o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի խոչնդոտի ֆիլմի ընթացքը

23.10.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի խոչնդոտի ֆիլմի ընթացքը

Ռազմական լրագրող Ռոբերտը, ում խղճի խայթը հանգիստ չի տալիս տարիներ առաջ գործած նողկալի արարքի համար, բռնում է ապաշխարության ճանապարհը դեպի «Դրախտի դարպասը»: Ջիվան Ավետիսյանի համանուն վերնագրով Արցախի մասին նոր ֆիլմն օրերս բարձրացավ մեծ էկրաններ, նախ` Երեւանում, ապա` Արցախում:

«Ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել». Գոռ Սուջյանը հերքում է ԿԳՍՄ նախարարին

 

«ԴՐԱՄԱՏԻԿ ԲՆՈՒԹՈՒՆ ԿԱ ԱՐՑԱԽՈՒՄ»

Ֆիլմում ռազմական ֆոտոլրագրողի` Ռոբերտ Ստերնվալի դերում հանդես է եկել գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, որը խաղացել է մոտ հարյուր ֆիլմում, այդ թվում` Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները», Ռոբերտ Բենինիի «Կյանքը հիասքանչ է», Լյուկ Բեսոնի «Տաքսի» եւ հանրահայտ այլ ֆիլմերում: Ըստ նրա` ֆիլմում իր մասնակցությունը պատահական է եղել, քանի որ նկարահանվելու առաջարկը ստացել է արձակուրդում եղած ժամանակ, բայց, հետաքրքրել է սցենարը. «Ֆիլմի սցենարը կարդալուն պես համաձայնեցի հանդիպել ու քննարկել հնարավոր համագործակցությունը: Փորձում էի հավատալ ինքս ինձ, չէի փորձում մեկ այլ մարդու մարմնավորել, ուրիշ կերպար ստեղծել իմ խաղի համար: Սա իսկապես իմ մոտեցումն ու իմ տեսանկյունն է այս դերին: Ռոբերտի կերպարը շատ մոտ է ինձ, չեմ խաղացել մեկին, ում չէի հավատա: Կարեւոր էր, որ Ջիվանը միշտ պատրաստակամ էր քննարկումների եւ բաց էր առաջարկների համար, ինչն էլ մեզ փոխհամաձայնության էր բերում: Նա կյանքի է կոչել իմ գաղափարներից շատերը, եւ շնորհակալ եմ դրա համար»:

«Հարգելի Աննա Հակոբյան, թո՛ւրքը մնում է թու՛րք...». հերոսի մայրը՝ վարչապետի կնոջը

«Իրավունքի» հետ զրույցում ՌԻԽԱՐԴ ԶԱՄԵԼՆ ասաց, որ նկարահանումից առաջ 3 անգամ եղել է Արցախում. «Ջիվանի հետ եղել ենք եւ բացահայտել բոլոր տեղանքներընաեւ քաղաքից քաղաք էինք գնում, ու պիտի ասեմ, որ ունեք հրաշալի վայրեր, հրաշալի բնապատկերներ: Ստեփանակերտը շատ ինքնատիպ մթնոլորտ ունի: Ընդհանրապես, շատ դրամատիկ բնություն կա Արցախում, ինչն էլ իհարկե շատ օգնեց մեզ, որպեսզի պատմենք այդ պատմությունը: Յուրաքանչյուր կինոմատոգրաֆի երազանքն է աշխատել եւ ստեղծել նման ֆիլմ, տեսնել այդ վայրերի գեղեցկությունը: Չնայած ֆիլմը ուներ քիչ բյուջե, բայց կար մեծ աջակցություն տեղի բնակիչների կողմից, մենք կարողացանք ամեն ինչ շատ կարճ ժամանակում իրականցնել, սա հիանալի եւ եզակի փորձառութուն էր»,- ասում է դերասանն ու, սիրահարված ֆիլմում դրախտի դարպասներ հանդիսացող վայրի տեսարանով, շեշտում է. «Այդ տեսարանը շատ նման է բնապատկերի, դուք իսկապես ունեք հրաշալի տեսարաններ, լանդշաֆտներ, որոնք աղտոտված չեն, եւ գրեթե ամեն օր կարելի է նկարահանումներ կատարել»:

​​​​​​​«Հայաստան, Արցախ, Սփյուռք…». երգի պրեմիերա՝ սպասված մրցանակաբաշխությանն ընդառաջ

 

«ՉՈՒՆԵՄ ԱՅՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԳՈՐԾԻՔ ԵՄ ԵՂԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ»

Երբ «Իրավունքը» հետաքրքրվեց, թե մինչ ֆիլմն ինչ գիտեիք Արցախի մասին եւ արդեն նկարահանումներից հետո ի՞նչ Արցախ բացահայտեցիք Ձեզ համար, Ռ. Զամելն ասաց. «Մեզնից ոչ ոք չգիտեր Արցախի մասին, ես նույնպես, շատ անորոշ եւ աղոտ գիտեի հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Երբ կարդացի ֆիլմի սցենարը, այն եղավ իմ առաջին քայլը, որպեսզի բացահայտեի Արցախը: Ես Ջիվանի հետ գնացի այն տարածքը, որտեղ այդ հակամարտությունը եղել էր, բայց այնտեղ դեռեւս խաղաղություն չկա, ինչպես դուք եք ասում` զինադադար է, կամ` զենքերը սառն են, բայց բոլորովին այլ իրավիճակ է: Իսկ արդեն համացանցում պեղած տեղեկատվությունից հեշտությամբ պատկերացում  կազմեցի այդ հակամարտության մասին, ինչն ինձ վստահություն տվեց եւ հեշտացրեց իմ գործը, որպեսզի կարողանայի կերտել իմ կերպարը: Ինձ զարմացրեց Արցախի բնակիչների պահվածքը, նրանք այնքան աջակցող էին: Արցախում ինձ համար բացահայտեցի տեղի մշակույթը, հակամարտությունը, Հայաստանի պատմությունը եւ ընդհանրապես շատ բաներ եմ բացահատել»,- խոստովանեց գերմանացի դերասանն ու անդրադառնալով ադրբեջանական ճնշումներին` ժպիտով ասաց. «Ճիշտն ասած, ես միակը չեմ, լիտվացի պրոդյուսերի եւ դերակատարի վրա նույնպես կար ճնշում Ադրբեջանի կողմից, որպեսզի մենք այս դերակատարությունը չստանձնեինք, ընդհանրապես մասնակցություն չունենայինք այս ֆիլմին: Լսել եմ, որ մյուս դերակատարները եւս առճակատվել են այդ ճնշմանը: Կա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն, որի մասին պետք է պատմել ֆիլմի տեսքով, եւ ես ուզում եմ մասնակցություն ունեալ այդ պատմելու գործընթացին: Որպես օտարերկրացի, ինձ համար կարծես անհրաժեշտություն է, որ աշխարհը պետք է իմանա այդ իրավիճակի մասին: Հիշում եմ, որ երբ անցյալ տարի մեր երկրի ղեկավար Անգելա Մերկելը պաշտոնական այցով եկավ Հայաստան, որից հետո գնաց Ադրբեջան, նրա հետ Հայաստան եկած պատվիրակության մի մասը գնացել էր Արցախ, նրանց արդեն Ադրբեջանը արգելել էր Ադրբեջան մտնել: Այսինքն` այստեղ փակուղի մտած իրավիճակ է: Ինչպես հասկանում եմ, Ռուսաստանը եւ Ֆրանսիան` որպես երրորդ երկրներ, փորձում են քննարկումների միջոցով այս հարցին լուծում տալ: Կրկնում եմ` աշխարհը պետք իմանա  այդ իրավիճակի մասին, իսկ «Դրախտի դարպասը» ֆիլմը շատ գեղեցիկ ներկայացնում է այդ ամենը: Ի հեճուկս ադրբեջանցիների` ֆիլմի նկարահանման պահին եւ այսօր արդեն որպես ֆիլմ, ոչ մի կետում չունեմ այն տպավորությունը, որ այս ֆիլմը կարող է բացասական իմաստով պրոպագանդա լինել աշխարհին: Ես չեմ սիրում լինել գործիք, սա շատ կարեւոր կետ է ինձ համար, բայց ես ոչ մի վայրկյան չեմ ունեցել այն տպավորությունը, որ գործիք եմ եղել հայ-ադրբեջանական գործընթացի համար: Նկարահանման ընթացքում կար այն հստակ պատկերացումը, որ շատ կարեւոր աշխատանք ենք կատարում` պատմությունը վեր հանելու համար»:

«Արցախ․ հավերժի սահմանին». ներկայացնում է Վահե Յանը

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը 2016 թվականի Քառօրյա պատերազմի մասին լուրը լսելուն պես վերադառնում է Արցախ` լուսաբանելու 22 տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը: Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյա Մարտիի հետ, որի կերպարը ֆիլմում մարմնավորել է Տատյանա Սպիվակովան: Ռոբերտի եւ Սոֆյայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին` Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում` գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա` մարտի դաշտում արված լուսանկարները:

Սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության. Էկրան կբարձրանա «ԻՄ ԽԱՉԸ» արցախյան պատերազմի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը (տեսանյութ)

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ»

Ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի փոխանցմամբ` շուրջ 40 ամիս աշխատել են նկարահանման վրա, բայց ամենակարեւոր փուլը ֆիլմի տարածումն է ողջ աշխարհում. «Առաջին հերթին փորձել ենք ստեղծել արվեստի բարձրարժեք գործ: Հիմա պրոդյուսերական միջազգային կազմով թեւակոխել ենք նոր փուլ` շատ կարեւոր շրջան, որն է` ֆիլմի տարածումն ամբողջ աշխարհում: Ֆիլմն ունի անհրաժեշտ նախադրյալները միջազգային հարթակներում ցուցադրվելու համար»:

​​​​​​​«Փրկության գինը» թանկ է նստել Արամ Ավետիսյանի վրա (Տեսանյութ)

40 ամիս տեւած նկարահանումներն այդքան էլ սահուն չեն ընթացել, Ադրբեջանն ամեն կերպ փորձել է խոչընդոտել ֆիլմի ընթացքին. «Շատ բարդություններով են ընթացել նկարահանումները, ես եւ իմ թիմն անցել ենք ամենադժվար փուլերով, բայց շարունակել եք աշխատել: Մենք հանդիպել ենք Ադրբեջանի կողմից առաջացրած խոչընդոտների, բայց եռակի հանդիպել ենք լուսավոր մարդկանց, որոնք աջակցել են մեզ: Այո, մեր հարեւանները փորձել են խոչընդոտել, բայց առաջ ենք ընթացել հոսանքին հակառակ եւ այսօր արդեն ունենք մեծ արդյունք: Այո, անձնական պատմություն ունեմ, ֆիլմի տեսքով պատմում եմ եւ շարունակելու եմ պատմել Արցախի մասին, որովհետեւ ինձ համար դա կարեւոր է: Հայաստանում ֆիլմ նկարահանելը, այն էլ` արցախյան թեմայով, բավականին բարդ է` թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումով: Այս անգամ էլ հարեւան պետությունը փորձեց խոչընդոտել արտասահմանյան դերասանական եւ ստեղծագործական կազմի ներգրավվածությանը ֆիլմին եւ արտասահմանյան նկարահանումներին, ագրեսիայի ալիք բարձրացրեց, ինչը դժվարացրեց եվրոպական կողմից ֆինանսական աջակցության հարցը: Ամեն դեպքում, ֆիլմի թիրախային հանդիսատեսն ամբողջ աշխարհն է, ուստի` մենք ֆիլմ ենք ստեղծում միլիոնավոր մարդկանց համար»:

«Քո անկախության մեջ կա իմ մանկության չգրված տողերը». Անահիտ Մութաֆյան

Ջիվան Ավետիսյանը վստահ է, որ «Դրախտի դարպասը» ֆիլմը դիտելու են միլիոնավոր մարդիկ, ինչի համար ինքն ամեն օր ե՛ւ աշխատում է, ե՛ւ աղոթում: Ըստ նրա` յուրաքանչյուր հայի համար այժմ դրախտի դարպասները սկսվում են Արցախից. «Դրախտն այն վայրն է, որտեղ անձն իրեն լիարժեք է զգում: Մարդը կարող է ունենալ ամեն ինչ, բայց թերի զգալ իրեն: Կարող է ունենալ ժառանգություն ստացած մի ընկուզենի ու տանիքը կաթող մի խրճիթ, բայց այնքան լիարժեք ու երջանիկ լինի, ինչպես դրախտում: Յուրաքանչյուրի համար գոյություն ունի դրախտ երկրի վրա, ինձ համար դրախտն Արցախն է, որտեղ ինձ զգում եմ թեւերս լայն բացած: Առհասարակ, հայության համար դրախտի դարպասներն Արցախում են` իմ տեսակետից, գուցե որոշ մարդիկ քաղաքական ենթատեքստով ընդունեն դա, բայց եթե քրիստոնյաների համար Երուսաղեմն է, ապա հայության համար հիմա դրախտի դարպասները Արցախում են»:

«Հիշեք Նախագահ Քոչարյանին». Անահիտ Մութաֆյան

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА