o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօրվա իշխանությունը չի սպասարկում հայ հանրության շահը» (Տեսանյութ)

23.10.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այսօրվա իշխանությունը չի սպասարկում հայ հանրության շահը» (Տեսանյութ)

«Ծնողական համառուսական դիմադրություն» ընտանիքի պաշտպանության համառուսական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիա Մամիկոնյանն ահազանգում է, որ գլոբալիստներն այլեւս չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակն ընտանեկան ինստիտուտը ոչնչացնելն է: Այս մարտահրավերը չի շրջանցել նաեւ Հայաստանը: Բավական է նշել, որ  շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հեղինակած օրենքի նախագիծը, ըստ որի, մտցվում է «զուգընկերներ» հասկացությունը: Ըստ էության, ընտանիքում բռնություն համարվելու է նաեւ զուգընկերների միջեւ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը: Զուգընկերը սահմանվում է որպես միեւնույն անձի հետ մտերիմ (այդ թվում` ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ` չնշելով սեռը, այսինքն` վերաբերում է նաեւ միասեռական զույգերին: Հենց այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՄԱՐԻԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ հետ:

«Փաշինյանն իրավունք չունի նախարարության ֆունկցիան վերցնել իր վրա». Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

«ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՍԵՔՍ-ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ»

Տիկին Մամիկոնյան, ընտանիքի ինստիտուտի դեմ սկսված արշավը, կարծես թե, ոչ միայն մեզ է վերաբերում, այլեւ մասշտաբային խնդիր է: Մասնավորապես` այսօր ի՞նչ վտանգ է սպառնում ընտանիքին, ծնող-երեխա հարաբերություններին, եւ ինչպե՞ս է այն արտացոլվում մեր իրականության մեջ:

Մի շարք երկրների դպրոցներում արդեն անցկացնում են սեքս-լուսավորության դասեր, իսկ ընտանիքները դեմ են դրան: Այսինքն` դասերի ժամանակ երեխաներին պետք է պատմեն, թե ինչպես է տեղի ունենում սեռական հարաբերությունները տղամարդկանց եւ կանանց, ինչպես նաեւ երկու տղամարդկանց կամ երկու կանանց միջեւ: Փաստորեն, ներկայացնում են այսօրվա պատկերացումներով սեռական հարաբերությունների ամբողջ ծավալը: Երեխաները պետք է ծանոթ լինեն սեռական հարաբերությունների տարբեր տեսակներին եւ ձեւերին, ու սա համարվում է շատ կարեւոր կրթություն: Ավելին` որոշ երկրներում ոչ միայ դպրոցներում է այս դասերն անցկացվում, այլեւ մանկապարտեզներում: Մինչդեռ ծնողները չեն ցանկանում եւ ասում են` ժամանակը կգա, երեխաներն իրենք կիմանան այդ ամենի մասին, պետք չէ դպրոցական դասերի ժամանակ խոսել դրա վերաբերյալ: Եվ հենց այստեղ սկսվում է բախումն իրականության հետ: Սա տեղի է ունենում աբստրակտ դրսեւորումներով` Ստամբուլյան կոնվենցիաներ վավերացնելով եւ այլն: Ի դեպ, հենց այս կոնվենցիան է հիմք հանդիսանում նման իրավիճակի հաստատման: Մինչդեռ ծնողները ցանկանում են եւ իրավունք ունեն դաստիարակել իրենց երեխաներին իրենց ունեցած պատկերացումներով, մշակույթով: Այս առումով շատ թանկ է ընտանիքը, ու դրա համար էլ փորձում են այն վերացնել իրենց ճանապարհից:

Գիտության հետ աշխատանքին կառավարությունը չի տիրապետում, իսկ գնահատականը խիստ վիճելի է. պատգամավոր

«ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ՈՐ ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԽԱՅԾԸ ԿՈՒՏԻ»

Ժամանակին հայաստանյան հանրությունը պայքարում էր, որպեսզի «գենդեր» հասկացությունը չմտի օրենսդրության մեջ, ինչի վտանգների մասին Դուք էլ եք բարձրաձայնել: Իսկ այսօր արդեն խոսում ենք միասեռականներին ընտանիքի ինստիտուտին հավասարեցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին: Ըստ Ձեզ, այս ամենին մեր հանրությունը կկարողանա՞ դիմակայել:

Մարիա Զախարովան երևանյան երեկոն անցկացրել է ջազ-ակումբում

Իսկապես, մի քանի տարի առաջ Հայաստանը շատ վառ եւ բուռն արձագանքեց «գենդեր» տերմինը օրենսգրքում մտցնելու փորձերին: Մենք այդ ժամանակ հիանում էինք, թե ինչպես է Հայաստանն այդպես արագ արձագանքում նման երեւույթներին: Եղավ մեծ խաչերթ Երեւանից դեպի Էջմիածին, եղան քննարկումներ, դիմադրություն, ակցիաներ, եւ այդ ժամանակ այն օրակարգից հանվեց: Իսկ հիմա այդ ամենը կրկին օրկարգում է: Խնդիրը հենց սա է, որ ոչ ոք քնած չէ, եւ այսօր գործի են դնում ավելի մեծ ուժեր այդ ամենն իրականություն դարձնելու համար: Հայաստանում տեղի ունեցավ իշխանության այնպիսի փոփոխություն, որ դրսից այդ ամենը փաթաթել հայ ժողովրդի վզին, դարձավ առավել հնարավոր, քան առաջ էր: Ինձ թվում է` սա  այնքան վայրի է դիտարկվում ամբողջ հայ հանրության համար, որ այն պետք է բախվի մեծ դիմադրության եւ հենց այստեղ ստանա պատասխան: Համաշխարհային այդ միտումները, պարտադրանքը, պահանջները անցկացնել «գենդեր» եւ այլն, ինձ համար դժվար է պատկերացնել, որ հայ հանրությունն այդ խայծը կուտի: Բայց, միեւնույն ժամանակ, տեսնում ենք, թե ինչպես են այդ ամենն առաջ տանում: Այստեղ հարցն այն է, թե ինչպես կկարողանա հասարակության ակտիվն ինքնակազմակերպվել եւ իրենց կողմը ձգել հանրային լայն զանգվածների, մարդկանց, որոնց համար սա բոլորովին անընդունելի է: Եվ ոչ միայն անընդունելի է, այլեւ ոչ ոք իրենց կարծիքը չի էլ հարցնում:

«Բողոքի հասցեատերը ճիշտ է ընտրված». Խոսրով Հարությունյան

«ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄՆԱԿԻՑԸ»

Դուք մշտապես ասում եք, որ պետությունը պետք է սատարի ծնողներին, որպեսզի կարողանան դիմակայել այս ամենին: Հետաքրքիր է` Ձեր գնահատմամբ` հայաստանյան մերօրյա իշխանությունը կգործի՞ ծնողների կողմից:

Այսօրվա հայաստանյան իշխանությունը կլինի համաշխարհային սուբյեկտի կողմնակիցը, որն էլ թելադրում է այդ ամենը: Դրա համար կարծում եմ` այսօրվա իշխանությունը չի սպասարկում հայկական հանրության շահը, որոնք մերժում են նման երեւույթները: Իսկ թե ինչպես այս իրավիճակում հանրությունը կկարողանա բարձրաձայնել իր հստակ դիրքորոշումը, այ, սա շատ կարեւոր հարց է:

Ցույց ԿԳՄՍՆ-ի դիմաց. «Կամքը» պահանջում է Արայիկ Հարությունյանի եւ Արեւիկ Անափիոսյանի հրաժարականը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА