o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մակականեր են հայտնվել, որոնք մեզ սովորեցնում են, թե ինչ պետք է անենք» (Տեսանյութ)

23.10.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մակականեր են հայտնվել, որոնք մեզ սովորեցնում են, թե ինչ պետք է անենք» (Տեսանյութ)

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, նրա ընտանիքի, սանիկների եւ ընկերների նկատմամբ իշխանության բացահայտ արշավը` ձերբակալությունների, քրեական գործեր հարուցելու տեսքով հասավ նոր հանգրվանի: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի, նա օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ` այս ամենի փոխարեն Ազգային ժողովն այսօր արտահերթ պետք է քննարկի երկրի անվտանգության խնդիրները եւ դրա ամրապնդման հարցերը:

Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվեց

- Մենք որեւէ խնդիր չունենք ահաբեկվելու, վախենալու: Այսօրվա իշխանությունները հրահրում են, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները, որոնք տարբեր քաղաքական հենքի վրա են, նորից միավորվեն, որովհետեւ տեսնում ենք վտանգավոր երեւույթներ: Դեռ 1993 թ.-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին մեր կուսակցությունը ներկայացրել էր փաստաթուղթ, որ դուք երկիրը տանում եք դեպի կործանման, եկեք պետական խորհուրդ ստեղծեք, դուք էլ վետոյի իրավունքից զրկվեք: Տարավ-բերեց մեր գրածը եւ ասաց` բա ես ոչ մի լավ բան չե՞մ արել: Ասացի` պարոն նախագահ, դուք ընտրվել եք նրա համար, որ միայն բարի գործեր անեք: Հիմա նույնն ուզում եմ ասել իր աշակերտին` դուք այսօր վարչապետ եք միայն լավ գործեր անելու համար, ոչ թե ասեք` այսօր մի լավ գործ արեցի, կարող եմ մարդկանց ձերբակալել, որովհետեւ իրենց քիմքն ինձ դուր չի գալիս: Այսպիսի կառավարման դեպքում ոչ մի հաջողության չեն հասնելու, երկիրն էլ տանելու են դեպի շատ ծանր վիճակի: Ոչինչ չեմ չափազանցնում: Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին եւ իր շրջապատին, սա ուղղակի մեկ օրինակն է, որով նրանք շարունակելու են գործել, եթե ինչ-որ մեկը իրենց դուր չգա: Եվ եթե այսպես շարունակվի, շատ արագ կստանան պատասխանը: Ի դեպ, պարտադիր չէ ժողովուրդը նորից դուրս գա փողոց, որպեսզի նրանք հեռանան իշխանությունից, բացարձակ դրա կարիքը կարող է չլինել: Երբ տեսնեն, որ տնտեսական ծանր կացության մեջ ենք հայտնվել, ոչ մի ներդրում չի ավելանում, տնտեսությունը կաթվածահար է լինում, դրամն արժեզրկվում է, այլեւս կառավարել չեն կարողանալու:

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը

Պարոն Սարգսյան, իսկ ի՞նչ պետք է արվի, ո՞վ կամ ովքե՞ր պետք է կանգնեցնեն այս գործընթացը, որպեսզի Ձեր նշած հետեւանքների առաջ չկանգնենք:

Ընդհանրապես, հիմա մակականեր են հայտնվել, որոնք մեզ սովորեցնում են, թե ինչ պետք է անենք եւ ինչու այն ժամանակ չենք արել: Այդ մակակաների ուղեղն այդքան է գործում, դրանից ավել չի լինելու: Թե մեր անցյալն ինչպես է եղել, բոլորին հայտնի է: Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, իհարկե, ամեն ինչ արդարացնելու համար սկսում են խոսել, որ 2 մլն ծախսում են Փաշինյանին սպասարկող կառավարական առանձնատունը վերանորոգելու համար, որովհետեւ պետական գույքը պետք է պահպանել: Սա մի աբսուրդային բան է: Հիմա եթե Հրայր Թովմասյանը եւ ՍԴ-ն որեւէ հակապետական քայլ կանեն, օրենք կխախտեն, այդ ժամանակ կարող են օրենքի ուժով պատժել, բայց քմահաճույքով որեւէ գործողություն մի՛ արեքՆախկին իշխանության ներկայացուցիչ լինել, դեռ չի նշանակում, որ բոլորը հանցագործ են: Պետք է վերջապես հասկանալ, որ վաղը մյուս օրն էլ իրենց են ասելուՆիկոլի հետ եք աշխատել, ուրմեն` հանցագործ եք:

«Ուսանողների պահանջն արդարացի է եւ տեղին». Ռեֆորմիստների կուսակցություն

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА