրջանային այս իրավիճակում, վերջապես՝ ինչո՞վ է զբաղված մեր ԱԳ նախարար Մնացականյանը, դարձել են յոթ փակի տակ պահվող գաղտնիքներ: Գումարենք սրան այն բոլոր խոցելի դրվագները, որոնք ներկայացրինք, եւ մեկ տրամաբանական հետեւություն է մնում՝ ծանր օրերի պետք է սպասենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА