o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխատավարձի չափը պետական գաղտնիք չէ. նախկին վարչապետ

23.10.2019 18:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Աշխատավարձի չափը պետական գաղտնիք չէ. նախկին վարչապետ

Գաղտնի աշխատավարձերի բարձրացման սկանդալային բացահայտման թեմայով Iravunk.com-ը զրուցեց նախկին վարչապետ, քաղաքական գործիչ ՝ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

Նախկին վարչապետը չգիտես ինչու որոշել է նախկինների հետ այրել բոլոր կամուրջները. «Իրատես»

-Պարոն Հարությունյանորպես նախկին վարչապետ, ինչպե՞ս եք վերաբերվում նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման փաստին։

- Իհարկե դրական չեմ վերաբերվում, ոչ թե նրա համար, որ բարձրացրել են, թեպետ, եթե աշխատավարձ է բարձրացվել,ապա պետք է այդ ամենն արվեր օրենքով, կառավարության որոշմամբ, առավել ևս վարչապետի որոշմամբ, պաշտոնատար անձանց աշխատավարձ չի կարելի բարձրացնել, դա պետք է արվեր օրենքով, չնայած ասում են, որ դա եղել է հավելավճար, այլ ոչ թե աշխատավարձի բարձրացում, ինչի մասին ևս կառավարությունը լռում է: Թեպետ այդ դեպքում ևս մտահոգիչ է այն, որ գաղտնի են պահում։ ՀՀ-ում գաղտնի կարող են լինել այն հոդվածները, որ սերտ կապ ունեն երկրի պաշտպանության հետ, ուստի ինչպես գիտենք ՝ աշխատավարձի չափը պետական գաղտնիք չէ։ Ես նախկինում նման դեպք չեմ հիշում, նախկինում երբևէ այդպիսի բան չի եղել։ Այս ամենը հավելյալ մեկնաբանություն է պահանջում կառավարությունից։ Կառավարությունը պետք է անհապաղ մեկնաբանի, հակառակ դեպքում կարելի է հազար ու մի բան մտածել։ Օրինակ. եթե սա հավելավճար է, պետք է համոզվենք՝ արդյո՞ք բոլոր նախարարները, նախարարների տեղակալները վաստակել են այդ հավելավճարը։ Եթե այսօր նայենք տնտեսական ձեռքբերումներին, սոցիալական խնդիրների կարգավորմանը՝ հասկանում ենք, որ ակնհայտ մի խնդիր ունենք՝ բյուջեի կապիտալ ծախսերն ահավոր թերակատարված են։ Սա լուրջ հարց է, ինչու՞ է թերակատարված։

Մենք համատարած ներդրումների կարիք ունենք։ Այստեղից հարց է առաջանում արդյո՞ք բոլոր նախարարները, փոխնախարարները վաստակել են այդ գումարները։  Նոր օրենսդրությամբ այս ամենը գաղտնի ընթացակարգի տակ չի կարող ներառվել, դա հակասում է օրենքին։ Շատ թոշակառուներ կարող են հարց տալ, ինչու՞ մեր թոշակները բարձրացնում եք մի քանի հազար դրամով, իսկ ձերը կրկնապատկում։ Միգուցե դրա հիմնավորումը կա, բայց քանի դեռ հիմնավորումը չի եղել, այս հարցերն անխուսափելի կլինեն։ Եթե մամուլը չլիներ, մենք այս ամենի մասին չէինք իմանա։ Նրանք հայտարարում էին, որ այսօր ավելի քան երբևէ ամեն ինչ պարզ ու թափանցիկ է, սա շատ տարօրինակ է:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА