o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

1920 թիվը կարող է կրկնվել

23.10.2019 17:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
1920 թիվը կարող է կրկնվել

Բավականին մտահոգիչ եւ լուրջ մտորումների տեղիք տվող փաստ հնչեցրեց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր եւ խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: Այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը գալիք տարվա պետբյուջեով սառեցնում է ռազմական ծախսերի աճը, միանգամայն այլ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանը: Այն է, եթե գալիք տարի Ադրբեջանի պետբյուջեն, ըստ Չալաբյանի, կունենա 1.7 տոկոս աճ եւ կհասնի 14.5 միլիարդ դոլարի, ապա պաշտպանական բյուջեն կաճի 20,9%-ով՝ հասնելով 2,267 մլրդ դոլարի: Այսինքն, 250-300 միլիոն դոլարով պետբյուջեի աճի ֆոնին, Բաքուն ռազմական բյուջեն կավելացնի 450-500 միլիոնով: Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ այլ ուղղություններից դեռ մի բան էլ պետք է կրճատի՝ ռազմական ծախսերն ավելացնելու համար:

«Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որեւէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձը մտցնել սակագնի մեջ. «Ժամանակ»

«ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ»՝ ՆՈՐՈՎԻ

Ստացվում է այս պատկերը: Օրերս Մինսկի խմբի համանախագահների հետ մեր կառավարության ղեկավարի հանդիպման ժամանակ եւս շեշտ դրվել է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը եւ դրան ուղղված քայլերի» վրա: Այն, որ գալիք տարվա ՀՀ պետբյուջեի ընդհանուր ծախսերի որոշակի ավելացման ֆոնին պաշտպանությանը հատկացվող միջոցները չեն փոխվելու, անշուշտ, «խաղաղության նախապատրաստման» տիպիկ քայլ է: Իսկ ահա Բաքվի կողմից սպասվող ողջ եկամուտներից էլ մեծ գումարով ռազմական բյուջեի ավելացումը միանշանակ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի նախապատրաստման ընդգծված քայլ է: Եվ ստացվում է, որ Փաշինյանը «նախապատրաստվում է խաղաղության», իսկ Ալիեւը՝ պատերազմի, կամ գոնե ցանկանում է նման տպավորություն ստեղծել:

Նման հակասության մեկնաբանություններից կարող է լինել, օրինակ, օրերս Վիտալի Բալասանյանի կողմից արված աղմկոտ հայտարարությունները, որոնցով նա այն միտքն առաջ քաշեց, որ. «Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի վարած քաղաքականությունը շարունակությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը»: Ապա բացատրեց, թե ինչ էր Լեւոնի ուզածը. Արցախին «տալ լայն ինքնավարություն, ստատուս Ադրբեջանի կազմում»: Եվ վերջապես, զուգահեռներ անցկացրեց Ալիեւ-Փաշինյան «վերելակային բանակցությունների», լեւոնակա-փաշինյանական այդ հին ու նոր ծրագրերի եւ Բոլթոնի հայտնի «Հողեր՝ խաղաղության դիմաց» ծրագրի հետ: Եվ չմոռանանք, որ Բոլթոնն էլ իր հերթին պահանջում էր այն, ինչը դեռ արցախյան պատերազմի ժամանակներիցմինչեւ 2000-ականների սկզբները շրջանառվում էր «Գոբլի պլան» անվամբ: Դրանով գերհզոր ուլտրալիբերալիզմի քարոզչական խոսափող Գոբլի հայտնի տերերը տարբեր սոուսներով հրամցնում էին ադրբեջանական հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ կապող օղակի ստեղծման գաղափարը՝ որպես արցախյանխնդրի լուծում: Իսկ դա, ըստ էության, նշանակում էր Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա չընդհատվող գծի ստեղծում: Նման միջանցքը, առավել եւս, եթե այնտեղ տեղակայվեին ՆԱՏՕ-ական ուժեր, նախ ծանր հարված էր ՌԴ-ի համար, ապա նաեւ, այն անմիջապես կվերածվեր հակաիրանական պլացդարմի: Այսինքն, որ այն գոնե մինչ Իրանի հարցերի լուծումը ծառայելու էր հիմնականում Իսրայելի շահերին, եւ այս ֆոնին կարելի է նաեւ Տեր-Պետրոսյանի ֆունկցիան կռահել:

2000-ականների սկզբներից Հայաստանում կտրուկ ակտիվացավ ռուսական աշխարհաքաղաքական վեկտորը, որի պարագայում «Գոբլի պլանը» զարգացում չուներ: Իսկ ահա նիկոլական «հեղափոխությունից» հետո, եթե առաջնորդվենք Բալասանյանի ասածներով, պատկերը նորից փոխվել է: Դա էլ է հասկանալի, հաշվի առնելով, որ հայաստանյան իշխանական համակարգում այսպես ծլել-ծաղկել են Սորոսի՝ ինչպես ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան» նախօրեին «պատահաբար» հիշեցրեց՝ հունգարական հրեա Դյորդ Շվարցի «ճտերը»: Ի դեպ, եթե այս ամենին գումարենք Ալիեւ-Սորոս եւ Ալիեւ-Իսրայել ավելի քան ջերմ կապերը, ապա Բալասանյանի պնդումը, թե Դուշանբեի «վերելակում ինչ-որ մութ հարցերի շուրջ խոսակցություն է եղել: Ընդհուպ կան խոսակցություններ, որ Իլհամ Ալիեւը ինչ-որ փաստաթուղթ կամ թղթեր է փոխանցել Նիկոլ Փաշինյանին», միանգամայն հետաքրքիր տեսք են ստանում: Ու որպես «պեչատ» հիշեցնենք, թե ինչ խնդիր էր ուզում լուծել Բոլթոնը. այդ նույն տարածքների հաշվին հակաիրանյան պլացդարմի ստեղծման, եւ Փաշինյանն էլ «բերանից փախցրեց» Իրանի սահմանի փակման հնարավորությունը:

ԹՈՒՐՔԸ ՄՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ

Սակայն, եթե կարճաժամկետ հեռանկարում իսրայելյան շահն այդ ծրագրերում տեսանելի է, երկարաժամկետ կտրվածքով բոլորովին այլ հիմնական շահառուներ են երեւում: Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա չընդհատվող գիծը, անկախ դրա սկզբնական նշանակությունից, երկարաժամկետ հեռանկարում նշանակում է թյուրքական աշխարհը կապող օղակ: Իհարկե, իր ժամանակին Տեր-Պետրոսյանը ասվածից բխող Հայաստանի համար խիստ վտանգավոր իրավիճակի ելք էր քարոզում՝ Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունների եւ Արցախը, Բալասանյանի ասածով, «ամենալայն ինքնավարության» կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելու տեսքով: Բայց ահա նույնքան «պատահական» կերպով էլ «Կոմսոմոլսկայա պրավդայի» հիշատակված ահազանգին միացավ նաեւ ռուս հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ հիշեցնելով 100-ամյա վաղեմության պատմություն, թե ինչի հասցրեց այն ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի վրա խաղադրույքներ կատարելու այդ նույն լեւոնական քարոզներն այն ժամանակ. «Ադրբեջանը 1920 թվականի ապրիլին դարձավ տարածաշրջանում առաջին պետությունը, որտեղ տեղի ունեցավ խորհրդայնացումը: Դրանում մեծ դեր խաղաց ոչ մեկի կողմից չճանաչված քեմալական Թուրքիան, որը ակնկալում էր Մոսկվայի աջակցությունը: Հայաստանում իշխող դաշնակները, որոնք սկզբում դաշինք էին կնքել ռուս գեներալ Դենիկինի հետ, իսկ հետո իրենց արտաքին քաղաքականությունը լիովին վերակողմնորոշեցին Անտանտի ուղղությամբ, հայտնվեցին Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի համար ընդհանուր քաղաքական եւ գաղափարական հակառակորդների դերում: Այդ պատճառով վիճելի տարածքային խնդիրները, որոնք այդ ժամանակ հոշոտում էին Բաքվին եւ Երեւանին, գործնականում լուծվեցին հօգուտ Ադրբեջանի»: Չէ, ոչ բոլորը, բացառությամբ Զանգեզուրի, որը հանձնելով, կյանքի կկոչվեր թյուրքական աշխարհի միավորման գաղափարը, եւ Մոսկվան դրա վտանգը լավ գիտակցելով, այն թողեց Հայաստանին:

160 մլն արժեցող բնակարան Երևանում, դստերը նվեր սուպերմարկետ. որտեղի՞ց Արցախի նախկին վարչապետին նման կարողություն

Թե ուր է տանում Տարասովի այս մեսիջը, ինքն էլ բացատրում է. «Բաքվի գնահատմամբ, Անդրկովկասում վերստեղծվում է 1920-ական թվականների աշխարհաքաղաքական մատրիցան...՚: Ու որպես հիմնավորում, որ Զանգեզուրի նկատմամբ թուրքական հավակնություններն այսօր էլ ոչ թե պատմական կամ տեսական են, այլ միանգամայն գործնական, հիշեցնում է Ալիեւի` օրերս ունեցած հայտարարություններից մեկը. ՙԵլույթ ունենալով թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում` նա ասաց. «Նախիջեւանը բաժանված է Ադրբեջանի մայրցամաքային հատվածից: Նրանց միջեւ տեղակայված է Զանգեզուրըª ադրբեջանական հին հողը, որի հանձնելը Հայաստանին՝ հանձնելը թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտում է ստեղծել... Կարծում եմ, որ ժամանակն է մեզ բոլորիս անցնել հաջորդ մակարդակին, այսինքնª անցնել համաթուրքական ապագայի նոր հորիզոնների ձեւավորմանը...»:

Չմոռանանք նաեւ հաջորդ խիստ մտահոգիչ հանգամանքը: Մ՞թե 1920թ.-ին այդ քաղաքականության պատճառով հայերն այն նույն վիճակում չէին, ինչին ներկայումս բախվեցին քրդերը. արեւմտյան տոննայանոց խաստումներ, ապա՝ դավաճանություն, թուրքական հարձակում, որը կանգնեցրեց ռուսական բանակը: Միաժամանակ, այն գործողությունները, որոնք իրականացնում է Թուրքիան Սիրիայի հյուսիսի քրդաբնակ հատվածում, հիմնավորում է այն, որ ինչքան էլ 21-րդ դարն է, սակայն թուրքերը կարող են հողեր գրավել, ընդ որում` նաեւ Ցեղասպանության միջոցով: Իսկ դա ցույց է տալիս, որ Զանգեզուրը եւս կարող է դառնալ թիրախ, ինչքան էլ որ դա նաեւ Հայաստանում շատերն անիրական համարեն:

ԽԱՂԸ ԴԵՌ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ

Ամբողջ հարցն այն է՝ իրո՞ք «Անդրկովկասում վերստեղծվում է 1920-ական թվականների աշխարհաքաղաքական մատրիցան...», ինչպես որ ենթադրում են Բաքվում: Նման նախանշաններ, ինչ խոսք, կան: Նախ, 1920թ. օրինակով նորից առկա է Բաքու-Անկարա-Մոսկվա եթե ոչ դաշինքային, ապա առնվազն միանգամայն սերտ հարաբերությունների փաստը: Երկրորդը, նորից Հայաստանն արեւմտյան ուղղությամբ առնվազն տարօրինակ խաղերի մեջ է: Այսինքն, ինչքան էլ վարչապետ Փաշինյանը խոսում է ՌԴ-ի հետ ամենասերտ հարաբերություններից, իրողությունն այն է, որ նրա շրջապատում որոշող շատ դիրքերում են ընդգծված ռուսատյաց Սորոսի ոչ պակաս ռուսատյաց «ճտերը»: Ու միայն դա բավական է, որ Մոսկվայում այդպես էլ չփարատվի այն մտածմունքը, որ ներկայիս հայաստանյան իշխանությունները գնում են կամ կարող են գնալ 1920թ.-ի հայաստանյան իշխանությունների ճանապարհով:

Բայց նաեւ կան 1920-ից տարբերվող իրողություններ: Այն ժամանակ ռուսական զորքերը նախ մտան Ադրբեջան, բայց ահա ներկայումս Հայաստանում են. թեեւ բազան Հայաստանից հանելու ուղղությամբ շատ ջանքեր եւ փողեր «թափողներ» եղան: Հաջորդը. Բաքու-Անկարա-Մոսկվա սերտ հարաբերությունները, թեեւ այսօր էլ կան, սակայն նաեւ դժվար չէ նկատել, որ այս անգամ Մոսկվան շատ ավելի զգուշավոր է այդ հարցում: Նույն Սիրիայում, թեեւ Անկարան փորձում է հնարավորինս մեծ պատառ պոկել, բայց այն, որ ռուսական ուժերն ակտիվորեն փակում են դրա ճանապարհը, իսկ Մոսկվայից էլ քիչ չեն նախազգուշացնող մեսիջները: Նաեւ նկատենք, որ ինչքան էլ ռուսական քաղաքագետները զգուշացնում են Հայաստանին՝ 1920-ը հիշեցնելով, սակայն դա միաժամանակ զգուշացում է նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմին: Այդ թվում, արցախյան պատերազմի վերսկսման անթույլատրելիության մասին պարբերաբար հնչող կոշտ հայտարարությունների տեսքով: Վերջապես, «հողահանձնիչների» դեմ Արցախում եւս ի հայտ եկած կոշտ հակազդեցության տակ նույնպես դժվար չէ տեսնել մոսկովյան հետքը:

Արդյունքում. Հայաստանն իհարկե կանգնած է 1920թ.-ի կրկնության շեմին, ինչիմասին զգուշացնելու առիթ մենք էլ ենք ունեցել: Բայց նաեւ կան դա թույլ չտվող հիշատակված գործոնները (ռուսական բազա, ՀԱՊԿ-ին անդամակցություն եւ այլն): Վերջապես, կան նաեւ ազդեցիկ, իշխանական ուժեր, որոնք փորձում են այդ գործոններն ավիրել, եւ նկատելի հաջողությամբ, ինչի հիմնավորումներից են արցախյան ազատամարտի ղեկավար հատվածի չեզոքացումը, բանակի թուլացումը եւ այդպես շարունակ: Իսկ ռազմական ծախսերի մակարդակի պահպանումը պարզապես հերթական նման ահազանգն է: Կհաջողվի՞ այդ քայքայումը ավարտին հասցնել, կունենանք 1920 թիվ:

Ի դեպ, չմոռանանք: 1920թ.-ին ռուսական զորքերը, ի տարբերություն մեր օրերի, Սիրիայում չէին: Իսկ դա մեծապես փոխում է ողջ պատկերը: Առավել եւս, որ ոչ ոք չի բացառի նաեւ հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական զորքերի ի հայտ գալու հեռանկարը, եթե անգամ պաշտոնական Բաքուն եւ Երեւանը դեմ լինեն: Իսկ դա նշանակում է, որ խաղն ամենեւին էլ դեռ ավարտված չէ, բայց կարծես շատ մոտ է դրան:

Սպեկուլյացիաների մեջ չեմ մտնի, ինձ չեն կարող դրդել մտնել այդտեղ. Վազգեն Մանուկյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА