o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵ՞Լ Է ԳՆԴԱՊԵՏԻ ԾԵԾԻ ԳՈՐԾՈՎ

23.10.2019 22:00 ՔՐԵԱԿԱՆ
ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵ՞Լ Է ԳՆԴԱՊԵՏԻ ԾԵԾԻ ԳՈՐԾՈՎ

Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը, «Իրավունքին» հասած տեղեկություններով, օրերս հարցաքննվել է նույն միջադեպի պատճառով պաշտոնին հրաժեշտ տված, Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ ՏՐԴԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Մեր տեղեկությունը ստուգելու համար դիմեցինք նախկին մարզպետին, սակայն, հարցը լսելուն պես ասաց.

ՄԱՐԶՊԵՏԸ ԿԽՈՒՍԱՓԻ՞ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ

- Այդ գործով որեւէ հարցի չեմ պատասխանում:

- Ընդամենը, ուզում ենք հարցնել` հարցաքննե՞լ եք, թե՝ ոչ:

- Նախաքննությունը կավարտվի, կիմանաք: Ոչինչ հիմա, կներեք, բայց չեմ պատասխանելու:

Հիշեցնենք, որ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը` դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՓԱՍՏԵ՞Լ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾԵԾԻՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА