o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս պահին Հայաստանում կա մոտ 350 օտարերկրացի դատապարտյալ. փոխնախարար

23.10.2019 14:38 ՔՐԵԱԿԱՆ
Այս պահին Հայաստանում կա մոտ 350 օտարերկրացի դատապարտյալ. փոխնախարար

Ներկայումս օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել աշխատանքի թույլտվության առկայության պայմաններում։ Որոշ բացառությունների դեպքում նրանք կարող են աշխատել առանց թույլտվության առկայության։ Նշված բացառությունները, սակայն, չեն տարածվում օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց նկատմամբ, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

Փոխնախարարի խոսքով՝ օտարերկրացի դատապարտյալների, կալանավորված անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի նրանց հնարավորություն ընձեռել ներգրավվել տարբեր աշխատանքներում։

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են.ԱՎԾ տվյալներ

Սրբուհի Գալյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում կա մոտ 350 օտարերկրացի դատապարտյալ և շուրջ 100 պրոբացիայի շահառու։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА