o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քննչական կոմիտեն թակել էր ԼՀԿ-ի դուռը

23.10.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Քննչական կոմիտեն թակել էր ԼՀԿ-ի դուռը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների դուռն էին թակել ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել խորհրդարանում: Ավելի ուշ պարզվեց, որ ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը եկել էր ԼՀԿ-ին ներկայացնելու նորաստեղծ վարչության գործառույթները եւ ակնկալել ակտիվ համագործակցություն ԼՀԿ խմբակցության հետ: Այս տեղեկությունն ԱԺ քաղաքական կուլիսներում հումորի առարկա էր դարձել` նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեին «տված» ԼՀԿ-ի կադրերից է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը վերջին օրերին ասոցացվում է «գործ տալու» հետ: Ինչեւէ, ըստ պաշտոնական տեղեկության, ԼՀԿ խմբակցության անդամները պատրաստակամություն են հայտնել օրենսդրական կարգավորումներով, եթե այդպիսիք անհրաժեշտ են, օժանդակելու համակարգում առկա խնդիրների լուծմանը:

​​​​​​​«Կովկասցի վարչապետն ու արիացի ուսանողները...» (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА