o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ դեսպանը շնորհավորեց Հայկ Բաբուխանյանին` ծննդյան 55-ամյակի առթիվ (Տեսանյութ)

23.10.2019 18:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՌԴ դեսպանը շնորհավորեց Հայկ Բաբուխանյանին` ծննդյան 55-ամյակի առթիվ (Տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության Վետերանների միությունում այսօր կայացավ պատմական գիտությունների դոկտոր ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «1941-1944 թթ. Հայ ռազմիկների մասնակցությունը Ղրիմի եւ Կերչի համար մղված մարտերին» վերնագրով գրքի շնորհանդեսը` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին: Գիրքը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորման եւ «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի ջանքներով: Շնորհանդեսին ներկա էին դեսպաններ, քաղաքական գործիչներ եւ վետերաններ: Առիթից օգտվելով միջոցառմանը ներկա ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ շնորհավորեց ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ` ծննդյան 55-ամյակի առթիվ:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայկ Բորիսիչ Բաբուխանյանին այն ուշադրության համար, որ նա հատկացնում է ղրիմյան թեմատիկային: Եվ ոչ միայն ուշադրություն է դարձնում, այլեւ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ` անկախ նրանից, որ ժամանակակից աշխարհում ոչ բոլորին է սա դուր գալիս: Այսպիսի գործունեություն ծավալելու համար պետք է ունենալ սկզբունքներ, տղամարդկություն եւ ապագայի տեսլական: Հայկ Բորիսիչ, շնորհավորելով Ձեզ` հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, էներգիա եւ ամենայն բարիք», - նշեց ՌԴ դեսպանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА