o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մտանք նախարարների դրության մեջ. Փաշինյան

23.10.2019 19:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մտանք նախարարների դրության մեջ. Փաշինյան

Մեր ընդունած որոշման արդյունքում որոշ նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են, մյուսներինը՝ կրճատվել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 23-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հարցին։

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

Մարուքյանին մասնավորապես վրդովել էր այն փաստը, որ վարչապետի որոշումը միլիոնավոր դրամներով հերթական պարգեւավճարների մասին գաղտնի է եղել։

Փաշինյանի խոսքով՝ դա արվել է այն բանի համար, որպեսզի նախարարները «սեղմված վիճակում» չհայտնվեն եւ ինքնուրույն իրենց պարգեւավճարներ չգրեն։

Հարցին, թե ինչու այդ դեպքում այդ գործընթացը գաղտնի է իրականացվել, կառավարության ղեկավարն ասել է, որ դա բացառապես ներքին տեխնիկական գործընթաց է՝ ուղղված գաղտնի տեղեկության պաշտպանությանը։

«Եթե այդ ցուցումն ուղղվել է գաղտնիության ռեժիմով, դա բնավ չի նշանակում, թե այդ ամենն արվել է հասարակությունից գաղտնի»,- հավաստիացրել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախարարները պետք է արժանի աշխատավարձ ստանան։

Վարչապետը նաեւ նշել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն 200-300 հազար մարդու, այդ թվում պատգամավորների աշխատավարձերը։

«Ավելին, կբարձրացվեն բոլոր քաղաքացիների աշխատավարձերը, ովքեր 150 հազար դրամից ավելի են ստանում»,- ամփոփել է վարչապետը։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА