o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը (ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23.10.2019 11:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը (ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երեկվա ավելի քան վեց ժամ տեւած բանակցությունների արդյունքում հայտարարեց, որ Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում իրավիճակի շուրջ մի շարք համաձայնությունների մասին, ինչի կապակցությամբ ստորագրվել է հուշագիր: Այդ պայմանավորվածությունները Ռուսաստանի առաջնորդը անվանեց «շատ կարևոր, եթե ոչ` ճակատագրական»։ 

«Շերեմետևո» օդանավակայանում երկու ինքնաթիռ թևերով բախվել են իրար (տեսանյութ)

Հուշագիրը երկու լեզվով հնչեցրեցին արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն։ Ըստ այդմ, Մոսկվան և Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողությունից դուրս գտնվող գոտում չորեքշաբթի կեսօրից մտնում են ռուսական ռազմական ոստիկանությունը և սիրիացի զինծառայողները։  Նրանք կաջակցեն քրդական ազատագրական ուժերի ստորաբաժանումների եւ նրանց սպառազինության դուրսբերմանը թուր-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, ինչը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Նախագահները նաեւ հաստատել են հավատարմությունը Սիրիայի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի Ազգային անվտանգության ապահովմանը եւ հանդես են եկել Ադանայի համաձայնագրի օգտին: Մոսկվան եւ Անկարան հաստատել են Աստանայի ձեւաչափին հավատարիմ մնալու հաստատակամությունը եւ պայմանավորվել են Սիրիայի վերաբերյալ հուշագրի կատարմանը հետեւելու համար համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին:

 

СРОЧНО: Россия и Турция приняли судьбоносные решения по Сирии (ВИДЕО, ДОКУМЕНТ) | Русская весна

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА