o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փոխգնդապետ, տավուշցի Դալլաքյանը սպառնո՞ւմ է աշխատողներին, որ կազատի աշխատանքից

23.10.2019 15:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փոխգնդապետ, տավուշցի Դալլաքյանը սպառնո՞ւմ է աշխատողներին, որ կազատի աշխատանքից

iravunk.com-ը ֆեյսբուքյա իր պաշտոնական էջում հաղորդագրություն էր ստացել որտեղ գրված է.

Ոստիկանության զորքերի բազմաթիվ զինծառայողների անունից դժգոհություն ենք հայտնում զորքերում տիրող կամայականությունների և անoրինականությունների վերաբերյալ: Ոստիկանության զորքերի հրամանատարության փոխվելուց հետո նորանշանակ շտաբի պետ, փոխգնդապետ Գուրգեն Դալլաքյանի կողմից զորքերում սկսվել է մի իսկական կադրային ջարդ: Ընդ որում կադրային ջարդին զոհ են գնում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարող և իրենց գործի գիտակ մարդիկ: Տեղին է հիշել հանրահայտ ժողովրդական ասացվածքը՝ ‹‹Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը››:

Փաշինյանին քննադատած երիտասարդին հեռացրել են աշխատանքից և հրավիրել ոստիկանություն

Նորանշանակ հրամանատարության գործունեության հիմքում ընկած է ծանոթ, բարեկամ, համաերկրացի սկզբունքը (միգուցե կան նաև այլ անձնական ապօրինի շահեր) և այս սկզբունքով արդեն նշանակվել են մի շարք պաշտոնյաներ, որոնք փոխարինել են իրենց բարեխիղճ ծառայությամբ և աշխատասիրությամբ աչքի ընկնող ծառայողների: Կադրային նման քաղաքականության արդյունքում ոստիկանության զորքերում ստեղծվել է վախի մթնոլորտ և ցանկացած զինծառայող մտածում է, որ հերթական կադրային ջարդի զոհը կարող է լինել ինքը:

Իր նախկին ծառայակից ու համաերկրացի (իջևանցի) Հախվերդյան Նարեկին է նշանակել, իսկ ում փոխարեն, որ նրան նշանակել է, այդ մարդը համակարգում ուրիշ տեղ է իրեն աշխատանք գտել:  Սպաներից փոխգնդապետ Երեմյան Արսենին է ազատել իբր իր դիմումի համաձայն, Փոխգնդապետ Ղուկասյան Վրեժին: 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА