o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է»

23.10.2019 15:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է»

Հայաստանում սննդամթերքի արտադրության մեջ հաճախ օգտագործվում է տեխնիկական աղ, որը դուրս է մղում տեղական արտադրանքը մրցակցությունից, պնդում է Ավանի աղի կոմբինատի ղեկավար Արեգ Ղուկասյանը: Նկատենք, եթե հայտարարությունը ճիշտ է, սա արդեն զուտ բիզնեսի խնդիր չէ: Աղը սննդում ամենօրյա օգտագործման պարագա է, եւ եթե այն չունենա համապատասխան որակական չափանիշները, ապա հետեւանքները կարող են լինել պետության մասշտաբովԻնչո՞ւ: Այս խնդրի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը ԱՐԵԳ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Հետհեղափոխական էյֆորիան անցել է» . ինչ են հուշում «Ժողովրդի ձայնի» սոցհարցման արդյունքները

 

ԹՂԹԻ, ԼՎԱՑՔԻ ՓՈՇՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՂՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՍՆՆԴԻ ՄԵՋ

- Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում ահռելի քանակություններով արդյունաբերական աղ: Այն նախ՝ մաքսազերծվում է շատ-շատ էժան գներով` 33, 34, 48 դրամով մաքսիմում, կա աղ, որ 20 դրամով է մաքսազերծվում: Իրենք իրենց ԱԱՀ-ն եւ մաքսատուրքը վճարում են սահմանին, հետո վաճառում են այդ աղը արդեն ՀՀ-ում այլ գնով: Բայց պարադոքսը կայանում է նրանում, որ երբ իրենք մաքսազերծում են, ապա վաճառում այդ աղը տեղում, իրենց մոտ գրեթե հարկեր չեն առաջանում: Իսկ մենք, երբ վաճառում ենք մեկ կիլոգրամ կերակրի աղ, դրա մոտ 30-35 դրամը մենք վճարում ենք հարկ: Նրանք այդ նույն մեկ կիլոգրամի համար վճարում են 8-12 դրամ: Եվ դրա համար էլ այս իրավիճակն է մեզ մոտ:

Ստամբուլյան կոնվենցիան նպատակ ունի ոչնչացնելու մեր ազգը. Արման Ղուկասյան (Տեսանյութ)

- Ի՞նչ ասել է արդյունաբերական աղ, կմանրամասնե՞ք:

- Տեսեք, տարեկան մոտ 5000 տոննա արդյունաբերական աղ է ներմուծվում Հայաստան, որը նախատեսված է թղթի, լվացքի փոշու արտադրության, ձմռանը ճանապարհների մաքրման համար: Բայց այդ աղի մեծ մասն օգտագործվում է սննդի մեջ` սնունդ արտադրող կազմակերպությունների կողմից: Շատերը հարց են տալիս՝ բա Սննդի անվտանգության ծառայությունը չի՞ զբաղվում դրանով: Հիմա պատասխանեմ. հարցը նրանում է, որ Սննդի անվտանգության ծառայությունը չի կարող հետեւել այդ աղին: Որովհետեւ այդ աղը Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է որպես արդյունաբերական աղ, որը կերակրի համար պիտանի չէ: Բայց ներսում հետո արդեն վաճառվում է որպես կերակրի աղ: Եվ այդ է պատճառը, որ այս աստիճանի աղավաղվել է մեր աղի շուկան: Արդյունաբերական աղը մեզ մոտ վաճառվում է շատ էժան` ԱԱՀ-ի հետ միասին մեկ կիլոգրամն արժի ընդամենը 30 դրամ: Ուղղակի, որպես արդյունաբերական ներկրված աղ, սպիտակեցվում է հատուկ նյութերով, ապա վաճառվում սովորական աղի տեսքով: Մարդիկ տեղեկացված չեն այդ մասին: Նրանց առաջարկում են պարկով աղ, դե սովորական մարդն էլ ի՞նչ իմանա, թե դա ինչ աղ է: Միայն աղի լինելով չի որոշվում աղը, ի վերջո:

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՉԻ ՎՐԻՊԵԼ ԱԱԾ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

- Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում արդյունաբերական աղը` կերակրի աղի վերածվելուց հետո:

- Եթե մարդ ուտի մի սննդամթերք, որը արգելված է սննդի մեջ օգտագործելու համար, արդեն պատկերացրեք, թե ինչ վտանգ է իր մեջ պարունակում: Դրա մասին կարող են ավելի առարկայական խոսել բժիշկները: Հայաստան ներկրվելիս այն ոչ մի ստուգում չի անցնում՝ կերակրի համար պիտանի լինելու տեսակետից: Ես դա համարում եմ նաեւ ազգային անվտանգության խնդիր: Քանի որ ՀՀ է ներմուծվում սպիտակ զանգված այլ պետություններից, որը համապատասխան ստուգում չի անցնում, թե կարելի՞ է որպես կերակրի աղ օգտագործել, թե՝ ոչ: Նույն բանն է, որ, ասենք, ցեմենտը բերեն եւ որպես կերակրի աղ հրամցնեն: Միայն թե արտադրական աղը քանի որ սպիտակ է եւ աղի, հնարավոր է վաճառել կերակրի աղի անվան տակ: Փաստորեն, էժան մաքսազերծելուց հետո, արդեն տեղում, այդ աղը ներկրողները դառնում են արտոնյալ: Սա է խնդիրը, որ մեր տեղական արտադրանքը դուրս է մնում մրցակցությունից եւ ավելի թանկ է վաճառվում: Պատկերացրեք, Իրանից Հայաստան միայն տրանսպորտի ծախսն է վճարվում, էժան մաքսազերծումը, եւ վերջ: Իսկ մենք, որ վճարում ենք բոլոր հարկերը, լինելով տեղական ընկերություն, մրցակցության հարցում լուրջ խնդիր ենք ունենում: Պատկերացրեք, ընկերություն կա, որ, ասենք, հազար տոննա աղ է ներկրել, օրինակ, մաքսազերծել է 33 դրամով, եւ դա ընդամենը կազմում է 33 միլիոն: Իրենք այդպիսով հանդիսանում են շրջանառության հարկով աշխատող ձեռնարկություններ, վճարում են իրենց 3.5 տոկոսը, եւ վերջ: Մենք աշխատում ենք ԱԱՀ-ով, մեր հարկերը 3-ից 4 անգամ ավելի շատ են, եւ դրա համար այս վիճակում ենք:

«Հայֆեստի» հաջողված լինելու գնահատականը թողնում եմ հանդիսատեսին. Արթուր Ղուկասյան (տեսանյութ)

 

ՍՐԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԻ ԱԱԾ-Ն ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

- Պարոն Ղուկասյան, երբվանի՞ց է առհասարակ արդյունաբերական աղը մտել շուկա` որպես կերակրի աղ:

- Կամաց-կամաց է տեղի ունեցել, մոտավորապես 2-2.5 տարվա մեջ քիչ-քիչ ավելացել է: Բայց հիմա հասել է ահռելի քանակությունների: Եվ մեր սնունդ արտադրողների մեծ մասը չիմանալով, իսկ մի մասն էլ՝ իմանալով հանդերձ, բայց մտածելով, որ մի քիչ էժան է, օգտագործում են այդ աղը: Պատկերացրեք, 5 հազար տոննա արտադրական աղ է ՀՀ-ում վաճառվում է, որպես սննդի համար պիտանի աղ, բայց Սննդի անվտանգության տեսչությունը չի կարող հետեւել դրան: Քանի որ այդ տեսչությունը, երբ գնում է ցանկացած սնունդ արտադրող ընկերություն, ստուգում է այդ պահին օգտագործվող աղը, ոչ թե երեկ, մեկ շաբաթ առաջ օգտագործածը: Իսկ ես խոսում եմ հինգ հազար տոննայի մասին: Օրերս Սննդի անվտանգությունը հայտարարություն տարածեց, որ մոտ 70 ձեռնարկություն է ստուգել եւ միայն 105 կլիոգրամ անհայտ ծագման աղ է գտել: Ի՞նչ է նշանակում անհայտ ծագման աղ: Ի՞նչ գործ ունի առհասարակ անհայտ ծագման աղը ՀՀ-ում: Դրա համար իմ առաջարկը հետեւյալն է. եթե աղը բերում են ինչ-որ արդյունաբերական ձեռնարկությունների համար, նրանք պետք է պարտավորվեն այն վաճառել հաշիվ-ապրանքագրով: Ես առաջակում եմ կառավարությանը ուղղակի կառավարության որոշմամբ արգելել արդյունաբերական կամ տեխնիկական աղի վաճառքը ՀՀ-ում հաշվիչ դրամարկղային մեքենաներով: Թող դա վաճառվի միայն ու միայն հաշիվ-ապրանքագրերով, որպեսզի պետությունը տեղյակ լինի, թե ով ինչ է անում: Օրինակ, կա կազմակերպություն, որը հունվարի 1-ից մինչեւ այսօր բերել է մոտ 900 տոննա արդյունաբերական  աղ: Ես կարծում եմ, որ այդ կազմակերպությունը պարտավոր էր ցույց տալ, թե ինքը ում է վաճառել այն: Մեկ ուրիշը բերել է 518 տոննա, մյուսը` 300, եւ այսպես շարունակ: Տոննաներով, հասկանո՞ւմ եք: Լավ ես արել, որ բերել ես: Բայց պետությունը պետք է իմանա, թե ում ես վաճառել այդ աղը, եթե դա չլինի, այդ աղը շարունակվելու է վաճառվել՝ որպես սննդի աղ:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 14-րդ)

 

«ԴԺՎԱ՞Ր Է ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՐՑՆԵԼ, ԹԵ ՈՒՄ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ԱՅԴ ԱՂԸ»

- Եթե ամփոփենք, ստացվում է, որ տեղական արտադրանքը կարող է ընդհանրապես վտանգի տա՞կ հայտնվել:

- Մենք արդեն այսօր շատ ծանր կացության մեջ ենք հայտնվել այդ պատճառով: Եվ եթե այդպես շարունակվի, իրոք լուրջ վտանգի տակ ենք հայտնվելու: Մենք, այսօրվա տվյալներով, 2019 թվականը, ամենայն հավանականությամբ, ավարտելու ենք վնասով: Իսկ ո՞ր բիզնեսը կաշխատի վնասով: Այն պարագայում, երբ մենք ունենք բարձրագույն որակի կերակրի աղ, մեր գործարանը այսօր աշխատում է վնասով: Մինչդեռ, եթե այդ աղը մենք վաճառեինք, հա՛մ վնասով չէինք աշխատի, հա՛մ էլ 3-4 անգամ ավել հարկ կվճարեինք բյուջե:

ՀԱՍԱԿ-ը միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին

- Պարոն Ղուկասյան, ովքե՞ր են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, եւ ի՞նչ անել:

- Արդեն տեւական ժամանակ է ինչ ես այս խնդրով զբաղվում եմ եւ չեմ կարողանում գտնել մի պետական պատասխանատու ատյան, որը կարող է ինձ հստակ պատասխանել: Մենք գիտենք, որ ՀՀ ներկրվել է 5 հազար տոննա արդյունաբերական աղ, իսկ ես այդ թիվը բարձրաձայնում եմ ամենայն պատասխանատվությամբ: Ավելին, մենք գիտենք, թե ո՞ւմ է վաճառվել: Բայց ամեն մի ատյան իր գործառույթների համար է պատասխանատու: Սննդի անվտանգության տեսչությունը ասում է` Դուք ինձ ասեք, որտեղ են օգտագործում, ես գնամ, ստուգեմ, բռնեմ: Հարկայինը ասում է` ես իր ինվոյսին իրավունք չունեմ չհավատալ, մաքսազերծել է, ես իմ տեսակետից խախտում չեմ տեսնում: Այս ամենը հաշվի առնելով, ես կարծում եմ, որ սա ազգային անվտանգության հարց է, սրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները՝ ի դեմս ԱԱԾ-ի: Լավ, դժվա՞ր է ներկրողներին հարցնել, թե ում են վաճառում այդ աղը:

​​​​​​​«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձերը բերելու են շատ վտանգավոր հետեւանքների»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА